00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

3 պատգամավորի կալանավորումն ուզում են օրինականացնել. «Ժողովուրդ»

© Sputnik / Aram NersesyanПервое заседание парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн
Первое заседание парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների` Արմեն Չարչյանին, Արթուր Սարգսյանին ու Մխիթար Զաքարյանին, դատարանի որոշմամբ կալանավորել են՝ ԿԸՀ թույլտվությամբ՝ մինչ օրս չստանալով ԱԺ համաձայնությունը:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունը որոշել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ ընդունել:
«Նախագիծը հիմա հանրային քննարկման է ներկայացվել: Նպատակը երեկ կալանավորված պատգամավորների կալանքի օրինականացումն է»,–գրում է թերթն իր այսօրվա համարում:
Ինչպես արդեն հայտնել էինք, «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների` Արմեն Չարչյանին, Արթուր Սարգսյանին ու Մխիթար Զաքարյանին, դատարանի որոշմամբ կալանավորել են՝ ԿԸՀ թույլտվությամբ՝ մինչ օրս չստանալով ԱԺ համաձայնությունը:
«Վստահ եմ` արդարությունը կհաղթի». Արմեն Չարչյանը ծափահարությունների ներքո մտավ «Վարդաշեն» - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
«Արդարությունը կհաղթի». Արմեն Չարչյանը ծափահարությունների ներքո մտավ «Վարդաշեն». տեսանյութ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:
Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության նա չի կարող զրկվել ազատությունից՝ բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
«Հիմա նախագծով առաջարկվում է իրավական կարգավորման ենթարկել հետևյալ հարցերը. հստակեցնել իրավական երաշխիքից օգտվող սուբյեկտները, դրանք են՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմող սուբյեկտը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի համար նիստ հրավիրելու և որոշում կայացնելու ժամկետը, նիստի և որոշում կայացնելու համար անհրաժեշտ ձայների հարցը»,–գրում է թերթ:
Օրենքի հերթական չարաշահում. «Պատիվ ունեմ»-ը` Չարչյանի կալանավորման որոշման մասին
Ինչպես նկատում է հոդվածագիրը, Հայաստանում շարունակվում են հին ու մերժված ավանդույթները. օրենքները գրվում են քաղաքական իրավիճակի թելադրանքով և շահերով, առանց հեռուն գնացող ռազմավարական ծրագրերի։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նշենք, որ օգոստոսի 23 -ին Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել Չարչյանին:
Մեր արձագանքը լինելու է համարժեք. «Հայաստան» դաշինքը` Չարչյանի կալանքի որոշման մասին
Լրահոս
0