https://arm.sputniknews.ru/20210822/Covid-i-aji-tempery-shat-arag-agresiv-chen-28743352.html
Covid-ի աճի տեմպերը շատ արագ և շատ ագրեսիվ չեն, եթե համեմատենք նախորդ ալիքի հետ. Մկրտչյան
Covid-ի աճի տեմպերը շատ արագ և շատ ագրեսիվ չեն, եթե համեմատենք նախորդ ալիքի հետ. Մկրտչյան
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, համավարակի աճի... 22.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-22T14:37+0400
2021-08-22T14:37+0400
2021-08-22T14:47+0400
ռադիո
կորոնավիրուս
պատվաստանյութ
պատվաստում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2328/52/23285264_0:32:1000:598_1920x0_80_0_0_69ef747b488dde73ac9d26bc3c9d968d.jpg
Արարատ Մկրտչյան. «Պատվաստանյութերի բավարար քանակ կա, բայց մարդիկ չեն ուզում պատվաստվել»
Sputnik Արմենիա
Արարատ Մկրտչյան. «Պատվաստանյութերի բավարար քանակ կա, բայց մարդիկ չեն ուզում պատվաստվել»
Արդեն մեկ տարուց ավելի գոյություն ունեցող կորոնավիրուսի համավարակը ցուցաբերում է որոշակի համաճարակաբանական ու գիտական կանոններից դուրս արտահայտման ձևեր։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։ Կանոններից դուրս է մանավանդ պարբերականությունը, երբ հարուցիչի շատ արագ փոխակերպումները բերում են վարակի ազդեցության, հիվանդացության, կլինիկական արտահայտման փոփոխությունների։«Համավարակի ներկայիս աճը, որն առկա է հանրապետությունում, իհարկե մտահոգիչ է, բայց աճի տեմպերը շատ արագ չեն և շատ ագրեսիվ չեն, եթե համեմատենք նախորդ ալիքի հետ։ Նախկինում հետազոտությունների կեսից ավելին տալիս էր դրական պատասխան, իսկ հիմա օրական կտրվածքով ախտահարման ցուցանիշը կազմում է 7 տոկոս։ Ճիշտ է, համավարակի նոր դեպքերը վկայում են աճի մասին, բայց այդ միտումը կտրուկ չէ։ Պարզապես պետք է մշտադիտարկում իրականացնել, որպեսզի հստակ լինի, թե որքան է աճը շարունակվելու»,– ասաց Մկրտչյանը։ Նրա տեղեկացմամբ` օգոստոսին զգալիորեն ավելացավ պատվաստումների քանակը, սակայն արդյունքն իսկապես գոհացուցիչ չէ, որովհետև բնակչության ընդամենը 7,5 տոկոսն է պատվաստվել, մինչդեռ եվրոպական երկրներում այդ ցուցանիշը հասնում է 70 տոկոսի։Ըստ նրա` պատվաստանյութի քանակը բավարար է, տարբեր երկրների մատակարարների հետ կան համապատասխան պայմանագրեր, կա հարթակ, որտեղ ՀՀ-ն համագործակցում է գործընկերների հետ գնումների հարցում, բայց մարդիկ չեն ցանկանում պատվաստվել։Անդրադառնալով առողջապահության նախարարության իրականացրած կանխարգելիչ միջոցառումներին` Մկրտչյանն ընդգծեց, որ քայլերը դրական են, համահունչ են ստեղծված իրավիճակին և ամբողջությամբ կրկնում են միջազգային փորձը, քանի որ ՀՀ–ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ է, ուստի համաճարակաբանական բոլոր նոր մոտեցումները հասանելի են նաև մեզ։ Դատապարտյալների հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային պայմաններ ենՆշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 385–ով և դարձել 237634:Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։
https://arm.sputniknews.ru/20210821/hakarekord-vrastanum-mek-orum-74-mard-e-mahacel-koronavirusic-28737146.html
https://arm.sputniknews.ru/20210820/-koronavirusov-varakvac-22-28-tarekan-pacinetnery-tsayrahex-tsanr-vijakumen-28731659.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2328/52/23285264_0:1:1000:629_1920x0_80_0_0_fb0ded74d6eefa6b85c20191a430623f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կորոնավիրուս, պատվաստանյութ, պատվաստում
կորոնավիրուս, պատվաստանյութ, պատվաստում
Covid-ի աճի տեմպերը շատ արագ և շատ ագրեսիվ չեն, եթե համեմատենք նախորդ ալիքի հետ. Մկրտչյան
14:37 22.08.2021 (Թարմացված է: 14:47 22.08.2021) ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, համավարակի աճի տեմպերին և կանխարգելիչ միջոցառումներին։
Արդեն մեկ տարուց ավելի գոյություն ունեցող կորոնավիրուսի համավարակը ցուցաբերում է որոշակի համաճարակաբանական ու գիտական կանոններից դուրս արտահայտման ձևեր։
Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։
Կանոններից դուրս է մանավանդ պարբերականությունը, երբ հարուցիչի շատ արագ փոխակերպումները բերում են վարակի ազդեցության, հիվանդացության, կլինիկական արտահայտման փոփոխությունների։
«Համավարակի ներկայիս աճը, որն առկա է հանրապետությունում, իհարկե մտահոգիչ է, բայց աճի տեմպերը շատ արագ չեն և շատ ագրեսիվ չեն, եթե համեմատենք նախորդ ալիքի հետ։ Նախկինում հետազոտությունների կեսից ավելին տալիս էր դրական պատասխան, իսկ հիմա օրական կտրվածքով ախտահարման ցուցանիշը կազմում է 7 տոկոս։ Ճիշտ է, համավարակի նոր դեպքերը վկայում են աճի մասին, բայց այդ միտումը կտրուկ չէ։ Պարզապես պետք է մշտադիտարկում իրականացնել, որպեսզի հստակ լինի, թե որքան է աճը շարունակվելու»,– ասաց Մկրտչյանը։
Նրա տեղեկացմամբ` օգոստոսին զգալիորեն ավելացավ պատվաստումների քանակը, սակայն արդյունքն իսկապես գոհացուցիչ չէ, որովհետև բնակչության ընդամենը 7,5 տոկոսն է պատվաստվել, մինչդեռ եվրոպական երկրներում այդ ցուցանիշը հասնում է 70 տոկոսի։
Ըստ նրա` պատվաստանյութի քանակը բավարար է, տարբեր երկրների մատակարարների հետ կան համապատասխան պայմանագրեր, կա հարթակ, որտեղ ՀՀ-ն համագործակցում է գործընկերների հետ գնումների հարցում, բայց մարդիկ չեն ցանկանում պատվաստվել։
Անդրադառնալով առողջապահության նախարարության իրականացրած կանխարգելիչ միջոցառումներին` Մկրտչյանն ընդգծեց, որ քայլերը դրական են, համահունչ են ստեղծված իրավիճակին և ամբողջությամբ կրկնում են միջազգային փորձը, քանի որ ՀՀ–ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ է, ուստի համաճարակաբանական բոլոր նոր մոտեցումները հասանելի են նաև մեզ։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում
ավելացել է 385–ով և դարձել 237634:
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։