https://arm.sputniknews.ru/20210824/aravotic-ereko-ashxatum-enq-bayc-ardyunq-chenq-tesnum-inch-e-arajarkum-karavarutyun-28762551.html
Առավոտից երեկո աշխատում ենք, բայց արդյունքը չենք տեսնում. ինչ է առաջարկում կառավարությունը
Առավոտից երեկո աշխատում ենք, բայց արդյունքը չենք տեսնում. ինչ է առաջարկում կառավարությունը
Sputnik Արմենիա
Հայաստանի ՀՆԱ–ում գյուղատնտեսությունն ավելի մեծ կշիռ ունի, մինչդեռ այդ ոլորտում արտադրողականության ցուցանիշը շատ ավելի ցածր է` ժամում 3 դոլար։ 24.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-24T12:31+0400
2021-08-24T12:31+0400
2021-08-24T12:38+0400
հայաստան
տնտեսություն
գյուղատնտեսություն
հհ կառավարություն
ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/07/28207773_0:50:1600:955_1920x0_80_0_0_6803f2d37efdb9f8a863c213843e4756.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Հայաստանում 1 աշխատողը 1 ժամում ստեղծում է միջինը 6.8 դոլար արդյունք։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի տնտեսական հատվածը։«Սա շատ վատ ցուցանիշ է, որովհետև, օրինակ, ՌԴ–ում այդ ցուցանիշը կազմում է 11.7, ԵՄ–ի միջին ցուցանիշը` 42.7 դոլար։ ԵՄ երկրներ կան, որտեղ արտադրողականության ցուցանիշը ավել է 100 դոլարից։ Ես կարծում եմ, որ այս ցուցանիշն ի ցույց է դնում տնտեսության ոլորտում մեր ունեցած ամենակարևոր բազային խնդիրներից մեկը»,– ասաց Փաշինյանը։Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի ՀՆԱ–ում գյուղատնտեսությունն ավելի մեծ կշիռ ունի, մինչդեռ այդ ոլորտում արտադրողականության ցուցանիշը շատ ավելի ցածր է` ժամում 3 դոլար։«Մեր քաղաքացիներն ասում են` առավոտից երեկո աշխատում ենք, բայց մեր աշխատանքի արդյունքը չենք տեսնում։ Այ, էս նախադասությունը, եթե փորձենք վերաձևակերպել բանաձևի, դա աշխատանքի արտադրողականության ցուցանիշն է, որը չափազանց ցածր է»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ կառավարության համար ռազմավարական ուղղություն է՝ նպաստել արտադրողականության մեծացմանը։Վարկը չտվի՝ պարան եմ պատրաստել կախվելու. Շիրակի մարզում բերքը վտանգված էՎարչապետի խոսքով, կառավարության առաջարկած փոփոխություններում ամենակարևորը գյուղատնտեսության ոլորտի ծրագրերն են, նախ և առաջ` հողային ռեֆորմը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման կաթիլային համակարգին անցումը, լիզինգային ծրագրերն ու գյուղատնտեսության ապահովագրության խթանումը։
https://arm.sputniknews.ru/20210723/karavarutyunum-qnnarkvel-en-gyuxatntesutyan-zargacmann-uxxvac-tsragrer-28399532.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/07/28207773_0:0:1600:1006_1920x0_80_0_0_66fdc3a339243f888a211852e9a77c72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, գյուղատնտեսություն, հհ կառավարություն, ծրագիր
հայաստան, տնտեսություն, գյուղատնտեսություն, հհ կառավարություն, ծրագիր
Առավոտից երեկո աշխատում ենք, բայց արդյունքը չենք տեսնում. ինչ է առաջարկում կառավարությունը
12:31 24.08.2021 (Թարմացված է: 12:38 24.08.2021) Հայաստանի ՀՆԱ–ում գյուղատնտեսությունն ավելի մեծ կշիռ ունի, մինչդեռ այդ ոլորտում արտադրողականության ցուցանիշը շատ ավելի ցածր է` ժամում 3 դոլար։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Հայաստանում 1 աշխատողը 1 ժամում ստեղծում է միջինը 6.8 դոլար արդյունք։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի տնտեսական հատվածը։
«Սա շատ վատ ցուցանիշ է, որովհետև, օրինակ, ՌԴ–ում այդ ցուցանիշը կազմում է 11.7, ԵՄ–ի միջին ցուցանիշը` 42.7 դոլար։ ԵՄ երկրներ կան, որտեղ արտադրողականության ցուցանիշը ավել է 100 դոլարից։ Ես կարծում եմ, որ այս ցուցանիշն ի ցույց է դնում տնտեսության ոլորտում մեր ունեցած ամենակարևոր բազային խնդիրներից մեկը»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի ՀՆԱ–ում գյուղատնտեսությունն ավելի մեծ կշիռ ունի, մինչդեռ այդ ոլորտում արտադրողականության ցուցանիշը շատ ավելի ցածր է` ժամում 3 դոլար։
«Մեր քաղաքացիներն ասում են` առավոտից երեկո աշխատում ենք, բայց մեր աշխատանքի արդյունքը չենք տեսնում։ Այ, էս նախադասությունը, եթե փորձենք վերաձևակերպել բանաձևի, դա աշխատանքի արտադրողականության ցուցանիշն է, որը չափազանց ցածր է»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ կառավարության համար ռազմավարական ուղղություն է՝ նպաստել արտադրողականության մեծացմանը։
Վարչապետի խոսքով, կառավարության առաջարկած փոփոխություններում ամենակարևորը գյուղատնտեսության ոլորտի ծրագրերն են, նախ և առաջ` հողային ռեֆորմը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման կաթիլային համակարգին անցումը, լիզինգային ծրագրերն ու գյուղատնտեսության ապահովագրության խթանումը։