Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը վատթարանում է։ Հանգստյան օրերը չհաշված (այդ օրերին ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատում) ամեն օր գրանցված հիվանդների թիվը գերազանցում է 500-ը։ Նշվում է կրկնավարակի 1053 դեպքի մասին։
Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակման 237 885 դեպք է եղել, առողջացել է 223 493 մարդ։ Հիվանդությունից մահացել է 4762 մարդ։
Առողջապահության նախարարությունը ահազանգում է և պատվաստման կոչ է անում, սպառնալով կոշտ հակահամաճարակային միջոցներ կիրառել։ Այդ ֆոնին խստացրել են վերահսկողությունը տրանսպորտում, առևտրի կենտրոններում և սուպերմարկետներում․ դիմակի առկայությունը պարտադիր է։ Չնայած դրան, օգոստոսի 22-ի դրությամբ ընդամենը 239 342 պատվաստում է արվել։ Դրանցից ավելի քան 153,8 հազարը պատվաստանյութի առաջին դեղաչափն է, իսկ մոտ 85,4 հազարը՝ երկրորդը։ Կառավարությունը նախատեսում է 700 հազար քաղաքացու պատվաստել մինչև տարեվերջ։
Նշենք, որ Հայաստանում պատվաստումն իրականացվում է անվճար և կամավոր հիմունքներով՝ Sputnik V, AstraZeneca, «Սինոֆարմ» և «Կորոնավակ» դեղամիջոցներով, որոնք նախատեսված են 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար:
Դատապարտյալների հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային պայմաններ են
Հայաստանում 2020թ.-ի մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը գործել է արտակարգ դրություն, այնուհետև սահմանվել է կարանտին՝ մինչև 2021 թ․-ի հուլիսի 11-ը: Կառավարության որոշմամբ այն երկարացվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։