https://arm.sputniknews.ru/20210817/kortsanvats-inqnatiri-odachui-vordin-patmel-e-hor-het-verjin-zruycy-28699315.html
Ռուսաստանում կործանված ինքնաթիռի օդաչուի որդին պատմել է հոր հետ վերջին զրույցը
Ռուսաստանում կործանված ինքնաթիռի օդաչուի որդին պատմել է հոր հետ վերջին զրույցը
Sputnik Արմենիա
Խլուդեև կրտսերը վստահեցրել է, որ հայրը կյանքում ոչ մի բանից չի բողոքել և համեստ մարդ է եղել: 17.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-17T16:52+0400
2021-08-17T16:52+0400
2021-08-17T16:46+0400
ռուսաստան
աշխարհ
ինքնաթիռ
օդաչու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/11/28699096_0:41:2806:1627_1920x0_80_0_0_841f12ace9a7879eb4218e002f643a4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Մերձմոսկովյան Կուբինկայում Իլ-112Վ ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած բորտինժեներ Նիկոլայ Խլուդեևի որդին՝ Ռոման, «Մոսկովսկի կոմսոմոլեց» կայքին պատմել է, թե հոր հետ ինչ է խոսել վերջին անգամ:Խլուդեև կրտսերի խոսքով՝ հայրը լավ կարծիք ուներ Իլ-112Վ–ի մասին: Նա նաև ասել է, որ օդանավի ողջ անձնակազմը փորձառու է եղել, քանի որ անփորձներին թույլ չէին տա նոր ինքնաթիռ կառավարել:«Երեկ եմ խոսել հորս հետ։ Նա ոչնչից չէր վախենում։ Միշտ վստահում էր տեխնիկային։ Եթե ինչ-որ անսարքություն լիներ, ինքնաթիռը չէր թռչի։ Անսարքություններն իրենք էին վերացնում», - պատմել է Ռոման։Նա շեշտել է, որ հայրը կյանքում ոչնչից չի բողոքել և համեստ մարդ է եղել։Հիշեցնենք` Իլ-112Վ-ն այսօր ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է մերձմոսկովյան «Կուբինկա» օդանավակայանի մոտ։ Ինքնաթիռում երեք մարդ է եղել՝ հրամանատար, փորձարկող օդաչու, Ռուսաստանի հերոս Նիկոլայ Կուիմովը, փորձարկող օդաչու Դմիտրի Կոմարովը և փորձարկող բորտինժեներ Նիկոլայ Խլուդեևը: Նրանք մահացել են` մինչև վերջին պահը փորձելով փրկել օդանավը։Քաբուլը լքող ամերիկյան ինքնաթիռից մարդիկ են ընկնում. տեսանյութեր
https://arm.sputniknews.ru/20210814/turqiayum-kortsanvats-inqnatiry-patkanum-er-rd-in-zoheric-5-y-rus-zintsarayoxnere-en-28670876.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/11/28699096_0:0:2806:1765_1920x0_80_0_0_f0ce240b6b47d6272971dbde3fce070c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, ինքնաթիռ, օդաչու
ռուսաստան, աշխարհ, ինքնաթիռ, օդաչու
Ռուսաստանում կործանված ինքնաթիռի օդաչուի որդին պատմել է հոր հետ վերջին զրույցը
Խլուդեև կրտսերը վստահեցրել է, որ հայրը կյանքում ոչ մի բանից չի բողոքել և համեստ մարդ է եղել:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Մերձմոսկովյան Կուբինկայում
Իլ-112Վ ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած բորտինժեներ Նիկոլայ Խլուդեևի որդին՝ Ռոման, «
Մոսկովսկի կոմսոմոլեց» կայքին պատմել է, թե հոր հետ ինչ է խոսել վերջին անգամ:
Խլուդեև կրտսերի խոսքով՝ հայրը լավ կարծիք ուներ Իլ-112Վ–ի մասին: Նա նաև ասել է, որ օդանավի ողջ անձնակազմը փորձառու է եղել, քանի որ անփորձներին թույլ չէին տա նոր ինքնաթիռ կառավարել:
«Երեկ եմ խոսել հորս հետ։ Նա ոչնչից չէր վախենում։ Միշտ վստահում էր տեխնիկային։ Եթե ինչ-որ անսարքություն լիներ, ինքնաթիռը չէր թռչի։ Անսարքություններն իրենք էին վերացնում», - պատմել է Ռոման։
Նա շեշտել է, որ հայրը կյանքում ոչնչից չի բողոքել և համեստ մարդ է եղել։
Հիշեցնենք` Իլ-112Վ-ն այսօր ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է մերձմոսկովյան «Կուբինկա» օդանավակայանի մոտ։ Ինքնաթիռում երեք մարդ է եղել՝ հրամանատար, փորձարկող օդաչու, Ռուսաստանի հերոս Նիկոլայ Կուիմովը, փորձարկող օդաչու Դմիտրի Կոմարովը և փորձարկող բորտինժեներ Նիկոլայ Խլուդեևը: Նրանք մահացել են` մինչև վերջին պահը փորձելով փրկել օդանավը։