00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսի թվերն աճում են. հոկտեմբերի 1-ից նոր պահանջներ կներդրվեն տնտեսվարողների համար

© Photo / official site of the Prime minister of RA Gevorg PerkuperkyanСовещание во главе с и.о. премьер-министра Николом Пашиняном по программам развития сельского хозяйства (23 июля 2021). Еревaн
Совещание во главе с и.о. премьер-министра Николом Пашиняном по программам развития сельского хозяйства (23 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Բաժանորդագրվել
Առաջիկայում նախատեսվում է խստացնել նաև փակ տարածքներում դիմակներ դնելու վերահսկողությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրված կորոնավիրուսի դեպքերն աճել են 35 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ թե՛ աշխարհում, թե՛ մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը բավական լարված է. աճում է ոչ միայն դեպքերի, այլև օրական թեստավորումների թիվը։
«Այս պահին առկա է ծավալված 10 բժշկական կազմակերպություն, որտեղ հոսպիտալացված է 929 քաղաքացի, ծանր վիճակում է գտնվում 483 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 100 քաղաքացի»,– ասել է նա:
Ավանեսյանի խոսքով` միաժամանակ աճի դինամիկա է նկատվում պատվաստումային գործընթացում. այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ պատվաստվել է 220 000-ից ավելի մարդ, ընդ որում՝ շուրջ 100 000–ը` վերջին ամսվա ընթացքում: Պատվաստանյութերով հագեցվածությունը բավարար մակարդակում է, առաջիկա օրերին նախատեսվում է, որ նոր խմբաքանակ կգա Հայաստան։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հայտնել է, որ պետական կառավարման համակարգում աշխատողների 53 տոկոսն արդեն պատվաստվել են։
Այդուհանդերձ հոկտեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում են նոր սահմանափակումներ։ Նախարարը նշել է, որ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:
Առաջիկայում նախատեսվում է խստացնել նաև փակ տարածքներում դիմակներ դնելու վերահսկողությունը։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 256–ով և դարձել 234 814
Լրահոս
0