https://arm.sputniknews.ru/20210819/lqvac-noratsinneric-mekn-yntaniq-uni-myusy-der-mnume-hivandanocum-28715347.html
Լքված նորածիններից մեկն արդեն ընտանիք ունի, մյուսը դեռ մնում է հիվանդանոցում
Լքված նորածիններից մեկն արդեն ընտանիք ունի, մյուսը դեռ մնում է հիվանդանոցում
Sputnik Արմենիա
Սոցապ փոխնախարարի մեկնաբանմամբ` երեխաների որդեգրման ու խնամատարության ոլորտը կարգավորող գործող օրենսդրությամբ նման դեպքերում պետությունը պարտավոր է սպասել... 19.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-19T13:08+0400
2021-08-19T13:08+0400
2021-08-19T13:11+0400
հասարակություն
հայաստան
երևան
գյումրի
նորածին
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
մանկատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/03/28157313_0:144:1601:1048_1920x0_80_0_0_eb17b3a00a42c899922074adad90284e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ավելի քան 1 ամիս առաջ` հուլիսի 12-ին Արցախի փողոցի շենքերից մեկում լքված նորածինն առ այսօր դեռ շարունակում է մնալ «Մուրացան» համալսարանական կլինիկայի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։«Երեխան առողջապահական կազմակերպությունում գործընթացներն ավարտելուց հետո կտեղափոխվի մանկատուն»,– ասաց փոխնախարարը` միաժամանակ հավելելով, որ երեխայի` մինչ այս պահը հիվանդանոցում գտնվելը պայմանավորված է ոչ թե առողջական խնդիրներով, այլ թղթաբանական գործընթացներով։Իսկ հուլիսի 3-ին Գյումրու տներից մեկի պարսպի տակ թողնված նորածինն արդեն ապրում է խնամատար ընտանիքում։ Նրա կենսաբանական ծնողները, Տաթևիկ Ստեփանյանի խոսքով, այդպես էլ չեն հայտնաբերվել։Սոցապ փոխնախարարի մեկնաբանմամբ` երեխաների որդեգրման ու խնամատարության ոլորտը կարգավորող գործող օրենսդրությամբ նման դեպքերում պետությունը պարտավոր է սպասել ընկեցիկ երեխայի կենսաբանական ծնողի հայտնվելուն։ Եթե նա եռամսյա ժամկետում չի հայտնվում, դրանից հետո միայն պետությունն իրավունք ունի այդ երեխային հանձնել որդեգիր կամ խնամատար ընտանիքներին։Օրենսդրությունը երեխայի շահերին հարմարեցնելու նպատակով նախարարությունը` ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի մասնակցությամբ օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթ է մշակել, որն այսօր ներկայացվել է հանրությանը։Նարե ու Դավիթ անունները կրկին գլխավորում են նորածինների անունների վարկանիշային ցանկը«Նոր օրենսդրական բարեփոխումներում հենց ընկեցիկ երեխաների մասով օրենսդրական նոր առաջարկներ ունենք` հնարավորություն տալու կենսաբանական ծնողին բացահայտելու, նրա հետ հոգեբանական աշխատանք կատարելու, մանրամասն ուսումնասիրելու սոցիալական դեպքը, հասկանալու, թե ինչն է բերել մանկալքության»,– ասաց Տաթևիկ Ստեփանյանը։Նրա խոսքով` պետության գլխավոր նպատակն այս պարագայում մանկալքության դեպքերը բացառելն է։
https://arm.sputniknews.ru/20210806/hayastanum-yntaniq-kazmoxneri-u-noratsinneri-tivn-avelacel-e-28574296.html
երևան
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/03/28157313_0:93:1601:1099_1920x0_80_0_0_46cab109e3b991f62e7e2a8ff2669fba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, երևան, գյումրի, նորածին, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, մանկատուն
հասարակություն , հայաստան, երևան, գյումրի, նորածին, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, մանկատուն
Լքված նորածիններից մեկն արդեն ընտանիք ունի, մյուսը դեռ մնում է հիվանդանոցում
13:08 19.08.2021 (Թարմացված է: 13:11 19.08.2021) Սոցապ փոխնախարարի մեկնաբանմամբ` երեխաների որդեգրման ու խնամատարության ոլորտը կարգավորող գործող օրենսդրությամբ նման դեպքերում պետությունը պարտավոր է սպասել ընկեցիկ երեխայի կենսաբանական ծնողի հայտնվելուն։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ավելի քան 1 ամիս առաջ` հուլիսի 12-ին Արցախի փողոցի շենքերից մեկում
լքված նորածինն առ այսօր դեռ շարունակում է մնալ «Մուրացան» համալսարանական կլինիկայի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։
Այս մասին այսօր
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
«Երեխան առողջապահական կազմակերպությունում գործընթացներն ավարտելուց հետո կտեղափոխվի մանկատուն»,– ասաց փոխնախարարը` միաժամանակ հավելելով, որ երեխայի` մինչ այս պահը հիվանդանոցում գտնվելը պայմանավորված է ոչ թե առողջական խնդիրներով, այլ թղթաբանական գործընթացներով։
Իսկ հուլիսի 3-ին Գյումրու տներից մեկի պարսպի տակ թողնված նորածինն
արդեն ապրում է խնամատար ընտանիքում։ Նրա կենսաբանական ծնողները, Տաթևիկ Ստեփանյանի խոսքով, այդպես էլ չեն հայտնաբերվել։
Սոցապ փոխնախարարի մեկնաբանմամբ` երեխաների որդեգրման ու խնամատարության ոլորտը կարգավորող գործող օրենսդրությամբ նման դեպքերում պետությունը պարտավոր է սպասել ընկեցիկ երեխայի կենսաբանական ծնողի հայտնվելուն։ Եթե նա եռամսյա ժամկետում չի հայտնվում, դրանից հետո միայն պետությունն իրավունք ունի այդ երեխային հանձնել որդեգիր կամ խնամատար ընտանիքներին։
Օրենսդրությունը երեխայի շահերին հարմարեցնելու նպատակով նախարարությունը` ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի մասնակցությամբ օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթ է մշակել, որն այսօր ներկայացվել է հանրությանը։
«Նոր օրենսդրական բարեփոխումներում հենց ընկեցիկ երեխաների մասով օրենսդրական նոր առաջարկներ ունենք` հնարավորություն տալու կենսաբանական ծնողին բացահայտելու, նրա հետ հոգեբանական աշխատանք կատարելու, մանրամասն ուսումնասիրելու սոցիալական դեպքը, հասկանալու, թե ինչն է բերել մանկալքության»,– ասաց Տաթևիկ Ստեփանյանը։
Նրա խոսքով` պետության գլխավոր նպատակն այս պարագայում մանկալքության դեպքերը բացառելն է։