https://arm.sputniknews.ru/20210825/dumanyany-handipele-elina-danielyani-het-28783678.html
Մեզ պետք էր նման ուրախություն. Դումանյանը հանդիպել է գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ
Մեզ պետք էր նման ուրախություն. Դումանյանը հանդիպել է գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է աջակցել ՀՇՖ-ի՝ մարզաձևի առավել մասսայականացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին և համատեղ ուժերով լուծել առկա խնդիրները: 25.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-25T22:21+0400
2021-08-25T22:21+0400
2021-08-29T12:50+0400
սպորտ
հայաստան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
էլինա դանիելյան
շախմատ
շախմատիստ
վահրամ դումանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1d/28819990_0:185:1000:750_1920x0_80_0_0_858045a6b231870d5b4be2d960168de2.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այսօր գերատեսչությունում հանդիպել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի և ՀՇՖ գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։ԿԳՄՍ նախարարը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Էլինա Դանիելյանին պատմական հաղթանակի և հայ ժողովրդին հպարտություն պարգևելու համար։ «Շնորհակալ եմ և հպարտ բոլորիս պարգևած հաղթական զգացողությունների համար: Հայ հասարակությունն ունի դրական լիցքերի, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու կարիք: Այս տեսանկյունից Ձեր բացառիկ հաղթանակի դերն անգնահատելի է: Վստահ եմ, որ դրա հաղորդած լիցքերը կփոխանցվեն մյուս ոլորտներ ևս»,–ասել է նախարարը:Էլինա Դանիելյանն իր հերթին հույս է հայտնել, որ իր հաղթանակն ազդակ կլինի այլ հաջողությունների համար։«Երկրպագուներն իրենց աջակցությամբ, ամենօրյա նամակներով ինձ մեծ ուժ են տվել: Ինձ բոլորն են օգնել, այդ թվում՝ Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը: Շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման համար: Դժվար օրեր ենք ապրում, և կարծում եմ՝ մեզ պետք էր նման ուրախություն: Հույս ունեմ, որ այս հաղթանակը կնպաստի ավելի մեծ հաղթանակների կերտմանը»,–ասել է Դանիելյանը:Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչներից հետաքրքրվել է առաջիկա ծրագրերից, քննարկել մեր երկրում մարզաձևի հետագա զարգացման հեռանկարները: ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն ընդգծել է, որ և՛ տղամարդկանց, և՛ կանանց շախմատում կան մեծ ներուժով երիտասարդներ, որոնք ապագայում կարող են հաջողությունների հասնել:Անհաշտ մրցապայքար Եվրոպայի առաջնությունում. 2-9-րդ տեղերը կիսում են 8 շախմատիստուհիԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել ՀՇՖ-ի՝ մարզաձևի առավել մասսայականացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին և համատեղ ուժերով լուծել առկա խնդիրները:Հիշեցնենք`օգոստոսի 20–ին Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող ճանաչվեց և դարձել Եվրոպայի կանանց չեմպիոն։ Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն էր, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում:
https://arm.sputniknews.ru/20210823/hay-shxamatist-darcel-e-mijazgayin-hushamrcashari-haxtox-28755991.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1d/28819990_0:153:1000:782_1920x0_80_0_0_dea2f2696fe286fa8e92ac7d9b2f4b77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), էլինա դանիելյան, շախմատ, շախմատիստ, վահրամ դումանյան
սպորտ , հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), էլինա դանիելյան, շախմատ, շախմատիստ, վահրամ դումանյան
Մեզ պետք էր նման ուրախություն. Դումանյանը հանդիպել է գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ
22:21 25.08.2021 (Թարմացված է: 12:50 29.08.2021) ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է աջակցել ՀՇՖ-ի՝ մարզաձևի առավել մասսայականացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին և համատեղ ուժերով լուծել առկա խնդիրները:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այսօր գերատեսչությունում հանդիպել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի և ՀՇՖ գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍ նախարարը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Էլինա Դանիելյանին պատմական հաղթանակի և հայ ժողովրդին հպարտություն պարգևելու համար։
«Շնորհակալ եմ և հպարտ բոլորիս պարգևած հաղթական զգացողությունների համար: Հայ հասարակությունն ունի դրական լիցքերի, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու կարիք: Այս տեսանկյունից Ձեր բացառիկ հաղթանակի դերն անգնահատելի է: Վստահ եմ, որ դրա հաղորդած լիցքերը կփոխանցվեն մյուս ոլորտներ ևս»,–ասել է նախարարը:
Էլինա Դանիելյանն իր հերթին հույս է հայտնել, որ իր հաղթանակն ազդակ կլինի այլ հաջողությունների համար։
«Երկրպագուներն իրենց աջակցությամբ, ամենօրյա նամակներով ինձ մեծ ուժ են տվել: Ինձ բոլորն են օգնել, այդ թվում՝ Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը: Շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման համար: Դժվար օրեր ենք ապրում, և կարծում եմ՝ մեզ պետք էր նման ուրախություն: Հույս ունեմ, որ այս հաղթանակը կնպաստի ավելի մեծ հաղթանակների կերտմանը»,–ասել է Դանիելյանը:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչներից հետաքրքրվել է առաջիկա ծրագրերից, քննարկել մեր երկրում մարզաձևի հետագա զարգացման հեռանկարները: ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն ընդգծել է, որ և՛ տղամարդկանց, և՛ կանանց շախմատում կան մեծ ներուժով երիտասարդներ, որոնք ապագայում կարող են հաջողությունների հասնել:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել ՀՇՖ-ի՝ մարզաձևի առավել մասսայականացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին և համատեղ ուժերով լուծել առկա խնդիրները:
Հիշեցնենք`օգոստոսի 20–ին Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր
Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող ճանաչվեց և դարձել Եվրոպայի կանանց չեմպիոն։ Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն էր, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում: