00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոխել, թե չփոխել. ՀՀ–ում կառավարման կարգը փոխելու հարցը իշխանությունը միայնակ չի որոշի

© Photo / official site of the President of RAВстреча премьер-министра Никола Пашиняна и президента Армена Саркисяна (9 декабря 2019). Еревaн
Встреча премьер-министра Никола Пашиняна и президента Армена Саркисяна (9 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Բաժանորդագրվել
Փաշինյանի կանխատեսմամբ`Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ հանրային կոնսենսուս հազիվ թե ձևավորվի։ Հետևաբար լուծումը պետք է լինի ամենառացիոնալ տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Փոխել, թե չփոխել Հայաստանում գործող կառավարման կարգը. այս հարցին ՀՀ կառավարության գործունեության 2021–26թթ–ի ծրագիրը հստակ պատասխան չի տալիս։ Այսօր կառավարության նիստում, ծրագրային դրույթները ներկայացնելիս, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Премьер-министр Никол Пашинян во время рабочего визита в Алматы (4 февраля 2021). Казахстан - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ղրղզստան
«Մենք ծրագրում որևէ կանխավարկած չենք դրել։ Մեր կանխավարկածն այն է, որ մենք պետք է քաղաքական, հանրային տարբեր շրջանակների հետ ունենանք քննարկումներ։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է լինելու իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը` որպես ժողովրդի վստահության քվեն ստացած ուժ։ Բայց նաև պիտի ասեմ, որ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը միակը չպիտի լինի, որ ազդի այս որոշման վրա»,– ասաց նա։
Փաշինյանը շեշտեց, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, ու Սահմանադրության կառուցակարգերում մեջ առկա են խնդիրները վկայեցին նաև վերջին 7-8 ամիսների իրադարձությունները։
Նա հիշեցրեց, որ, երբ երկրում առկա էր ռազմական հեղաշրջման վտանգ, այդ իրավիճակը շտկելու համար ավելի քան 1 ամիս պահանջվեց։
«Ես կարծում եմ, որ այս իրավիճակը ռազմական դրության պայմաններում արագ կարգաբերելը այն ակնհայտ պրոբլեմն է, որ կա մեր Սահմանադրության մեջ։ Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ մենք ընդհանուր առմամբ պետք է գնանք կառավարման կարգի փոփոխության, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը երևի պետք է գտնենք ավելի մանրամասն քննարկումների տիրույթում»,– ասաց վարչապետը` միաժամանակ կանխատեսելով, որ հարցի շուրջ հանրային կոնսենսուս հազիվ թե ձևավորվի։
Հետևաբար լուծումը պետք է լինի ամենառացիոնալ տարբերակը։
Նշենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը ներկայացրեց գործադիր մարմնի գործունեության 2021–26թթ–ի ծրագիրը, որը հաստատվեց միաձայն և հաջորդ շաբաթվա սկզբում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը։
Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության ապահովման առաջիկա ծրագրերը
Հիշեցնենք` Փաշինյանն այս տարվա մարտին Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 2021թ–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե, որով Հայաստանը կանցնի կիսանախագահական կառավարման համակարգի։ 
Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի:
Լրահոս
0