https://arm.sputniknews.ru/20210820/elina-danielyany-darcav-evropayi-kananc-chempion-28732415.html
Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի կանանց չեմպիոն
Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի կանանց չեմպիոն
Sputnik Արմենիա
Ռումինիայի Յասի քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Անցկացրած 11 տուրում Էլինա Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու... 20.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-20T18:53+0400
2021-08-20T18:53+0400
2021-08-20T20:19+0400
սպորտ
հայաստան
էլինա դանիելյան
շախմատ
շախմատիստ
եվրոպա
չեմպիոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/14/28732523_0:84:1601:984_1920x0_80_0_0_aacfcbd9ffe855f8783090124b2f120e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող է ճանաչվել և դարձել Եվրոպայի կանանց չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում:Էլինա Դանիելյանը վերջին տուրում կարողացավ առավելության հասնել էստոնուհի Մաի Նարվայի նկատմամբ ու վաստակած 9 միավոր դառնալ Եվրոպայի չեմպիոն: Նա նվաճեց նաև կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: Էլինա Դանիելյանն առաջնության երկու առաջատարներից մեկն էր։ Օգոստոսի 19–ին առաջնության 10-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով հաղթել էր վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին:Ավելի վաղ Էլինա Դանիելյանն այս մրցաշարում հաղթել էր ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդջարովային։Նշենք, որ անցկացրած 11 տուրում Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու չկրեց ոչ մի պարտություն: Դանիելյանը 2011 թ.-ին դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:Հիշեցնենք, որ Ռումինիայի Յասի քաղաքում կայացավ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում էին 29 երկրների 117 շախմատիստուհիներ։Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։
https://arm.sputniknews.ru/20210819/lilit-mkrtchyany-haxtec-adrbejancun-28723947.html
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/14/28732523_88:0:1511:1067_1920x0_80_0_0_398750f46a32f9659822403afacdbf81.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, էլինա դանիելյան, շախմատ, շախմատիստ, եվրոպա, չեմպիոն
սպորտ , հայաստան, էլինա դանիելյան, շախմատ, շախմատիստ, եվրոպա, չեմպիոն
Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի կանանց չեմպիոն
18:53 20.08.2021 (Թարմացված է: 20:19 20.08.2021) Ռումինիայի Յասի քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Անցկացրած 11 տուրում Էլինա Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու չկրեց ոչ մի պարտություն:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող է ճանաչվել և դարձել Եվրոպայի կանանց չեմպիոն։ Տեղեկությունը
հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում:
Էլինա Դանիելյանը վերջին տուրում կարողացավ առավելության հասնել էստոնուհի Մաի Նարվայի նկատմամբ ու վաստակած 9 միավոր դառնալ Եվրոպայի չեմպիոն: Նա նվաճեց նաև կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:
Էլինա Դանիելյանն առաջնության երկու առաջատարներից մեկն էր։ Օգոստոսի 19–ին առաջնության 10-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով հաղթել էր վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին:
Ավելի վաղ Էլինա
Դանիելյանն այս մրցաշարում հաղթել էր ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդջարովային։
Նշենք, որ անցկացրած 11 տուրում Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու չկրեց ոչ մի պարտություն:
Դանիելյանը 2011 թ.-ին դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ Ռումինիայի Յասի քաղաքում կայացավ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում էին 29 երկրների 117 շախմատիստուհիներ։
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։