https://arm.sputniknews.ru/20210819/hayastani-azat-vochi-ymbshamarti-eritasardakan-havaqakan-2-medal-e-nvachel-28715090.html
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 2 մեդալ է նվաճել
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 2 մեդալ է նվաճել
Sputnik Արմենիա
Վաղվանից պայքարը սկսելու են հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի երիտասարդական հավաքականից մրցավայր է մեկնել 10 ըմբիշ։ 19.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-19T12:53+0400
2021-08-19T12:53+0400
2021-08-19T13:01+0400
սպորտ
հայաստան
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/13/28715119_0:0:1200:676_1920x0_80_0_0_ac1388478ab8b8fc77c8fb09009f8cd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 2 մեդալ է նվաճել Ուֆայում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։Աջից առաջինը՝ Մանվել Խնձրցյան
125 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Լյովա Գևորգյանը, որը եզրափակիչ գոտեմարտում պարտվել է իրանցի Ալի Մոհամադեբրաբիմ Աքբարփուրքորդուն՝ 4:4: Մինչև եզրափակիչ Լյովա Գևորգյանը 3 վստահ հաղթանակ էր տոնել. պայքարը սկսելով որակավորման փուլից՝ նա նախ 10:0 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Շաբա Ուբորնյակին, ապա 4:0 հաշվով հաղթել էր հնդիկ Կումար Անիրուդին, իսկ կիսաեզրափակչում՝ ադրբեջանցի Այդին Ահմադովին` 10:0:57 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալ է նվաճել Մանվել Խնձրցյանը: Նա 3-րդ տեղի համար գոտեմարտում 6:2 հաշվով հաղթել է Աբդումալիկ Կարաչովին (Ղրղզստան):Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասինՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում առաջնությանը մասնակցել են նաև Լևիկ Միքայելյանը (61 կգ), Դավիթ Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ):Հավելենք, որ վաղվանից պայքարը սկսելու են հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի երիտասարդական հավաքականից մրցավայր է մեկնել 10 ըմբիշ՝ Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գևորգ Սուքիասյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/13/28715119_0:0:1200:900_1920x0_80_0_0_ca51b6e5f355cbaab5ed5b8e8b1e0a65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, մեդալ
սպորտ , հայաստան, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, մեդալ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 2 մեդալ է նվաճել
12:53 19.08.2021 (Թարմացված է: 13:01 19.08.2021) Վաղվանից պայքարը սկսելու են հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի երիտասարդական հավաքականից մրցավայր է մեկնել 10 ըմբիշ։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 2 մեդալ է նվաճել Ուֆայում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Տեղեկությունը
հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Աջից առաջինը՝ Մանվել Խնձրցյան
125 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Լյովա Գևորգյանը, որը եզրափակիչ գոտեմարտում պարտվել է իրանցի Ալի Մոհամադեբրաբիմ Աքբարփուրքորդուն՝ 4:4: Մինչև եզրափակիչ Լյովա Գևորգյանը 3 վստահ հաղթանակ էր տոնել. պայքարը սկսելով որակավորման փուլից՝ նա նախ 10:0 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Շաբա Ուբորնյակին, ապա 4:0 հաշվով հաղթել էր հնդիկ Կումար Անիրուդին, իսկ կիսաեզրափակչում՝
ադրբեջանցի Այդին Ահմադովին` 10:0:57 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալ է նվաճել Մանվել Խնձրցյանը: Նա 3-րդ տեղի համար գոտեմարտում 6:2 հաշվով հաղթել է Աբդումալիկ Կարաչովին (Ղրղզստան):
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում առաջնությանը մասնակցել են նաև Լևիկ Միքայելյանը (61 կգ), Դավիթ Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ):
Հավելենք, որ վաղվանից պայքարը սկսելու են հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի երիտասարդական հավաքականից մրցավայր է մեկնել 10 ըմբիշ՝ Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գևորգ Սուքիասյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):