00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:26
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյան
11:11
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ են պայմանավորվել ՀԱՊԿ անդամներն Աֆղանստանի վերաբերյալ. Պեսկովը մանրամասնում է

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցДмитрий Песков
Дмитрий Песков  - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Բաժանորդագրվել
Աֆղանստանի հարցով ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում հայտարարվել է, որ կարևոր է կանխել արմատական իսլամիզմի ներթափանցումը ՀԱՊԿ երկրներ և թույլ չտալ քաղաքացիների հավաքագրումը ծայրահեղականների կողմից։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները պայմանավորվել են մինչև սեպտեմբերի 16-ը մշակել Աֆղանստանից բխող սպառնալիքներին համատեղ հակազդելու միջոցներ: Այդ մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Онлайн-брифинг Генерального секретаря ОДКБ Станислава Зася - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Հայաստանը միշտ ակտիվորեն հանդես է եկել ՀԱՊԿ -ի ամրապնդման օգտին․ Զաս
«Նիստի արդյունքում պայմանավորվեցինք հանձնարարականներ տալ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհուրդներին, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին՝ ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ համատեղ օպերատիվ կերպով այս պահին Աֆղանստանից բխող սպառնալիքին համատեղ հակազդելու միջոցներ մշակել․ իրական ռիսկեր կան ամբողջ եվրասիական տարածաշրջանի և ահասարակ աշխարհի համար»,-ասել է Պեսկովը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդից հետո, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով և նվիրված է եղել Աֆղանստանում տիրող իրավիճակին:
ՀԱՊԿ-ի երկրները վտանգավոր միտում են համարում Աֆղանստանում ԻՊ-ի ուժեղ դիրքերի պահպանումը («Իսլամական պետությունը» ահաբեկչական ճանաչված ու ՌԴ-ում արգելված կազմակերպություն է):
«Դա շատ վտանգավոր միտում է, որը վտանգ է ներկայացնում ՀԱՊԿ-ի տարածքի համար»,-հայտնել է Պեսկովը։
Նա ասել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր է համարում կանխել Աֆղանստանից արմատական իսլամիզմի ներթափանցումը ՀԱՊԿ-ի երկրների տարածք և քաղաքացիների հավաքագրումը գրոհայինների շարքեր, այդ թվում՝ սոցցանցերի և ինտերնետի օգտագործմամբ:
ՀԱՊԿ-ը հոկտեմբերին զորավարժություններ կանցկացնի
«Առաջվա պես խիստ սուր է աֆղանական թմրանյութերի շրջանառության խնդիրը, ուստի ՀԱՊԿ-ի գծով ևս հարկ կլինի շատ ուշադիր հետևել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները այդ առումով»,-հայտարարեց Պեսկովը։
Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի, ՄԱԿ-ի ԱԽ-ի և G20-ի ջանքերի համակարգման անհրաժեշտության վերաբերյալ ըմբռնում նույնպես կա։
Հիշեցնենք՝ Աֆղանստանում իրավիճակը սրվել է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։ Օգոստոսի սկզբին «Թալիբանի» զինյալները լայնածավալ հարձակում էին ծավալել, գրավել խոշոր քաղաքներ, իսկ օգոստոսի 15-ին մուտք գործել Քաբուլ: Նախագահ Աշրաֆ Ղանին փախել է ԱՄԷ՝ հայտարարելով, որ լքում է երկիրը «ջարդերը կանխելու համար»։ Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարեց, որ պատերազմն ավարտված է։
ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 16-ին՝ Տաջիկստանի մայրաքաղաքում։
Լրահոս
0