00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր երկիրը հետպատերազմյան բարդ իրականության մեջ է». Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան

© Photo : Facebook / Гнел СаносянМинистр Гнел Саносян посетил армянскую атомную электростанцию
Министр Гнел Саносян посетил армянскую атомную электростанцию - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Բաժանորդագրվել
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը վստահեցրել է, որ ատոմակայանի մասնագետները նախատեսված ժամանակին և արդյունավետ կիրականացնեն ՀԱԷԿ–ի արդիականացումն ու վերագործարկումը։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
© Photo : Facebook / Гнел СаносянМинистр Гнел Саносян посетил армянскую атомную электростанцию
Министр Гнел Саносян посетил армянскую атомную электростанцию - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Министр Гнел Саносян посетил армянскую атомную электростанцию
Սանոսյանին մասնավորապես ներկայացվել է ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և կայանի արդիականացման ծրագրի շրջանակներում պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների ընթացքը։
Նախարարը հանդիպել է նաև ՀԱԷԿ-ի ղեկավար աշխատակազմի հետ։
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը վստահեցրել է, որ ատոմակայանի մասնագետները նախատեսված ժամանակին և արդյունավետ կիրականացնեն իրենց առջև դրված կարևոր խնդիրները։ Մարտիրոսյանն ընդգծել է նաև, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը, հանրապետության համար կարևորագույն ռազմավարական հիմնարկ և տնտեսության քարշիչ ուժը լինելով, մեծ դեր ունի նաև Արմավիրի մարզի աշխատանքային զբաղվածության ապահովման առումով։
Չեռնոբիլի աղետից անցել է 35 տարի. որքանո՞վ է անվտանգ Մեծամորի ատոմակայանը
«Մեր երկիրը հետպատերազմյան այս փուլում բարդ իրականության մեջ է, և յուրաքանչյուրս մեր աշխատանքը վերանայելու, դրան նորովի վերաբերվելու կարիք ունենք՝ անկախ նրանից, թե ինչքան ժամանակ ենք աշխատում տվյալ պաշտոնում։ Անհրաժեշտ է տեսնել, թե էլ ինչ է պետք անել, որ մեր աշխատանքն է՛լ ավելի արդյունավետ դարձնենք, մեր պետության ու տնտեսության համար ավելի շատ օգտակար աշխատանք կատարենք, քանի որ յուրաքանչյուրիս ներդրած ջանքից է շատ բան կախված»,- ասել է Սանոսյանը` կարևորելով ՀԱԷԿ–ի բազմամյա աշխատակիցների փորձի փոխանցումը երիտասարդ մասնագետներին։
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հայաստանում երկրորդ ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Հիշեցնենք՝ մայիսի 15-ից Մեծամորի ԱԷԿ–ում ընթանում է կապիտալ վերանորոգում` դրա շահագործման ժամկետը մինչև 2026 թ–ը երկարացնելու նպատակով։ Դրա կարևորագույն հանգույցներից մեկը ռեակտորի կմախքի թրծումն է։ Աշխատանքների նախագիծը կազմում են Կուրչատովի ինստիտուտի և «Ատոմէներգոռեմոնտ» ձեռնարկության մասնագետները։ Եթե աշխատանքների արդյունքում կորպուսի ամրությունը բավականաչափ բարձրանա, այդ ժամանակ ռեակտորը (նշանակում է` ամբողջ կայանը) ավելի երկար կծառայի։
Լրահոս
0