https://arm.sputniknews.ru/20210816/sisiani-qaxaqapet-artur-sargsyan-hrajarakani-dimum-e-nerkayacrel-28683948.html
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Sputnik Արմենիա
Լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումը ներկայացվել է այսօր Սիսիան համայնքի ավագանու նիստում։ 16.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-16T15:46+0400
2021-08-16T15:46+0400
2021-08-16T16:51+0400
հայաստան
քաղաքականություն
սիսիան
քաղաքապետ
հրաժարական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/14/26870172_0:135:1600:1036_1920x0_80_0_0_02522d13d04f72b995609597c64d2c6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։«Ցանկանալով զբաղվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններից բխող գործունեությամբ` 2021թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանուն ներկայացրել է Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում»,– Սարգսյանի հրաժարականի դիմումից մեջբերում է փաստաբանը:Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը պատգամավորական մանդատ էր ստացել «Հայաստան» դաշինքնի ցուցակով արտահերթ ընտրություններին մասնակցության արդյունքում։Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։Հայտնի է` ինչու են ձերբակալել Սիսիանի համայնքապետին. կալանքի միջնորդություն է ներկայացվելԸստ ՀՀ քննչական կոմիտեի` Սարգսյանի դեմ հարուցված քրգործի դեպքն առնչվում է 2016թ. դեկտեմբերին Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի» շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացմանը: Քննության տվյալներով՝ գնման մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն, Սիսիան համայնքին պատճառվել է 3 631 050 դրամի գույքային վնաս:Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։Նշենք, որ Էմին Խաչատրյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։Փլուզում Սիսիանում. փրկարարները քաղաքացուն դուրս են բերել հողաշերտի տակից
https://arm.sputniknews.ru/20210813/ujexacvac-tsarayutyun-sisianum-28664420.html
սիսիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/14/26870172_86:130:1333:1065_1920x0_80_0_0_ba99948e4951aa363efc01f46ccdf0dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, սիսիան, քաղաքապետ, հրաժարական
հայաստան, քաղաքականություն, սիսիան, քաղաքապետ, հրաժարական
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
15:46 16.08.2021 (Թարմացված է: 16:51 16.08.2021) Լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումը ներկայացվել է այսօր Սիսիան համայնքի ավագանու նիստում։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Ցանկանալով զբաղվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններից բխող գործունեությամբ` 2021թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանուն ներկայացրել է Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում»,– Սարգսյանի հրաժարականի
դիմումից մեջբերում է փաստաբանը:
Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը պատգամավորական մանդատ էր ստացել «Հայաստան» դաշինքնի ցուցակով արտահերթ ընտրություններին մասնակցության արդյունքում։
Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սարգսյանի դեմ հարուցված քրգործի դեպքն առնչվում է 2016թ. դեկտեմբերին Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի» շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացմանը: Քննության տվյալներով՝ գնման մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն, Սիսիան համայնքին պատճառվել է 3 631 050 դրամի գույքային վնաս:
Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։
Նշենք, որ Էմին Խաչատրյանն ավելի վաղ
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։