00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահման`ճակատի փոխարեն, անցում պայմանագրային ծառայության. իրատեսակա՞ն են Փաշինյանի ծրագրերը

© Photo : official site of the MoD of RAАрмянские военнослужащие на боевой позиции
Армянские военнослужащие на боевой позиции - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Բաժանորդագրվել
Կառավարության ծրագրով նախատեսված բանակային բարեփոխումները էապես կախված են աշխարհաքաղաքական իրավիճակից։ Վերջնական հաջողությունը դեռ երաշխավորված չէ։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ադրբեջանի հետ սահմանին զինվորականների մի մասին սահմանապահներով փոխարինելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը պետք է դիտարկել տխրահռչակ սահմանագծման և սահմանազատման համատեքստում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը։
Կոպիտ ասած` սահմանապահները տեղակայվում են այնտեղ, որտեղ իրականում որոշված է այդ սահմանը։ Սակայն եթե այն պահպանում են բանակային զորամիավորումները, ապա դա արդեն ոչ թե սահման է, այլ ռազմաճակատային կամ շփման գիծ։
ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը խոսել է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Ընթացքի մեջ է. ԳՇ պետը՝ զինծառայողներին սահմանապահներով փոխարինելու մասին. տեսանյութ
Ռոտացիան նախատեսված է կառավարության 5-ամյա ծրագրով, որը օգոստոսի 18-ին ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով` ծրագրի իմաստն այն է, որ ԶՈւ–ի փոխանցումից հետո ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն ավելի մեծ տարածքներ վերահսկողության տակ առնեն։ Դրա հետ կապված սահմանապահ զորքերը պետք է ավելացվեն և բարեփոխվեն։
Պետրոսյանցը նման ծրագրերը քաղաքական կոնկրետ որոշումների արդյունք է համարում։ Սակայն կարևոր է հասկանալ, որ այդ ամենը չի կարող տեղի ունենալ միակողմանի։ Ավելին, եթե ավելի իրատես լինենք, հազիվ թե մոտ ապագայում Հայաստանն Ադրբեջանի հետ պետական սահման ունենա բառի դասական իմաստով։
Հետաքրքիր է, որ բանակային ստորաբաժանումները սահմանապահներով փոխարինելու պրակտիկան փորձարկել է Հայաստանի հիմնական թշնամին` Ադրբեջանը` ռոտացիա իրականացնելով սահմանին 44-օրյա պատերազմից շատ առաջ։   Սակայն դա խաղաղասիրություն չէր ենթադրում։ Պետրոսյանցը նշեց, որ տվյալ որոշումը պայմանավորված էր որոշակի սահմանափակումներով, որոնք պարտադրում էին միջազգային կոնվենցիաները Բաքվի ռազմականացման գործընթացի համար։ Ադրբեջանը գերազանցել էր սպառազինության և ռազմատեխնիկայի ձեռքբերման քվոտաները, և տեխնիկայի մի մասը պետք է դուրս գրվեր սահմանապահ զորքերի վրա։   Ակնհայտ է, որ Հայաստանի դեպքն արմատապես տարբերվում է ադրբեջանական սցենարից։ 
Սահմանազատման աշխատանքների քննարկումներում Արցախի հարց գոյություն չունի. Գրիգորյան
«Եթե ռոտացիա է նախատեսվում, նշանակում է սահմանագծման հարցում վստահություն կա։ Անկեղծ ասած, դժվարանում եմ ասել, թե որտեղից իշխանություններին նման վստահություն։ Նախկինում մեզ շատ բաներ էին ասում։ Բայց իրականում  հաճախ ամեն ինչ ճիշտ հակառակն էր լինում», – ասում է Պետրոսյանցը։
Կառավարության ծրագրով նախատեսված սահմանին զինված ուժերի ռոտացիան փաստորեն իրականացվելու է բանակի վերակազմավորման հետ մեկտեղ։ Համենայնդեպս, ռազմաքաղաքական ղեկավարությունը նման ծրագրեր է ներկայացնում։ Այս առիթով հարց է առաջանում` ինչ բանակ է ի վերջո ունենալու Հայաստանը։
Политолог Сурен Суренянц в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
ՌԱԴԻՈ
Եթե սահմանազատումն իրականացվելու է շանտաժով, ապա արդյունքը կանխատեսելի է. Սուրենյանց
Կառավարության ծրագրի համաձայն` Հայաստանը պետք է անցում կատարի պրոֆեսիոնալ բանակի։ Բացի այդ, էապես կփոխվի ժամկետային զինծառայության և զորահավաքային նախապատրաստման կառուցվածքը։
Պետրոսյանցի կարծիքով` մտահղացման հաջողությունը կախված է նրանից, թե կկարողանա՞ն արդյոք իշխանությունները շահագրգռել, խրախուսել քաղաքացիներին ծառայել բանակում։ Բարեփոխումների մասին խոսելիս` փորձագետը կարևորում է զինվորական ծառայության գրավչությունը։ Եթե մարդկանց չխրախուսես, հազիվ թե հնարավոր լինի հավաքել այնքան պայմանագրային զինծառայող, որ նրանց թիվը հավասար լինի կրճատվող ժամկետայինների թվին։ Ծառայության գրավչությունը 10 հազար դրամի հավելավճարը չէ։ Համակարգային փոփոխություններն են պետք` հստակ կարգավորված արտոնություններով և առավելությունների համակարգով։
«Ռուսաստանում, օրինակ, թոշակի անցնելուց հետո պետությունը սպաներին պարտադիր բնակարան է  տրամադրում, անկախ նրանից, թե նախկինում ձեռք բերված քանի բնակարան ունի նա։ Կարծում եմ, որ եթե մենք նմանատիպ արտոնություններ չունենանք, ծառայությունը գրավիչ դառնալ չի կարող։ ԱՄՆ–ում գործատուն աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տալիս է նախկին զինվորականներին, եթե մրցույթին հայտ ներկայացնողների շարքում նման մարդիկ կան։ Հայաստանում նման բան չկա», – ասում է մեր զրուցակիցը։
Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Երասխի սահմանապահ ուղեկալ
Ինչ վերաբերում է ժամկետային ծառայության համեմատ պրոֆեսիոնալ բանակի մարտունակությանը, ապա, Պետրոսյանցի խոսքով, համաշխարհային փորձը ցույց է տալիս երկրորդի առավելությունները։ Փորձագետն այնուամենայնիվ համոզված է, որ բերափոխումները պետք է շատ զգույշ իրականացնել և «ոսկերչական» աշխատանք տանել։ Հաշվի առնելով սպառնալիքները` ոչ մի դեպքում չի կարելի կտրուկ որոշումներ կայացնել և միանգամից հին համակարգից հրաժարվել։
Լրահոս
0