00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ձմեռը հանելու հույսը լոմբարդն է». խոտը թանկ է, գյուղացին ստիպված է վաճառել կենդանիներին

© Sputnik / Andranik GhazaryanРуководитель общины Вананд Дживан Манукян
Руководитель общины Вананд Дживан Манукян - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Բաժանորդագրվել
Գյուղացիները հումոր են անում` այս տարի խոտի գինը ոսկու գնին անցել է։ Անասնակերի խնդրի առաջ կանգնած գյուղացիները չգիտեն` ինչով են ողջ ձմեռ կերակրելու կենդանիներին։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Այս տարի հանրապետությունում անասնակերի խնդիր կա. ջրի պակասի պատճառով խոտի քանակը բավարար չէ, ինչն էլ խոտի գնի բարձրացման է բերել։ 
© Sputnik / Andranik GhazaryanТабличка при въезде в общину Вананд Армавирской области
Табличка при въезде в общину Вананд Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Табличка при въезде в общину Вананд Армавирской области
Արմավիրի մարզի Վանանդ համայնքի բնակիչ Այլաս Սլոյանը նշում է` 40-50 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի, որոնց «ձեռքը կրակն է ընկել»։ Վանանդը ոռոգման ջուր է ստանում Ախուրյանի ջրամբարից, որը, տեղի բնակիչների խոսքով, նախորդ տարվա համեմատ այս տարի 40 տոկոսով ավելի քիչ ջուր է կուտակել։
«Այս տարվա պես ոչ մի անգամ չի եղել` տարին չորային է, ջուր չկա, և խոտն էլ նորմալ ջրել չի ստացվել։ Այսինքն` խոտ քիչ կա, իսկ եղածն էլ, բնականաբար, ավելի թանկ են ծախում։ Եթե անցած տարի 1 հակ խոտին 800-1100 դրամ էինք տալիս, ապա այս տարի 1300-1600 դրամ է տուկը, էլ չասած` վերջին հնձից հետո երևի 2000 դրամ դառնա գինը»,–ասում է Սլոյանը։
Ու քանի որ գյուղացիները հիմա կենդանիներին պահել չեն կարողանում, փորձում են վաճառել դրանք։ Սակայն հարցն այն է, որ այժմ «մոմի լույսով» են գնորդ փնտրում` պահանջարկ չկա։ Սլոյանն արդեն երկար ժամանակ է` փորձում է վաճառել կենդանիների մի մասը, սակայն այդպես էլ գնորդ չի գտնում։
© Sputnik / Andranik GhazaryanЖитель общины Вананд Айлаз Слоян
Житель общины Вананд Айлаз Слоян - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Житель общины Вананд Айлаз Слоян
«Անասունն էլ մեղք է` հո սոված չի մնալու։ Ստացվում է` կենդանի պահելը ձեռնտու չէ, մյուս կողմից էլ, եթե ծախենք` հնարավոր է, որ հետո չկարողանանք գնել։ Դեռ մի բան էլ կա` մսի գինն է շատ իջել, և եթե անցած տարի 2500 դրամով խնդրում էին, ապա այս տարի 2000-ով էլ չենք գտնում գնորդ։ Հիմա չգիտեմ էլ` ձմռանն ինչ եմ անելու»,–ասում է Սլոյանն ու հավելում` միակ ելքն այն է, որ սառցարան գնեն ու անասունները մորթեն, միսն ինչ–որ առիթների բաժանեն ծանոթներին։
Գյուղացիները նշում են` այս օրերին ձմռան խոտի պաշարն արդեն պատրաստ էր լինում։ Վանանդի բնակիչներից Թոռնիկ Գալոյանի խոսքով` նախորդ տարիներին ձմռան համար 3000-4000 հակ խոտ էր գնած լինում կենդանիների համար, իսկ այս տարի դեռ «ոտքը կախ է գցում»։
© Sputnik / Andranik GhazaryanЖитель общины Вананд Торник Галоян
Житель общины Вананд Торник Галоян - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Житель общины Вананд Торник Галоян
Նրա խոսքով` կաթը ջրի գին է դարձել, այսինքն`խանութում վաճառվող ջրից ավելի մատչելի գնով են այն իրենցից վերցնում։ Այս տարվա խոտի գինն էլ հաշվի առնելով, կենդանի պահելուց պետք է «ձեռ քաշել»։
«Սովորաբար մենք ամռանը լավ աշխատում ենք, որ ձմեռը կարողանանք յոլա գնալ` տուն տաքացնել կա, հազար ծախս կա։ Բայց այս տարվա ձմռան հույսը լոմբարդում ոսկի դնելն է, որ տոկոսով փող վերցնենք։ Քանի որ խոտ չունեմ, որ կերակրեմ, մի ամիս է` 18 երինջ եմ ուզում ծախել` ինչքան ղասաբ կա, հարցրել եմ, ոչ ոք գնել չի ուզում»,–ասում է Գալոյանը։
Նա, ի դեպ, 70 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ունի, որոնց դեռ չի ուզում սարերից իջեցնել, քանի որ խոտ չունի ամբարած։ Գալոյանն ասում է, որ մսի պահանջարկ չկա, քանի որ սպառողի համար մսի գինն այդպես էլ չի իջել, և միայն գյուղացուց են ավելի էժան գնով ուզում գնել այն։
Վանանդ համայնքի ղեկավարի տեղակալը` Շմավոն Եղիազարյանը, նշում է, որ եթե գյուղացին նախկինում մեկ հեկտարից ստանում էր 380-400 հակ խոտ, հիմա քիչ ջրելու պայմաններում 250 հակ է դուրս գալիս։ Նրա խոսքով` ջրի խնդիրն այնքան լուրջ է, որ գյուղում միշտ 500 հեկտար ցորեն էին ցանում, իսկ այս տարի 5 հեկտար էլ չեն ցանել։
© Sputnik / Andranik GhazaryanЗаместитель руководителя общины Вананд Шмавон Егиазарян
Заместитель руководителя общины Вананд Шмавон Егиазарян - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Заместитель руководителя общины Вананд Шмавон Егиазарян
«Մենք 15-20 օրը մեկ ենք ջրում, բայց մարդիկ համբերատար սպասում են` գիտեն, որ ջրի հարցը մեծամասամբ բնությունից է կախված։ Չնայած, մյուս կողմից, մեր ունեցած ջրամբարները գնալով տղմակալում են, և սովետից այս կողմ նորմալ չեն էլ մաքրվում, քանի որ ձեռնտու չէ»,–ասում է Եղիազարյանը։
Նա հավելում է, որ կաթիլային ոռոգման անցնելը ձեռնտու է պտուղների դեպքում, սակայն եգիպտացորենի, հացահատիկի համար ձեռնտու չէ, քանի որ ջրի հոսք է պետք ապահովել այս դեպքում։
«Ճգնաժամային շրջանը հաղթահարված է». Արմավիրի մարզպետը` ոռոգման խնդրի մասին
Եղազարյանը նշում է նաև, որ եղած պայմաններում ոռոգման ջրի գինը` 11 դրամ/խմ–ի համար, արդեն իսկ թանկ է գյուղացու համար, և կան մարդիկ, որոնք նախընտրում են ոչ թե խոտը ջրել, հետո հնձել, հակ կապել տալ, այլ պարզապես գնել։
© Sputnik / Andranik GhazaryanЗдание администрации общины Вананд
Здание администрации общины Вананд - Sputnik Արմենիա
1/5
© Sputnik / Andranik GhazaryanСтоги сена в общине Вананд Армавирской области
Стоги сена в общине Вананд Армавирской области - Sputnik Արմենիա
2/5
© Sputnik / Andranik GhazaryanСтоги сена в общине Вананд Армавирской области
Стоги сена в общине Вананд Армавирской области - Sputnik Արմենիա
3/5
© Sputnik / Andranik GhazaryanСтоги сена в общине Вананд Армавирской области
Стоги сена в общине Вананд Армавирской области - Sputnik Արմենիա
4/5
© Sputnik / Andranik GhazaryanСтоги сена в общине Вананд Армавирской области
Стоги сена в общине Вананд Армавирской области - Sputnik Արմենիա
5/5
1/5
2/5
3/5
4/5
5/5
Հավելենք, որ Հայաստանը հյուսիսարևմտյան սահմանի այս մասում Թուրքիայի հետ կիսում է Ախուրյանի ջրամբարը։ Վանանդի բնակիչներն ասում են նաև` եթե անգամ Թուրքիային պետք չլինի ջրամբարում կուտակված ջուրը, ապա կասկածներ ունեն, որ հնարավոր է` ջրամբարի` նրանց բաժին ջուրն ուղղակի բաց են թողնում, որպեսզի մեզ չմնա։
Ի դեպ, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի գյուղերի բնակիչները նույնպես կանգնած են անասնակերի խնդրի առաջ։
Ինչու է Արմավիրում պարբերաբար սրվում ոռոգման ջրի խնդիրը. մեկնաբանում է մարզպետը
Լրահոս
0