https://arm.sputniknews.ru/20210824/hayastani-tim-arajin-tex-xaxaxutyan-martik-28766989.html
Հայաստանի թիմն առաջին տեղն է զբաղեցրել «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Տեր և տիկին» փուլում
Հայաստանի թիմն առաջին տեղն է զբաղեցրել «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Տեր և տիկին» փուլում
Sputnik Արմենիա
Սա գրական-գեղարվեստական և պարային փուլն է։ Հաջորդ փորձությունը կլինի ռազմասպորտային պատրաստությունը։ 24.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-24T16:31+0400
2021-08-24T16:31+0400
2021-08-24T16:38+0400
հայաստան
«խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ
բելառուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/18/28763453_0:0:1200:678_1920x0_80_0_0_d7d0d34a820694b9ae3d955266d564b3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայաստանի թիմն առաջին տեղն է զբաղեցրել ԱրՄԻ-2021 բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Տեր և տիկին» փուլում։Առաջինը գրական-գեղարվեստական և պարային փուլն է։ Մասնակիցները ցուցադրել են ստեղծագործական ունակությունները՝ ելույթ ունենալով հանդիսատեսի և ժյուրիի անդամների առջև, ներկայացրել են բանաստեղծություններ, երգեր, ազգային և հայրենասիրական պարեր:Ռուսաստանի հավաքականն արժանացել է երկրորդ տեղին, երրորդ տեղում Բելառուսի թիմն է: Մրցույթի հաջորդ փորձությունը կլինի ռազմամարզական փուլը՝ «Պրոֆեսիոնալ․ մարտական պատրաստության վարժությունների համալիր», որը տեղի կունենա Իջևանի զորամասի տարածքում։Հայաստանում սկսվեց ԱրՄԻ – 2020 «Խաղաղության մարտիկ» մրցույթըՆշենք, որ «Խաղաղության մարտիկ» բարեկամական բանակների զինծառայողների ռազմա-մասնագիտական վարպետության մրցույթին մասնակցում են 6 երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հունաստանի ու Կատարի թիմերը։Միջազգային բանակային խաղեր-2021-ն անցկացվում է օգոստոսի 22-ից սեպտեմբերի 4-ը 11 պետությունների (Ռուսաստան, Ալժիր, Հայաստան, Բելառուս, Վիետնամ, Իրան, Կատար, Ղազախստան, Չինաստան, Սերբիա, Ուզբեկստան) տարածքում: Ընդհանուր առմամբ, ԱրՄԻ-2021-ի 34 մրցույթներին 277 թիմերի կազմում մասնակցում են ավելի քան 5 հազար զինծառայող՝ 42 երկրներից:Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում
https://arm.sputniknews.ru/20200824/xaxaxutyan-martik-mrcuyt-lusankarner-24215227.html
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/18/28763453_0:0:1200:754_1920x0_80_0_0_155bbe35b59baf3f310bbbdde8ff5319.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ, բելառուս
հայաստան, «խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ, բելառուս
Հայաստանի թիմն առաջին տեղն է զբաղեցրել «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Տեր և տիկին» փուլում
16:31 24.08.2021 (Թարմացված է: 16:38 24.08.2021) Սա գրական-գեղարվեստական և պարային փուլն է։ Հաջորդ փորձությունը կլինի ռազմասպորտային պատրաստությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայաստանի թիմն առաջին տեղն է զբաղեցրել ԱրՄԻ-2021 բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Տեր և տիկին» փուլում։
Առաջինը գրական-գեղարվեստական և պարային փուլն է։ Մասնակիցները ցուցադրել են ստեղծագործական ունակությունները՝ ելույթ ունենալով հանդիսատեսի և ժյուրիի անդամների առջև, ներկայացրել են բանաստեղծություններ, երգեր, ազգային և հայրենասիրական պարեր:
Ռուսաստանի հավաքականն արժանացել է երկրորդ տեղին, երրորդ տեղում Բելառուսի թիմն է: Մրցույթի հաջորդ փորձությունը կլինի ռազմամարզական փուլը՝ «Պրոֆեսիոնալ․ մարտական պատրաստության վարժությունների համալիր», որը տեղի կունենա Իջևանի զորամասի տարածքում։
Նշենք, որ «Խաղաղության մարտիկ» բարեկամական բանակների զինծառայողների ռազմա-մասնագիտական վարպետության մրցույթին մասնակցում են 6 երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հունաստանի ու Կատարի թիմերը։
Միջազգային բանակային խաղեր-2021-ն անցկացվում է օգոստոսի 22-ից սեպտեմբերի 4-ը 11 պետությունների (Ռուսաստան, Ալժիր, Հայաստան, Բելառուս, Վիետնամ, Իրան, Կատար, Ղազախստան, Չինաստան, Սերբիա, Ուզբեկստան) տարածքում: Ընդհանուր առմամբ, ԱրՄԻ-2021-ի 34 մրցույթներին 277 թիմերի կազմում մասնակցում են ավելի քան 5 հազար զինծառայող՝ 42 երկրներից: