00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գորիսում ձերբակալվածներին լուսանկարել են իրենց կամքին հակառակ. մանրամասնում է ՄԻՊ–ը

© Photo : Facebook / Սյունիքի ՄարզСотрудники правоохранительных органов подвергли приводу заместителя главы Гориса Ирину Йолян (17 августа 2021). Горис
Сотрудники правоохранительных органов подвергли приводу заместителя главы Гориса Ирину Йолян (17 августа 2021). Горис - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Բաժանորդագրվել
Ձերբակալվածներից մեկը տղամարդ է, երեքը` կին, որոնցից մեկը 65 տարեկանից բարձր։ Երեք ձերբակալվածներն ունեն անչափահաս երեխաներ:
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր վաղ առավոտյան այցելել են Գորիսի համայնքապետարանից ձերբակալված ու Երևան տեղափոխված անձանց` Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին, սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ և ֆինանսական բաժնի մասնագետ երկու կանանց: Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
Այցի ընթացքում ձերբակալվածները պատմել են, որ իրենց բերման ենթարկելու համար ոստիկանության ծառայողները նախ փակել են Գորիսի համայնքապետարանի շենքի բոլոր մուտքերը, ապա դիմակավորված և ինքնաձիգներով զինված 20 ծառայող համայնքապետարանի շենքում իրականացրել են համայնքային ծառայողների ձերբակալումը և տեղափոխել Երևան։
Ամբողջ ճանապարհին ոստիկանները ևս եղել են դիմակներով և բերման ենթարկելու ողջ ընթացքում ձերբակալվածներին չեն ներկայացել։
Адвокат Эрик Алексанян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
ՌԱԴԻՈ
Իրինա Յոլյանին աբսուրդային մեղադրանք է առաջադրվել. փաստաբանին չեն կարողանում պատասխան տալ
Ոստիկանության այդ ծառայողներից բացի, 1 հոգի եղել է քաղաքացիական հագուստով, որն աչքի է ընկել ձերբակալվողների նկատմամբ ագրեսիվ պահվածքով:
Բացի այդ բերման ենթարկելու գործընթացը լուսանկարահանվել ու տեսանկարահանվել է բերման ենթարկվողների կամքին հակառակ։
Իսկ երբ կանանցից մեկը պահանջել է դադարեցնել նկարահանումը, ոստիկանները նշել են, որ եթե այդքան պահանջկոտ է, ուրեմն առաջինն իրեն են նկարահանելու:
Ո՞վ է ցուցմունք տվել Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի դեմ. փաստաբանը մանրամասներ հայտնեց
ՄԻՊ–ը նաև հայտնում է, որ ազատությունից զրկված անձինք հնարավորություն չեն ունեցել փաստաբան հրավիրելու, զրկված են եղել զանգի իրավունքից։ Միայն կանանցից մեկի խնդրանքով նրան թույլ են տվել ընտանիքի անդամներից մեկին ուղարկել կարճ հաղորդագրություն, երբ գտնվել են մեքենայի մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ ահազանգեր է ստացել նաև նրանցից մի քանիսի ազգականներից, որոնք ասել են, թե տեղյակ չեն, որտեղ են գտնվում իրենց հարազատները:
Молоток судьи - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Գորիսի փոխհամայնքապետների գործով դատավորները մերժել են ինքնաբացարկի միջնորդությունները
ՄԻՊ–ն արձանագրում է, որ ոստիկանության ծառայողների գործողությունները ուղղակիորեն խախտում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի և միջազգային այլ կառույցների պահանջները:
Ձերբակալվածները ՄԻՊ ներկայացուցիչներին ասել են, որ չեն ընդունել իրենց ներկայացված մեղադրանքները:
Ձերբակալվածներից մեկը տղամարդ է, երեքը` կին, որոնցից մեկը 65 տարեկանից բարձր։ Երեք ձերբակալվածներն ունեն անչափահաս երեխաներ:
Հիշեցնենք` Իրինա Յոլյանը, Մենուա Հովսեփյանը, Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը ձերբակալվել են երեկ։
Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով)։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):
«780 էջ է կցված մեղադրանքին»․ ի՞նչ են ասել Գորիսի փոխքաղաքապետները հարցաքննության ժամանակ
Լրահոս
0