Ի՞նչ փուլում են հայ–վրացական «Բարեկամության կամրջի» շինաշխատանքները. լուսանկարներ
11:37 18.08.2021 (Թարմացված է: 11:39 18.08.2021)
© Photo : Facebook / Road Department SNCO/«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿСтроительные работы нового пограничного автомобильного моста между Арменией и Грузией
Բաժանորդագրվել
Հայ–վրացական «Բարեկամության կամրջի» շինարարությունը մեկնարկել է այս տարվա գարնանը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ–ը։
Կազմակերպությունը նաև մի շարք լուսանկարներ է հրապարակել, որում երևում է, թե ինչ աշխատանքներ են արդեն արվել։
© Photo : Facebook / Road Department SNCO/«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿСтроительные работы нового пограничного автомобильного моста между Арменией и Грузией
Строительные работы нового пограничного автомобильного моста между Арменией и Грузией
Հիշեցնենք, որ հայ–վրացական «Բարեկամության կամրջի» շինարարությունը մեկնարկել է այս տարվա գարնանը։
© Photo : Facebook / Road Department SNCO/«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿСтроительные работы нового пограничного автомобильного моста между Арменией и Грузией
Строительные работы нового пограничного автомобильного моста между Арменией и Грузией
Նոր կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։
Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։