https://arm.sputniknews.ru/20210819/karmir-te-spitak-vor-ginine-aveli-ogtakar-28703905.html
Կարմի՞ր, թե՞ սպիտակ․ որ գինին է ավելի օգտակար
Կարմի՞ր, թե՞ սպիտակ․ որ գինին է ավելի օգտակար
Sputnik Արմենիա
Բժիշկ Օկսանա Միխալևան խորհուրդ չի տալիս օգտագործել ավելի, քան մեկ գավաթ գինի օրական։ 19.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-19T08:59+0400
2021-08-19T08:59+0400
2021-08-17T22:58+0400
հասարակություն
հայաստան
գինի
գիտնական
բժիշկ
https://cdn.am.sputniknews.ru/img/1568/01/15680112_0:84:1600:984_1920x0_80_0_0_4b5ec04acdbbbc037120db3f270a7467.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Բժիշկ-սննադաբան, էնդոկրինոլոգ Օքսանա Միխալևան վստահեցնում է, որ կարմիր գինին ավելի օգտակար է, քան սպիտակը, քանի որ պարունակում է ռեսվերատրոլ, որը դրական ազդեցություն է ունենում առողջության վրա:Այդ մասին նա ասել է «Известие»-ին տված հարցազրույցում` նշելով, որ գինու օգտագործման օրական նորման մեկ գավաթն է, ընդ որում՝ խոսքը սեղանի չոր գինու մասին է։Սպիտակ գինին պարունակում է օգտակար եթերայուղեր, С, В խմբի վիտամիններ, օրգանական թթուներ, այլ միկրոէլեմենտներ։ Այս գինին բարերար ազդեցություն է ունենում մարսողության վրա, ծառայում է սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը և բարձրացնում է նեյրոմեդիատորների մակարդակը, որոնք պատասխանատու են տրամադրության համար:Ռեսվերատրոլը հակաօքսիդիչ է, որը պաշտպանում է մարմինը վաղաժամ ծերացումից, ճնշման բարձրացումից, աթերոսկլերոզի ռիսկերից, բջիջների քաղցկեղային վերարտադրությունից: Այսինքն` կարմիր գինին պարունակում է նույն օգտակար տարրերը, ինչ և սպիտակը` գումարած ռեսվերատրոլ։Գիտնականները բացահայտել են երիտասարդ և առողջ մնալու ամենապարզ ու հասանելի աղբյուրըԱվելի վաղ Ադելաիդայի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները պարզել էին, որ ալկոհոլային խմիչքների շարքում կարմիր և սպիտակ գինիներն առավել անվտանգն են ինսուլտներ հրահրելու տեսանկյունից:
https://arm.sputniknews.ru/20210815/gitnakanner-herqel-en-giranalu-masin-amenataracvac-miferic-mek-28675368.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1568/01/15680112_90:0:1511:1066_1920x0_80_0_0_ed12e648f4069ef0c99f178eeec444d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, գինի, գիտնական, բժիշկ
հասարակություն , հայաստան, գինի, գիտնական, բժիշկ
Կարմի՞ր, թե՞ սպիտակ․ որ գինին է ավելի օգտակար
Բժիշկ Օկսանա Միխալևան խորհուրդ չի տալիս օգտագործել ավելի, քան մեկ գավաթ գինի օրական։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Բժիշկ-սննադաբան, էնդոկրինոլոգ Օքսանա Միխալևան վստահեցնում է, որ կարմիր գինին ավելի օգտակար է, քան սպիտակը, քանի որ պարունակում է ռեսվերատրոլ, որը դրական ազդեցություն է ունենում առողջության վրա:
Այդ մասին նա ասել է
«Известие»-ին տված հարցազրույցում` նշելով, որ գինու օգտագործման օրական նորման մեկ գավաթն է, ընդ որում՝ խոսքը սեղանի չոր գինու մասին է։
Սպիտակ գինին պարունակում է օգտակար եթերայուղեր, С, В խմբի վիտամիններ, օրգանական թթուներ, այլ միկրոէլեմենտներ։ Այս գինին բարերար ազդեցություն է ունենում մարսողության վրա, ծառայում է սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը և բարձրացնում է նեյրոմեդիատորների մակարդակը, որոնք պատասխանատու են տրամադրության համար:
Ռեսվերատրոլը հակաօքսիդիչ է, որը պաշտպանում է մարմինը վաղաժամ ծերացումից, ճնշման բարձրացումից, աթերոսկլերոզի ռիսկերից, բջիջների քաղցկեղային վերարտադրությունից: Այսինքն` կարմիր գինին պարունակում է նույն օգտակար տարրերը, ինչ և սպիտակը` գումարած ռեսվերատրոլ։
Ավելի վաղ Ադելաիդայի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները պարզել էին, որ ալկոհոլային խմիչքների շարքում կարմիր և սպիտակ գինիներն առավել անվտանգն են ինսուլտներ հրահրելու տեսանկյունից: