https://arm.sputniknews.ru/20210818/pashinyany-nerkayacrec-hayastani-anvtangutyan-apahovman-arajika-tsragrery-28707732.html
Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության ապահովման առաջիկա ծրագրերը
Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության ապահովման առաջիկա ծրագրերը
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը ժողովրդի առջև ՔՊ–ի ստանձնած մեծագույն առաքելությունն է, որի իրականացումը... 18.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-18T15:43+0400
2021-08-18T15:43+0400
2021-08-18T15:46+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/09/28238678_0:83:1671:1028_1920x0_80_0_0_8a2f98beae05df160d6ba09d59e21945.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները էականորեն փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը` սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ ու առաջ բերելով նորերը։Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության գործունեության 2021–26թթ.-ի ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» հատվածը։«ՀՀ արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծումը, ՀՀ–ի շուրջ տարածաշրջանային ու միջազգային բարենպաստ միջավայրի ստեղծումը շարունակում է մնալ առաջնային։ Այս խնդրի լուծման համար ժողովրդի վստահության քվե ստացած կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ»,– ասաց նա` հավելելով, որ կառավարության առաջնահերթ խնդիրներից է նաև երկրում համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորումը։«Միաժամանակ ժողովրդավարության թյուրընկալումը` որպես պարարտ հող ամենաթողության ու անպատժելիության համար, լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի և գերակայության համար»,– ասաց նա` շեշտելով, որ ՔՊ–ն օրենքի դիկտատուրա հաստատելու հանրային մանդատ է ստացել ՀՀ ժողովրդից։Կաթվածահար վիճակում ենք, մեր անվտանգության համակարգը հանձնվել է այլ երկրներին. ՊողոսյանՓաշինյանի խոսքով` Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը ժողովրդի առջև ՔՊ–ի ստանձնած մեծագույն առաքելությունն է, որի իրականացումը, սակայն, կախված է ոչ միայն ՀՀ–ից, այլև տարածաշրջանի այլ երկրների կեցվածքից ու ցանկությունից։«ՀՀ կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու պարտավորությունն ու իր բաժին անելիքը»,– ասաց վարչապետը։Սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը. ԶասՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկում է կառավարության գործունեության 2021–26թթ–ի ծրագիրը, որը հաստատվելուց հետո հաջորդ շաբաթվա սկզբում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը։
https://arm.sputniknews.ru/20210818/pashinyann-asac-qani-bajnic-e-kazmvats-karavarutyan-2021-2026-tt-tsragiry-28707494.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/09/28238678_0:31:1671:1080_1920x0_80_0_0_007ace9c9e938de1028fed080f4218ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան
Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության ապահովման առաջիկա ծրագրերը
15:43 18.08.2021 (Թարմացված է: 15:46 18.08.2021) Փաշինյանի խոսքով` Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը ժողովրդի առջև ՔՊ–ի ստանձնած մեծագույն առաքելությունն է, որի իրականացումը, սակայն, կախված է ոչ միայն ՀՀ–ից, այլև տարածաշրջանի այլ երկրների կեցվածքից ու ցանկությունից։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները էականորեն փոխել են
Հայաստանի արտաքին միջավայրը` սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ ու առաջ բերելով նորերը։
Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության գործունեության 2021–26թթ.-ի ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» հատվածը։
«ՀՀ արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծումը, ՀՀ–ի շուրջ տարածաշրջանային ու միջազգային բարենպաստ միջավայրի ստեղծումը շարունակում է մնալ առաջնային։ Այս խնդրի լուծման համար ժողովրդի վստահության քվե ստացած կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ»,– ասաց նա` հավելելով, որ կառավարության առաջնահերթ խնդիրներից է նաև երկրում համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորումը։
«Միաժամանակ ժողովրդավարության թյուրընկալումը` որպես պարարտ հող ամենաթողության ու անպատժելիության համար, լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի և գերակայության համար»,– ասաց նա` շեշտելով, որ ՔՊ–ն օրենքի դիկտատուրա հաստատելու հանրային մանդատ է ստացել ՀՀ ժողովրդից։
Փաշինյանի խոսքով` Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը ժողովրդի առջև ՔՊ–ի ստանձնած մեծագույն առաքելությունն է, որի իրականացումը, սակայն, կախված է ոչ միայն ՀՀ–ից, այլև տարածաշրջանի այլ երկրների կեցվածքից ու ցանկությունից։
«ՀՀ կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու պարտավորությունն ու իր բաժին անելիքը»,– ասաց վարչապետը։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկում է կառավարության գործունեության 2021–26թթ–ի ծրագիրը, որը հաստատվելուց հետո հաջորդ շաբաթվա սկզբում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը։