https://arm.sputniknews.ru/20210818/hhn-patrast-e-janqer-gorcadrel-turqiayi-het-haraberutyunneri-kargavorman-uxxutyamb-28708604.html
ՀՀ–ն պատրաստ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
ՀՀ–ն պատրաստ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
Sputnik Արմենիա
Կառավարության ծրագրում նշվում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման... 18.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-18T16:52+0400
2021-08-18T16:52+0400
2021-08-18T16:56+0400
հայաստան
քաղաքականություն
թուրքիա
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/1b/26612235_0:174:1280:898_1920x0_80_0_0_8ffa921aae457df7ef6ea6c6a76a7309.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ն պատրաստակամ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին նշված է կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրի մեջ։«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»,–նշված է ծրագրում։Ասվում է նաև, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Կառավարության ծրագրում նշված է, որ, առաջ գնալով առանց նախապայմանների, կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով։Ալիևը խոստովանել է` առանց Թուրքիայի Ադրբեջանը մեծ խնդիրներ կունենար պատերազմումՆշենք, որ կառավարությունը միաձայն հաստատեց 5-ամյա ծրագիրը. հաջորդ շաբաթվա սկզբում այն կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։
https://arm.sputniknews.ru/20210817/turqian-sharunakum-e-ezdineri-cexaspanutyun-rustam-baqoyan-28693996.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/1b/26612235_0:134:1280:938_1920x0_80_0_0_4d4c0aa180ee7277df74848f8ad2d36f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, թուրքիա, նիկոլ փաշինյան
հայաստան, քաղաքականություն, թուրքիա, նիկոլ փաշինյան
ՀՀ–ն պատրաստ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
16:52 18.08.2021 (Թարմացված է: 16:56 18.08.2021) Կառավարության ծրագրում նշվում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ն պատրաստակամ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին նշված է կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրի մեջ։
«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»,–նշված է ծրագրում։
Ասվում է նաև, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Կառավարության ծրագրում նշված է, որ, առաջ գնալով առանց նախապայմանների, կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով։
Նշենք, որ կառավարությունը միաձայն հաստատեց 5-ամյա ծրագիրը. հաջորդ շաբաթվա սկզբում այն կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։