https://arm.sputniknews.ru/20210816/stas-petrosyany-neroxutyun-e-xndrel-rasistakan-jesti-hamar-28688223.html
Ստաս Պետրոսյանը ներողություն է խնդրել ռասիստական ժեստի համար
Ստաս Պետրոսյանը ներողություն է խնդրել ռասիստական ժեստի համար
Sputnik Արմենիա
«Տորպեդո» ակումբի ղեկավարությունը Պետրոսյանին տուգանել է էթիկայի կանոնները խախտող վարքագծի համար և դաստիարակչական զրույց ունեցել նրա հետ: 16.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-16T18:39+0400
2021-08-16T18:39+0400
2021-08-16T18:42+0400
սպորտ
հայաստան
հոկեյ
ղազախստան
ծեծկռտուք
https://cdn.am.sputniknews.ru/img/1554/16/15541674_18:0:3641:2048_1920x0_80_0_0_c085bb02c217b35cd15f736c85938344.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ուստ Կամենոգորսկի «Տորպեդոյի» հոկեյիստ Ստաս Պետրոսյանը ներողություն է խնդրել չինական «Կունլուն Ռեդ Սթար» ակումբի հարձակվող Հու Յանից կիրակնօրյա խաղի ժամանակ ռասիստական ժեստի համար: Պետրոսյանի հայտարարությունը հրապարակվել է ակումբի կայքում։«Ես անկեղծորեն ցավում եմ կատարվածի համար։ Ամեն ինչ տեղի ունեցավ այն պահին, երբ մենք փորձում էինք հաղթել 0:2 հաշվով, և ես ժեստը ցույց տվեցի ընդհարման հետևանքով ի հայտ եկած հույզերի պատճառով: Մարդկանց երբեք չեմ բաժանել ըստ ազգային և ռասայական հատկանիշների։ Նման ժեստն անթույլատրելի է։ Միջադեպի համար ներողություն եմ խնդրում «Կունլուն Ռեդ Սթար» ակումբիից ու նախագահ Հու Յանից»,– ասել է Պետրոսյանը:Հայազգի չեմպիոն Գեղարդ Մուսասին 48-րդ հաղթանակն է գրանցել ԱՄՆ–ում. տեսանյութՉինացի հոկեյիստից ներողություն է խնդրել նաև «Տորպեդոն»։ Ակումբի ղեկավարությունը Պետրոսյանին տուգանել է էթիկայի կանոնները խախտող վարքագծի համար և դաստիարակչական զրույց ունեցել նրա հետ։«Բարի գալուստ մեր ընտանիք». «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի հարձակվողի հետՀիշեցնենք, որ երեկ Ղազախստանի նախագահի գավաթի խաղարկության երրորդ շրջանի ավարտին Պետրոսյանը վիճել էր «Կունլուն Ռեդ Սթար» ակումբի հարձակվող Թայլեր Վոնգի հետ։ Վեճը զանգվածային ծեծկռտուքի էր վերածվել, որին մասնակցել էր նաև Հու Յանը։ Ծեծկռտուքից հետո Պետրոսյանն անպակեշտ ժեստ էր արել` մատովով ձգելով աչքերը և ցույց տալով դիմացինի շեղաչք լինելը։«Հատուկ շնորհակալություն հորս». Արթուր Ալեքսանյանը ցուցադրել է իր մեդալների հավաքածուն
https://arm.sputniknews.ru/20210815/inchpisi-marzavichakov-en-motenum-havaqakani-futbolistnern-yntrakan-arajika-xaxerin-28678990.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1554/16/15541674_230:0:3489:2048_1920x0_80_0_0_0fabefb632ee133ecf7bc0919d03258c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, հոկեյ, ղազախստան, ծեծկռտուք
սպորտ , հայաստան, հոկեյ, ղազախստան, ծեծկռտուք
Ստաս Պետրոսյանը ներողություն է խնդրել ռասիստական ժեստի համար
18:39 16.08.2021 (Թարմացված է: 18:42 16.08.2021) «Տորպեդո» ակումբի ղեկավարությունը Պետրոսյանին տուգանել է էթիկայի կանոնները խախտող վարքագծի համար և դաստիարակչական զրույց ունեցել նրա հետ:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ուստ Կամենոգորսկի «Տորպեդոյի» հոկեյիստ Ստաս Պետրոսյանը ներողություն է խնդրել չինական «Կունլուն Ռեդ Սթար» ակումբի հարձակվող Հու Յանից կիրակնօրյա խաղի ժամանակ ռասիստական ժեստի համար: Պետրոսյանի հայտարարությունը հրապարակվել է ակումբի կայքում։
«Ես անկեղծորեն ցավում եմ կատարվածի համար։ Ամեն ինչ տեղի ունեցավ այն պահին, երբ մենք փորձում էինք հաղթել 0:2 հաշվով, և ես ժեստը ցույց տվեցի ընդհարման հետևանքով ի հայտ եկած հույզերի պատճառով: Մարդկանց երբեք չեմ բաժանել ըստ ազգային և ռասայական հատկանիշների։ Նման ժեստն անթույլատրելի է։ Միջադեպի համար ներողություն եմ խնդրում «Կունլուն Ռեդ Սթար» ակումբիից ու նախագահ Հու Յանից»,– ասել է Պետրոսյանը:
Չինացի հոկեյիստից ներողություն է խնդրել նաև «Տորպեդոն»։ Ակումբի ղեկավարությունը Պետրոսյանին տուգանել է էթիկայի կանոնները խախտող վարքագծի համար և դաստիարակչական զրույց ունեցել նրա հետ։
Հիշեցնենք, որ երեկ Ղազախստանի նախագահի գավաթի խաղարկության երրորդ շրջանի ավարտին Պետրոսյանը վիճել էր «Կունլուն Ռեդ Սթար» ակումբի հարձակվող Թայլեր Վոնգի հետ։ Վեճը զանգվածային ծեծկռտուքի էր վերածվել, որին մասնակցել էր նաև Հու Յանը։ Ծեծկռտուքից հետո Պետրոսյանն անպակեշտ ժեստ էր արել` մատովով ձգելով աչքերը և ցույց տալով դիմացինի շեղաչք լինելը։