00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմը 2–րդ անգամ է խանգարում Հայաստանում բամբակի արտադրությանը. ի՞նչ են ծրագրում

© Sputnik / Aram NersesyanХлопковое поле в Армении
Хлопковое поле в Армении - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Բաժանորդագրվել
Ճակատագրական զուգադիպությամբ` Ադրբեջանի սանձազերծած պատերազմն արդեն երկրորդ անգամ է խոչընդոտում Հայաստանում բամբակագործության խթանման ծրագրին։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik․ Արդեն երկու տարի է`  Հայաստանում բամբակ չի աճեցվում։ Պատճառը կորոնավիրուսի համավարակն ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմն են։ Այս մասին Sputnik Արմենիայի  հետ զրույցում ասաց «Բամբակ Տեքստիլ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Գագիկ Խաչիկյանի ներկայացուցիչը` Լուսինե Ագլամազյանը։
«Նախ կորոնավիրուսի ու փակ սահմանների, ապա պատերազմի հետևանքով արդեն երկու տարի է, ինչ տաջիկ մասնագետները չեն կարողանում գալ Հայաստան։ Իսկ բամբակի արտադրությունն առանց նրանց անհնար է կազմակերպել։ Հայաստանում այդ կարգի մասնագետներ չկան»,– ասաց նա։
Хлопковое поле в Армении - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2019
Տաջիկ բամբակագործներն աշխատավարձ են պահանջում հայ գործարարից, նա հերքում է մեղադրանքները
Լուսինե Ագլամազյանը նաև հայտնեց, որ 2022թ–ին ընկերությունը ծրագրում է վերականգնել դադարեցված արտադրությունը։ Այդ նպատակով արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել տաջիկ մասնագետների հետ։ Բացի վերագործարկումից, նրա խոսքով, «Բամբակ Տեքստիլ գրուպը» մտադիր է նաև ընդլայնել արտադրությունն ու այդ նպատակով առաջիկայում նոր սարքավորումներ է ներկրելու Հայաստան։
Ճակատագրական զուգադիպությամբ` Ադրբեջանի սանձազերծած պատերազմն արդեն երկրորդ անգամ է խոչընդոտում Հայաստանում բամբակագործության խթանման ծրագրին։ Առաջինը 2016թ–ին էր։ Գագիկ Խաչիկյանը նախապես ծրագրել էր բամբակի արտադրությունը հիմնել Արցախում. Հադրութում շուրջ 700 հա հող էր վերցրել, մաքրել, վարել ու արդեն սպասում էր տաջիկ մասնագետների ժամանմանը, որպեսզի սկսեն ցանքը, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Տաջիկ բամբակագործ-մասնագետներն էլ, այդ լուրից անհանգստացած, հրաժարվել էին Հայաստան գալ։
Ապրիլյան պատերազմից 2 տարի անց` 2018թ–ին, գործարարն իր բիզնեսը հիմնեց Հայաստանում` Արմավիրի մարզի Արաքս համայնքում, Արաքս գետի ափի հայ-թուրքական սահմանին հարակից ցանքատարածություններում։ 2019թ.-ին ստացված բերքն առայժմ միակն է խորհրդային տարիներին Հայաստանում խաթարված բամբակագործությունից ի վեր։
Գագիկ Խաչիկյանը, սակայն ոչ միայն չի հրաժարվում իր մտադրությունից, այլև աշխատանքներ է տանում Հայաստանում բամբակի վերամշակման ու մանածագործական նոր գործարան կառուցելու ուղղությամբ։
Հիշեցնենք` 2019թ–ին «Բամբակ Տեքստիլ գրուպ» ՍՊԸ-ի հրավերով Հայաստանում աշխատող Տաջիկստանի քաղաքացիները դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով ստիպել գործարար Գագիկ Խաչիկյանին վճարել իրենց աշխատավարձերը։
Ավելի ուշ հայտարարվեց, որ խնդիրը կարգավորվել է, տաջիկ մասնագետները ստացել են իրենց խոստացված գումարները։
Լրահոս
0