https://arm.sputniknews.ru/20210824/garnanneinq-anelu-sahmanazatumy-ynddimutyuny-xangarec-pashinyan-28761876.html
Գարնանն էինք անելու սահմանազատումը, ընդդիմությունը խանգարեց. Փաշինյան
Գարնանն էինք անելու սահմանազատումը, ընդդիմությունը խանգարեց. Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետը հայտարարեց, որ քաղաքական աղմուկը կանխեց գործընթացի սկիզբը գարնանը, սակայն հայկական կողմը պատրաստ է սահմանազատմանը: 24.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-24T11:38+0400
2021-08-24T11:38+0400
2021-08-24T11:44+0400
հայաստան
սահման
դեմարկացիա
սահմանապահ
դելիմիտացիա
ընդդիմություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Անհրաժեշտ է հնարավորինս արագ սկսել սահմանազատումը Ադրբեջանի հետ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության ծրագիրը:«Ցավում եմ, որ քաղաքական աղմուկի պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել ծրագրված արդյունքի: Բայց հայկական կողմը պատրաստ է այժմ սահմանազատման գործընթացը սկսելու։ Իհարկե, մտահոգիչ է հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածների անկայուն իրավիճակը», - ասաց նա:Փաշինյանն ընդգծեց, որ իր կարծիքն ունի խորհրդային քարտեզների հիման վրա հայկական և ադրբեջանական զորքերի անհրաժեշտ հայելային դուրսբերման մասին: Նրա խոսքով ՝ հենց այս սկզբունքով են իրենք աշխատել Տեղ-Մեղրի հատվածում հայ-ադրբեջանական սահմանին, և հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել այս օրակարգով:Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։Արտակ Դավթյանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակըԼարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։Սահման`ճակատի փոխարեն, անցում պայմանագրային ծառայության. իրատեսակա՞ն են Փաշինյանի ծրագրերը
https://arm.sputniknews.ru/20210822/ete-sahmanazatumn-irakanatsvelue-shantajov-apa-ardyunqy-kanxateselie-28742627.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահման, դեմարկացիա, սահմանապահ, դելիմիտացիա, ընդդիմություն, նիկոլ փաշինյան
հայաստան, սահման, դեմարկացիա, սահմանապահ, դելիմիտացիա, ընդդիմություն, նիկոլ փաշինյան
Գարնանն էինք անելու սահմանազատումը, ընդդիմությունը խանգարեց. Փաշինյան
11:38 24.08.2021 (Թարմացված է: 11:44 24.08.2021) Վարչապետը հայտարարեց, որ քաղաքական աղմուկը կանխեց գործընթացի սկիզբը գարնանը, սակայն հայկական կողմը պատրաստ է սահմանազատմանը:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Անհրաժեշտ է հնարավորինս արագ սկսել սահմանազատումը Ադրբեջանի հետ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության ծրագիրը:
«Ցավում եմ, որ քաղաքական աղմուկի պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել ծրագրված արդյունքի: Բայց հայկական կողմը պատրաստ է այժմ սահմանազատման գործընթացը սկսելու։ Իհարկե, մտահոգիչ է հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածների անկայուն իրավիճակը», - ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ իր կարծիքն ունի խորհրդային քարտեզների հիման վրա հայկական և ադրբեջանական զորքերի անհրաժեշտ հայելային դուրսբերման մասին: Նրա խոսքով ՝ հենց այս սկզբունքով են իրենք աշխատել Տեղ-Մեղրի հատվածում հայ-ադրբեջանական սահմանին, և հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել այս օրակարգով:
Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։
Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։