https://arm.sputniknews.ru/20210817/28694096.html
Գորիսի երկու փոխքաղաքապետները ձերբակալվել են. լուսանկարներ
Գորիսի երկու փոխքաղաքապետները ձերբակալվել են. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանին առաջադրվել է մեկ, իսկ նրա գործընկեր Մենուա Հովսեփյանին` երկու մեղադրանք։ 17.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-17T12:16+0400
2021-08-17T12:16+0400
2021-08-17T19:38+0400
հայաստան
գորիս
փոխքաղաքապետ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/11/28694517_0:98:1020:674_1920x0_80_0_0_1b4c548ca337f99030dc83f7e77b67b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։Նա նշեց, որ Յոլյանին առաջադրվել է մեկ, իսկ Հովսեփյանին` երկու մեղադրանք։Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով)։Իրինա Յոլյան
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):Մենուա Հովսեփյան
Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել էր նաև Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց ինքնախոստովանական ցուցմունք տալու հիմքով։ Կալանավորված է նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/11/28694517_0:65:1020:707_1920x0_80_0_0_f78482a45784af0d0239fb02b58e82a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գորիս, փոխքաղաքապետ, ձերբակալություն
հայաստան, գորիս, փոխքաղաքապետ, ձերբակալություն
Գորիսի երկու փոխքաղաքապետները ձերբակալվել են. լուսանկարներ
12:16 17.08.2021 (Թարմացված է: 19:38 17.08.2021) Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանին առաջադրվել է մեկ, իսկ նրա գործընկեր Մենուա Հովսեփյանին` երկու մեղադրանք։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հաստատեց Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նա նշեց, որ Յոլյանին առաջադրվել է մեկ, իսկ Հովսեփյանին` երկու մեղադրանք։
Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով)։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):
Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Գորիս համայնքի ղեկավար
Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքի ղեկավար
Մանվել Փարամազյանը,
Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ
Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն
Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել էր նաև
Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Ավելի ուշ
նա ազատ արձակվեց ինքնախոստովանական ցուցմունք տալու հիմքով։ Կալանավորված է նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։