00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՌԴ–ն առաջին անգամ հանդես եկավ հասցեական հայտարարությամբ. ինչո՞ւ է Ալիևը նյարդայնացել

© Sputnik / Andranik GhazaryanТатевик Айрапетян
Татевик Айрапетян - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Բաժանորդագրվել
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությանը և այդ համատեքստում Իլհամ Ալիևի հակառուսական հայտարարություններին։
Հայրապետյան. «Ադրբեջանը դրդում է, որ Հայաստանը ստորագրի Բաքվի պայմաններով առաջ քաշված պայմանագիրը»
Ադրբեջանը ձգտում է շարունակաբար լարված պահել իրադրությունը սահմանին` դրդելով հայկական կողմին, որ հնարավորինս արագ գնա դեմարկացիայի ու դելիմիտացիայի և վերջնարդյունքում ստորագրի Բաքվի պայմաններով առաջ քաշված խաղաղության պայմանագիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Տաթևիկ Հայրապետյանը։
«Դա անընդունելի է հայկական կողմի համար, հետևաբար ուժի կիրառման սպառնալիքի ու սպառնալից հայտարարությունների պայմաններում սահմանազատման, սահմանագծման գնալն իսկապես պարունակում է լուրջ ռիսկեր, ուստի այդ հարցին հարկ է զգուշորեն մոտենալ»,– ասաց նա։
«CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղում չպետք է լինի պաշտպանության բանակ և որ այդ դրույթը տեղ է գտել եռակողմ հայտարարության մեջ, բայց իրականում հիշատակված փաստաթղթում նման ոչ մի դրույթ գոյություն չունի։ Հայրապետյանը հիշեցրեց, որ մինչև Ալիևի վերջին հարցազրույցը, որում հնչեցին հակառուսական տեսակետներ, Արցախում նախապես արդեն իրավիճակը որոշակիորեն լարվել էր, և Ռուսաստանն առաջին անգամ հանդես էր եկել հասցեական հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման առթիվ`նշելով, որ քայլեր են արվում իրավիճակի շտկման ուղղությամբ։
Премьер-министр Никол Пашинян поднимается в кабину новейшего СУ 30СМ (27 декабря 2019). - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2021
Որտե՞ղ է վերջին 2 տարում ՀՀ մատակարարած ռուսական զենքը. Գասպարյանը` «անտեր» շուկայի մասին
«Ալիևի հարցազրույցի հետաքրքրական դրվագներից մեկն առնչվում էր Հայաստանին ռուսական զենք մատակարարելուն։ Ադրբեջանի նախագահը նշել էր, որ տարիներ շարունակ Հայաստանին տրամադրված զինտեխնիկայի մի մասը գտնվում է Բաքվի ռազմավարի պուրակում, ինչը փաստացի հարված է ռուսական հեղինակությանը, որովհետև ՌԴ–ում շատ են կարևորում ռուսական զենքի նշանակությունը, դրա հանդեպ ունեն առանձնահատուկ վերաբերմունք։ Ալիևն անտեսում է այն հանգամանքը, որ Ադրբեջանին նույնպես տևական ժամանակ մատակարարվել է ռուսական զենք, որն օգտագործվել է արցախցիների դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Պատահական չէ, որ Ալիևն առիթը բաց չի թողել փառաբանելու համար թուրքական զենքը, որի միջոցով հաջողության են հասել արցախյան երկրորդ պատերազմում»,– նշեց ադրբեջանագետը։
Հայրապետյանի կարծիքով` Ադրբեջանի նպատակները մի քանիսն են, ընդ որում` առաջնահերթ նպատակը նոր խնդիրների հարուցումն է, ինչի արդյունքում Հայաստանը կմոռանա նախորդ խնդիրները։ Օրինակ` առաջ քաշելով Զանգեզուրի միջանցքի գաղափարը` Ադրբեջանը փորձում է կանխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած քննարկում, բայց չկա որևէ երաշխիք, որ եթե հայկական կողմն անգամ չքննարկի այդ հարցը, Ադրբեջանը կհրաժարվի միջանցք ասվածից։
Հիշեցնենք, որ «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր` Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին, և ադրբեջանական կողմն իրեն մտահոգող հարցն արդեն իսկ ուղղել է ՌԴ իշխանություններին։
Հավելենք, որ Ալիևն այդ հարցազրույցի ընթացքում հիշատակել էր ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը և անհանգստություն հայտնել մասնավորապես ռուս նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարության կապակցությամբ, ըստ որի` վերսկսվել է Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը։
Լրահոս
0