https://arm.sputniknews.ru/20210824/satanan-manruqneri-mej-e-kanayq-banakum-razmakan-pordzaget-28771113.html
Սատանան մանրուքների մեջ է. Հակոբյանը` կանանց ԶՈւ ստորաբաժանումներում ներգրավելու մասին
Սատանան մանրուքների մեջ է. Հակոբյանը` կանանց ԶՈւ ստորաբաժանումներում ներգրավելու մասին
Sputnik Արմենիա
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ կանանց ԶՈւ ստորաբաժանումներում առավել մասշտաբային ներգրավելուց առաջ պետք է... 24.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-24T21:20+0400
2021-08-24T21:20+0400
2021-08-24T21:20+0400
ռադիո
կին
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/06/27074801_0:0:1592:900_1920x0_80_0_0_64e0dbdfbe65ffa0c3625bd511a6542f.jpg
«Ամեն մարդ չէ, որ պատրաստ է իր 18 տարեկան աղջկան թողնել, որ գնա պարտադիր զինծառայության». Մհեր Հակոբյան
Sputnik Արմենիա
«Ամեն մարդ չէ, որ պատրաստ է իր 18 տարեկան աղջկան թողնել, որ գնա պարտադիր զինծառայության». Մհեր Հակոբյան
Կանանց և աղջիկներին պարտադիր զորակոչելու հարցը թեև ընդհանուր առմամբ ընդունելի գաղափար է, սակայն լուրջ քննարկման առարկա պետք է դառնա` հաշվի առնելով ազգային մենթալիտետի առանձնահատկությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։Նրա կարծիքով` գործընթացը պետք է փուլ առ փուլ կազմակերպել, նախ կամավորության սկզբունքով` միքանիամսյա հավաքների տեսքով, հետո դրանք ընդլայնել, ընթացքում սխալներն ուղղել, մարդկանց արձագանքը հաշվի առնել։ Ըստ փորձագետի`ճշգրիտ հաշվարկի դեպքում «հեծանիվ հորինելու» անհրաժեշտություն չի լինի։ «Պետք է այնպես անել, որ զենքի հետ վարվելը, թռչելը, կրակելը, ցատկելը հետաքրքիր ժամանացի նման լինի, տղայական զորակոչի նման ծանր չլինի։ Հետո, եթե ցանկություն լինի, կարելի է նրանցից բանակային ծառայողներ հավաքել, հետագայում, ըստ իրավիճակի, պարտադիր դարձնել`կանանց հոգեբանական, սոցիալական, ընդհուպ մինչև ֆիզիոլոգիական առանձնահատկությունները հաշվի առնելով»,- նշեց փորձագետը։ Հակոբյանի կարծիքով` կանանց պետք է զերծ պահել սահմանին մարտական հերթապահություն անցկացնելու պարտադրանքից, ծայրահեղ էքստրեմալ իրավիճակներից, բայց, օրինակ, ՀՕՊ-ում կարելի է նրանց ներգրավել։Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 24–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի` բանակի բարեփոխումներին նվիրված հատվածը, ասել էր, որ Հայաստանում կանայք պետք է առավել մասշտաբային ներգրավվածություն ունենան ԶՈւ մարտական ստորաբաժանումներում։«Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն գնելուց». ՀՀ պաշտպանության նախարար
https://arm.sputniknews.ru/20210822/jamketayin-tsarayutyuny-petqe-pahpanvi-gsh-pet-28742964.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/06/27074801_0:0:1432:900_1920x0_80_0_0_5321f1fae58bae0bb89ca5a8f3e05e69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կին, բանակ
Սատանան մանրուքների մեջ է. Հակոբյանը` կանանց ԶՈւ ստորաբաժանումներում ներգրավելու մասին
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ կանանց ԶՈւ ստորաբաժանումներում առավել մասշտաբային ներգրավելուց առաջ պետք է մանրակրկիտ ուսումնասիրել իրայելական փորձը։
Կանանց և աղջիկներին պարտադիր զորակոչելու հարցը թեև ընդհանուր առմամբ ընդունելի գաղափար է, սակայն լուրջ քննարկման առարկա պետք է դառնա` հաշվի առնելով ազգային մենթալիտետի առանձնահատկությունները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։
«Սատանան մանրուքների մեջ է, և պետք է շատ ճշգրիտ հաշվարկել այդ մանրուքները։ Ամեն մարդ չէ, որ պատրաստ է իր 18 տարեկան աղջկան թողնել, որ նա գնա պարտադիր զինծառայության։ Կարելի է ուղղակի բանակային ուսուցում անել` ոչ գիշերակացով` հենվելով իսրայելական փորձի վրա»,- ասաց նա։
Նրա կարծիքով` գործընթացը պետք է փուլ առ փուլ կազմակերպել, նախ կամավորության սկզբունքով` միքանիամսյա հավաքների տեսքով, հետո դրանք ընդլայնել, ընթացքում սխալներն ուղղել, մարդկանց արձագանքը հաշվի առնել։ Ըստ փորձագետի`ճշգրիտ հաշվարկի դեպքում «հեծանիվ հորինելու» անհրաժեշտություն չի լինի։
«Պետք է այնպես անել, որ զենքի հետ վարվելը, թռչելը, կրակելը, ցատկելը հետաքրքիր ժամանացի նման լինի, տղայական զորակոչի նման ծանր չլինի։ Հետո, եթե ցանկություն լինի, կարելի է նրանցից բանակային ծառայողներ հավաքել, հետագայում, ըստ իրավիճակի, պարտադիր դարձնել`կանանց հոգեբանական, սոցիալական, ընդհուպ մինչև ֆիզիոլոգիական առանձնահատկությունները հաշվի առնելով»,- նշեց փորձագետը։
Հակոբյանի կարծիքով` կանանց պետք է զերծ պահել սահմանին մարտական հերթապահություն անցկացնելու պարտադրանքից, ծայրահեղ էքստրեմալ իրավիճակներից, բայց, օրինակ, ՀՕՊ-ում կարելի է նրանց ներգրավել։
Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 24–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի` բանակի բարեփոխումներին նվիրված հատվածը,
ասել էր, որ Հայաստանում կանայք պետք է առավել մասշտաբային ներգրավվածություն ունենան ԶՈւ մարտական ստորաբաժանումներում։