https://arm.sputniknews.ru/20210816/sev-lji-taracqum-tshnamin-pordzele-araj-gal-28680572.html
Սև լճի հատվածում թշնամին փորձել է առաջ գալ, բայց, զոհ տալով, հետ է շպրտվել
Սև լճի հատվածում թշնամին փորձել է առաջ գալ, բայց, զոհ տալով, հետ է շպրտվել
Sputnik Արմենիա
Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: 16.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-16T10:58+0400
2021-08-16T10:58+0400
2021-08-16T11:12+0400
հայաստան
սև լիճ
սյունիք
ադրբեջան
հայ-ադրբեջանական
զոհ
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27530149_0:84:1601:984_1920x0_80_0_0_9b569fac67587e0f33fb5f6011eccd17.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Սև լճի հատվածում թշնամին փորձել է առաջ գալ, բայց, զոհ տալով, հետ է շպրտվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։«Օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել»,–ասված է հաղորդագրության մեջ:Տեղեկացվում է, որ հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:Հիշեցնենք, որ օգոստոսի 15–ի գիշերը ևս, ժամը 12-ից 1-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ։Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ադրբեջանը սադրանքների է դիմում ու խախտում հրադադարը։ Հուլիսի 28-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։Ադրբեջանցիները հարվածային անօդաչու թռչող սարքեր են կիրառել Արցախում. ՊԲԱվելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։Հուլիսի 30–ին խոցվել էր Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ էին բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել էին սնունդ տեղափոխող մեքենայի վրա։
https://arm.sputniknews.ru/20210814/adrbejanakan-zun-krakele-gexarquniqi-haykakan-dirqeri-uxxutyamb-28667095.html
սև լիճ
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27530149_88:0:1511:1067_1920x0_80_0_0_94af07bc9c30bf9bf7cfda2b62f0d8c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սև լիճ, սյունիք, ադրբեջան, հայ-ադրբեջանական, զոհ, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
հայաստան, սև լիճ, սյունիք, ադրբեջան, հայ-ադրբեջանական, զոհ, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Սև լճի հատվածում թշնամին փորձել է առաջ գալ, բայց, զոհ տալով, հետ է շպրտվել
10:58 16.08.2021 (Թարմացված է: 11:12 16.08.2021) Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Սև լճի հատվածում թշնամին փորձել է առաջ գալ, բայց, զոհ տալով, հետ է շպրտվել: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15–ի գիշերը ևս, ժամը 12-ից 1-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը
կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ադրբեջանը սադրանքների է դիմում ու խախտում հրադադարը։ Հուլիսի 28-ին Հայաստանն ու Ադրբեջանը
համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել էր Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։