https://arm.sputniknews.ru/20210816/i-nshanavorum-hay-hndkakan-haraberutyunneri-yerevanum-bacvel-e-mahatma-gandii-ardzan-28683604.html
Ի նշանավորում հայ-հնդկական հարաբերությունների. Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը
Ի նշանավորում հայ-հնդկական հարաբերությունների. Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը
Sputnik Արմենիա
Ապրիլին Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը բենզին էր լցրել Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում գտնվող Մահաթմա Գանդիի արձանի պատվանդանի փոսի մեջ, այրել... 16.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-16T14:54+0400
2021-08-16T14:54+0400
2021-08-16T14:56+0400
հայաստան
քաղաքականություն
հնդկաստան
մահաթմա գանդի
արձան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/10/28683295_0:78:1600:983_1920x0_80_0_0_3cb9e8bdfdf6fc5330ef6a566db9e120.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում (Հալաբյան և Մարգարյան փողոցների հատված) այսօր տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:«Հայ-հնդկական պատմական առնչությունները խորը արմատներ ունեն: Շատ վաղ ժամանակներից հայերը Հնդկաստանում լայն գործունեություն են ծավալել գրահրատարակչության, տնտեսության, առևտրի ոլորտներում: Եվ այս միջոցառումը այդ հարաբերությունների կայունության և առաջընթացի վկայությունն է: Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը Երևանում ընդունեք որպես հայ ժողովրդի հարգանքի տուրք հնդիկ ժողովրդի պատմության հանդեպ»,- մեծանուն գործչի արձանի բացման կապակցությամբ գործընկերներին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը
Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն ու դեսպան Կիշան Դան Դեվալը շնորհակալություն են հայտնել հնդիկ առաջնորդի արձանը Երևանում տեղադրելու որոշման համար:Հավելենք, որ երեկ նշվում էր Հնդկաստանի անկախության օրը։Հիշեցնենք, որ 2021-ն ապրիլի 24-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բենզին էր լցրել Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում գտնվող Մահաթմա Գանդիի արձանի պատվանդանի փոսի մեջ, այրել և դեպքի վայրից դիմել փախուստի։ Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/10/28683295_0:28:1600:1033_1920x0_80_0_0_248276dfbc95e9d828672dcc806c5794.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, հնդկաստան, մահաթմա գանդի, արձան
հայաստան, քաղաքականություն, հնդկաստան, մահաթմա գանդի, արձան
Ի նշանավորում հայ-հնդկական հարաբերությունների. Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը
14:54 16.08.2021 (Թարմացված է: 14:56 16.08.2021) Ապրիլին Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը բենզին էր լցրել Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում գտնվող Մահաթմա Գանդիի արձանի պատվանդանի փոսի մեջ, այրել և դեպքի վայրից դիմել փախուստի։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում (Հալաբյան և Մարգարյան փողոցների հատված) այսօր տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Տեղեկությունը հայտնում են
ԿԳՄՍ նախարարությունից։ Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:
«Հայ-հնդկական պատմական առնչությունները խորը արմատներ ունեն: Շատ վաղ ժամանակներից հայերը Հնդկաստանում լայն գործունեություն են ծավալել գրահրատարակչության, տնտեսության, առևտրի ոլորտներում: Եվ այս միջոցառումը այդ հարաբերությունների կայունության և առաջընթացի վկայությունն է: Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը Երևանում ընդունեք որպես հայ ժողովրդի հարգանքի տուրք հնդիկ ժողովրդի պատմության հանդեպ»,- մեծանուն գործչի արձանի բացման կապակցությամբ գործընկերներին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը
Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն ու դեսպան Կիշան Դան Դեվալը շնորհակալություն են հայտնել հնդիկ առաջնորդի արձանը Երևանում տեղադրելու որոշման համար:
Հավելենք, որ երեկ նշվում էր Հնդկաստանի անկախության օրը։
Հիշեցնենք, որ 2021-ն ապրիլի 24-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բենզին էր լցրել Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում գտնվող Մահաթմա Գանդիի արձանի պատվանդանի փոսի մեջ, այրել և դեպքի վայրից դիմել փախուստի։ Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։