https://arm.sputniknews.ru/20210823/ADRBEJAN-ZINCARAYOX-INQNADZIG-MIP-ARMAN-TATOYAN-28749943.html
Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղղությամբ
Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղղությամբ
Sputnik Արմենիա
Արման Թաթոյանը ցույց է տվել է Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինծառայողները։ 23.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-23T12:23+0400
2021-08-23T12:23+0400
2021-08-23T12:35+0400
հայաստան
արման թաթոյան
հհ միպ
զինծառայող
ադրբեջանցի
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/15/28375949_0:84:1601:984_1920x0_80_0_0_ddf7124a43cc4f6e48f9fec091b660ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ում գրառում է արել, որում հայտնում է, որ անցյալ շաբաթ Սյունիք կատարած այցի ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ–ի թիրախում։Նրա խոսքով` իրենց կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողն անմիջապես մտել է դիրքում կառուցված շինություն (տնակ), որտեղից դուրս է եկել ինքնաձիգը ձեռքին ու այն պարզել իրենց ուղղությամբ:Մեկ այլ տեղում էլ 1-2 րոպե կանգնելուց հետո զինված ադրբեջանական զինծառայողները սկսել են անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետևելով իրենց, ապա սուլոցներ ու գոռոցներ արձակել։«Մենք սեփական փորձով համոզվեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է: Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կդրվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում կներառվեն ու նույնպես կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին»,– նշում է ՄԻՊ–ը:Արման Թաթոյանը հրապարակել է Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինծառայողները։Նա նաև Google Earth ծրագրի միջոցով արձանագրել է, որ ադրբեջանցիները տեղակայված են 2 հայկական գյուղերի միջև:Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։Ունենք ծրագրեր, ժամկետները իրավասու չեմ ներկայացնել. ԳՇ պետի տեղակալը` սահմանների մասինԼարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։Սահմանազատման աշխատանքների քննարկումներում Արցախի հարց գոյություն չունի. Գրիգորյան
https://arm.sputniknews.ru/20210823/aliev-zangezuri-mijancq-alaverdyan-28749629.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/15/28375949_88:0:1511:1067_1920x0_80_0_0_d0ccb505a4db28f402d57debce43436a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արման թաթոյան, հհ միպ, զինծառայող, ադրբեջանցի, հայ-ադրբեջանական
հայաստան, արման թաթոյան, հհ միպ, զինծառայող, ադրբեջանցի, հայ-ադրբեջանական
Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղղությամբ
12:23 23.08.2021 (Թարմացված է: 12:35 23.08.2021) Արման Թաթոյանը ցույց է տվել է Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինծառայողները։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
Facebook-ում գրառում է արել, որում հայտնում է, որ անցյալ շաբաթ Սյունիք կատարած այցի ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ–ի թիրախում։
«Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի M2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնեցինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ուժերն են տեղակայված: Փորձում էինք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով, ասենք, մեքենայի անսարքության կամ ուղևորի ինքնազգացողությունը վատանալու պատճառով քաղաքացիական մեքենա կանգնի այդ հատվածում: Մենք ինքներս, իհարկե, քաղաքացիական մեքենաներով էինք»,– հայտնում է Թաթոյանը:
Նրա խոսքով` իրենց կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողն անմիջապես մտել է դիրքում կառուցված շինություն (տնակ), որտեղից դուրս է եկել ինքնաձիգը ձեռքին ու այն պարզել իրենց ուղղությամբ:
Մեկ այլ տեղում էլ 1-2 րոպե կանգնելուց հետո զինված ադրբեջանական զինծառայողները սկսել են անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետևելով իրենց, ապա սուլոցներ ու գոռոցներ արձակել։
«Մենք սեփական փորձով համոզվեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է: Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կդրվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում կներառվեն ու նույնպես կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին»,– նշում է ՄԻՊ–ը:
Արման Թաթոյանը հրապարակել է Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինծառայողները։
Նա նաև Google Earth ծրագրի միջոցով արձանագրել է, որ ադրբեջանցիները տեղակայված են 2 հայկական գյուղերի միջև:
Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։
Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։