https://arm.sputniknews.ru/20210819/vstah-chi-kareli-asel-vor-mirzoyan-varchapeti-amenavstaheli-andzancic-e-qaxrexnokog-28719494.html
Վստահ չի կարելի ասել, որ Միրզոյանը վարչապետի ամենավստահելի անձանցից է. քաղտեխնոլոգ
Վստահ չի կարելի ասել, որ Միրզոյանը վարչապետի ամենավստահելի անձանցից է. քաղտեխնոլոգ
Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանին նշանակելու որոշմանը։ 19.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-19T22:01+0400
2021-08-19T22:01+0400
2021-08-19T21:39+0400
ռադիո
արարատ միրզոյան
վիգեն հակոբյան
նշանակում
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0b/28634065_0:20:1600:924_1920x0_80_0_0_1af6b260881fdaba2b6bc7f3a756236f.jpg
Վիգեն Հակոբյան. «Միրզոյանի նշանակումը ցույց տվեց, որ Փաշինյանի հարաբերությունները դիվանագիտական կորպուսի հետ անամպ չեն»
Sputnik Արմենիա
Վիգեն Հակոբյան. «Միրզոյանի նշանակումը ցույց տվեց, որ Փաշինյանի հարաբերությունները դիվանագիտական կորպուսի հետ անամպ չեն»
Արարատ Միրզոյանի նշանակումը քաղաքական է և խոսում է այն մասին, որ դիվանագիտական կորպուսում Նիկոլ Փաշինյանի համար նույնչափ վստահելի անձնավորություն այդպես էլ չգտնվեց։ Միրզոյանի նշանակումը ցույց է տալիս, որ Փաշինյանի հարաբերությունները դիվանագիտական կորպուսի հետ անամպ չեն, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ «Հաշվի առնելով Արարատ Միրզոյանի արդեն իսկ բացահայտված անցյալը` գուցե նա որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների համար ավելի ընդունելի է, բայց մյուս կողմից էլ այլ կենտրոնների համար խոցելի է։ Միրզոյանը որպես քաղաքական թիմի վառ ներկայացուցիչ, որպես քաղաքական թիմում որոշակի քաշ ունեցող անձ երևի թե հարմար է Նիկոլ Փաշինյանի համար գոնե այս պահին, թեև վստահաբար չի կարելի ասել, որ Միրզոյանը վարչապետի ամենավստահելի անձերից մեկն է։ Պարզապես Միրզոյանն ավելի հեշտ ընկալելի է արտաքին աշխարհի, առնվազն՝ գլխավոր խաղացողների համար»,– նշեց քաղտեխնոլոգը։ Հակոբյանի կարծիքով` Արմեն Գրիգորյանին ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելը երկրի ղեկավարության կողմից չմտածված քայլ էր, որովհետև Գրիգորյանի հետագիծը, իմիջը և արտաքին գործընկերների հետ անորոշ հարաբերությունները, ըստ նրա, կարող են լուրջ պրոբլեմներ առաջացնել, ընդ որում` եթե արտաքին գործընկերները, այդ թվում Ռուսաստանը, անգամ պաշտոնական տեսակետ չհայտնեին` հարգելով ՀՀ ինքնիշխանությունը, միևնույնն է, ի սկզբանե արժեր հասկանալ, որ որոշակի պրոբլեմներ հատկապես առաջնահերթ ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի հետ կարող էին առաջանալ։ Հակոբյանի համոզմամբ` նախորդ երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ աշխարհաքաղաքական առումով ավելի փորձված չդարձավ, նա չհասկացավ, թե ինչ է կատարվում իր շուրջը և ինչպես պետք է իր հարաբերությունները ձևավորի արտաքին աշխարհի հետ, որովհետև իսկապես նոնսենս է, երբ մարդուն նշանակում ես մի պաշտոնի, հետո ստիպված ես լինում վերադարձնել նախկին պաշտոնին։ Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարՆշենք, որ մինչ արտգործնախարար նշանակվելը Արարատ Միրզոյանը զբաղեցրել է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը՝ այդ պաշտոնում ընտրվելով 2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում։ Հիշեցնենք` ԱԳ նախարարի պաշտոնը գործնականում թափուր էր մայիսի վերջից, երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց։ Նրան հետևեցին նաև չորս փոխնախարարները։ Հուլիսի 14-ից Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նշանակվել էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, սկսեց կատարել նախարարի պարտականությունները:
https://arm.sputniknews.ru/20210806/um-het-e-uzum-harevanutyun-anel-pashinyany-28572286.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0b/28634065_0:0:1600:1006_1920x0_80_0_0_628b4814ace6b6544f20ec4eb2220e2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, վիգեն հակոբյան, նշանակում, նախարար
արարատ միրզոյան, վիգեն հակոբյան, նշանակում, նախարար
Վստահ չի կարելի ասել, որ Միրզոյանը վարչապետի ամենավստահելի անձանցից է. քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանին նշանակելու որոշմանը։
Արարատ Միրզոյանի նշանակումը քաղաքական է և խոսում է այն մասին, որ դիվանագիտական կորպուսում Նիկոլ Փաշինյանի համար նույնչափ վստահելի անձնավորություն այդպես էլ չգտնվեց։ Միրզոյանի նշանակումը ցույց է տալիս, որ Փաշինյանի հարաբերությունները դիվանագիտական կորպուսի հետ անամպ չեն,
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Հաշվի առնելով Արարատ Միրզոյանի արդեն իսկ բացահայտված անցյալը` գուցե նա որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների համար ավելի ընդունելի է, բայց մյուս կողմից էլ այլ կենտրոնների համար խոցելի է։ Միրզոյանը որպես քաղաքական թիմի վառ ներկայացուցիչ, որպես քաղաքական թիմում որոշակի քաշ ունեցող անձ երևի թե հարմար է Նիկոլ Փաշինյանի համար գոնե այս պահին, թեև վստահաբար չի կարելի ասել, որ Միրզոյանը վարչապետի ամենավստահելի անձերից մեկն է։ Պարզապես Միրզոյանն ավելի հեշտ ընկալելի է արտաքին աշխարհի, առնվազն՝ գլխավոր խաղացողների համար»,– նշեց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի կարծիքով`
Արմեն Գրիգորյանին ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելը երկրի ղեկավարության կողմից չմտածված քայլ էր, որովհետև Գրիգորյանի հետագիծը, իմիջը և արտաքին գործընկերների հետ անորոշ հարաբերությունները, ըստ նրա, կարող են լուրջ պրոբլեմներ առաջացնել, ընդ որում` եթե արտաքին գործընկերները, այդ թվում Ռուսաստանը, անգամ պաշտոնական տեսակետ չհայտնեին` հարգելով ՀՀ ինքնիշխանությունը, միևնույնն է, ի սկզբանե արժեր հասկանալ, որ որոշակի պրոբլեմներ հատկապես առաջնահերթ ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի հետ կարող էին առաջանալ։
Հակոբյանի համոզմամբ` նախորդ երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ աշխարհաքաղաքական առումով ավելի փորձված չդարձավ, նա չհասկացավ, թե ինչ է կատարվում իր շուրջը և ինչպես պետք է իր հարաբերությունները ձևավորի արտաքին աշխարհի հետ, որովհետև իսկապես նոնսենս է, երբ մարդուն նշանակում ես մի պաշտոնի, հետո ստիպված ես լինում վերադարձնել նախկին պաշտոնին։
Նշենք, որ մինչ արտգործնախարար նշանակվելը Արարատ Միրզոյանը զբաղեցրել է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը՝ այդ պաշտոնում ընտրվելով 2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում։
Հիշեցնենք` ԱԳ նախարարի պաշտոնը գործնականում թափուր էր մայիսի վերջից, երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց։ Նրան հետևեցին նաև չորս փոխնախարարները։ Հուլիսի 14-ից Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նշանակվել էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, սկսեց կատարել նախարարի պարտականությունները: