00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակաթուրքական սցենար Լիբիայում. Մոսկվան ու Փարիզը կարող են անակնկալ մատուցել Էրդողանին

© AP Photo / Mohammad HannonСолдаты Ливийской национальной армии готовятся к штурму. Архивная фотография
Солдаты Ливийской национальной армии готовятся к штурму. Архивная фотография - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Բաժանորդագրվել
Թունիսի ներքաղաքական ճգնաժամը հարևան Լիբիայում առանց այն էլ լարված իրավիճակի սրմամբ է հղի։ Հյուսիսային Աֆրիկայում իրադարձությունները կարող են հակաթուրքական սցենարով ընթանալ։ Այն մասին, թե ինչն է անհանգստացնում Անկարային, ինչպես նաև Թուրքիայի առաջնորդի հետագա ծրագրերի մասին կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։
Ильхам Алиев и Реджеп Эрдоган в Шуши - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2021
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2
Հյուսիսային Աֆրիկան թուրքական իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Դե իհարկե։ Նախկինում Օսմանյան տիրապետության տակ եղած երկրներում կրկին անհանգիստ է։ Այսպես, քաղաքական լուրջ ճգնաժամ է սկսվել Թունիսում. հուլիսի վերջին նախագահ Քաիս Սայիդը զինվորականների աջակցությամբ դադարեցրել է խորհրդարանի աշխատանքը, վարչապետին պաշտոնանկ արել և ամբողջ գործադիր իշխանությունն իր ձեռքում է կենտրոնացրել։
Խորհրդարանի խոսնակ Ռաշիդ ալ Գաննուշին տեղի ունեցածը հեղաշրջում է անվանել։ Ի դեպ, ալ Գաննուշին գլխավորում է խորհրդարանում ամենամեծաքանակ իսլամիստական «Ան Նահդա» («Վերածննդի կուսակցություն») խմբակցությունը, որը կապված է հայտնի «Մահմեդական եղբայրներ»* կազմակերպության հետ։

Թունիսում իսլամիստներին նեղում են

Նախագահի՝ ժողովրդին ուղղված ուղերձից հետո նրա կողմնակիցների և ընդդիմադիրների միջև զանգվածային բախումներ տեղի ունեցան։ Զարմանալիորեն՝ առանց զոհերի։ Ինչո՞ւ զարմանալիորեն: Որովհետև «Արաբական գարնան» օրերին հյուսիսաֆրիկյան այդ երկրում հարյուրավոր զոհեր և վիրավորներ եղան։
Այժմ երկրում քաղաքական գործիչների ձերբակալություններ են ընթանում, ընդ որում՝ ձերբակալում են նրանց, ովքեր հայտնի են իրենց թուրքամետ հայացքներով և հանդես են գալիս Անկարայի հետ մերձեցման օգտին։
Թունիսի ափերի մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող երկու նավ է խորտակվել. զոհեր կան
Թուրքիայի ղեկավարությունը, բնականաբար, հետևում է Թունիսի իրադարձություններին, որտեղ իսլամիստներին, ի դեմս «Ան Նահդա» կուսակցության, փաստացի զրկում են քաղաքական որոշումների կայացման վրա ազդելու հնարավորությունից։ Հիշողություններում դեռ թարմ են 2013թ․-ին Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունները, երբ «Մահմեդական եղբայրներին» (որոնց աջակցում էր Անկարան) ոչ միայն հեռացրին իշխանությունից, այլև արգելեցին։
Սակայն թուրքերին ոչ այնքան դա է անհանգստացնում, որքան այն հարցը, թե Թունիսում ընթացող գործընթացներն ինչպես կանդրադառնան հարևան Լիբիայում տիրող իրավիճակի վրա, որտեղ մինչ օրս շարունակվում է հակամարտությունը և կենտրոնացված իշխանություն չկա։

Կրկնակի սպառնալիք Տրիպոլիի համար

Թունիսի հետ սահմանը անցնում է հենց Տրիպոլիի մոտակայքում, որտեղ Թուրքիայի զգալի աջակցությամբ իշխանությունը պահում է Ազգային միասնության կառավարությունը (ԱՄԿ)։
Իզուր չէ, որ արդեն օգոստոսի սկզբին թուրքական ԶՈւ-ն ստորաբաժանում է տեղակայել Լիբիայի և Թունիսի սահմանին՝ այնտեղ իրավիճակը վերահսկելու համար։ Մասնավորապես, թուրք զինվորականները ՀՕՊ և ՌԷՊ համակարգեր են տեղադրել Բենի Վալիդ բնակավայրի մոտ՝ Լիբիայի մայրաքաղաքից դեպի հարավ-արևելք:
Президент Сирии Башар Асад  - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Արաբական գարունը վերապրած Բաշար Ասադը. ամեն ինչ սկսվեց երեխաների նկարած գրաֆիտիից
Պատահական չէ նաև այն փաստը, որ Տրիպոլիում որոշել են «զտումներ» սկսել։ Դատախազությունը Լիբիայի նախկին առաջնորդ, 2011թ․-ին տապալված և սպանված Մուամար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիին ձերբակալելու հրաման է տվել։ Բացի այդ, ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի մի քանի զինակիցների ձերբակալման հրաման է տրվել․ Խաֆթարի հսկողության տակ է գտնվում երկրի արևելյան մասը: Նրանց մեղադրում են ռազմական հանցագործությունների և ապստամբության համար։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Լիբիայի մայրաքաղաքում լիովին գիտակցում են առաջացած վտանգը։
Եթե Թունիսում տեղի ունեցող հուզումները տարածվեն մինչև Տրիպոլի, ԱՄԿ-ի իշխանությունը լուրջ հարվածի տակ կհայտնվի։ Ընդ որում՝ կրկնակի հարվածի։ Չէ՞ որ նման հեռանկարը կարող է զգալիորեն ոգևորել Խաֆթարին՝ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատարին։ Ֆելդմարշալը շարունակում է այրվել Լիբիայի մայրաքաղաքը գրավելու ցանկությամբ՝ ամբողջ երկրի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար: Այնպես որ Թունիսի իրադարձությունները կարող են խթան հանդիսանալ Խաֆթարի ակտիվացման և Տրիպոլիի վրա նոր արշավ կազմակերպելու համար։
Եվ եթե ԱՄԿ-ին աջակցում են Թուրքիան և Քաթարը, ինչպես նաև նրանց հետևում կանգնած Մեծ Բրիտանիան, ապա ֆելդմարշալի բանակի հետևում ոչ պակաս ազդեցիկ խաղացողներ են կանգնած․ բացի Եգիպտոսից և ԱՄԷ-ից, Խաֆթարը կապեր է հաստատել Ռուսաստանի հետ, նաև Ֆրանսիան է դեմ պաշտոնական Անկարայի գործողություններին Լիբիայում։ ԼԱԲ-ի հրամանատարի նոր ռազմական գործողության ելքը կարող է Թուրքիայի համար խիստ անբարենպաստ լինել։

Էրդողանին նոր հաջողություններ են պետք արտաքին ճակատում

Իհարկե, հնարավոր անհաջողությունը Լիբիայում մահաբեր չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, բայց բավականին շոշափելի «քթին հարված» կլինի նրա համար։
Թուրքիային Հարավային Կովկասում պետք է կանգնեցնել, այլապես ուշ կլինի. Հայաստանի դեմկուս
Թուրքիայի առաջնորդը չի կարող պարծենալ երկրի տնտեսական ձեռքբերումներով։ Տնտեսությունը «գերլարված է», գնաճն անշեղորեն ավելանում է, ինչը հղի է թուրքական լիրայի արժեզրկմամբ, հետևից էլ «կրտսեր» արժույթի՝ ադրբեջանական մանաթի անկմամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ պարտք է Էրդողանին՝ Լեռնային Ղարաբաղում օպերացիայի համար։ Բայց արդյո՞ք դա կփրկի Թուրքիայի տնտեսությունը..․
Սրան ավելանում են նաև հրդեհները, որոնք զգալի նյութական վնաս են պատճառել պետությանը, և ջրհեղեղը: Թուրքիայի մի շարք նահանգներում բռնկված հզոր հրդեհները ցույց տվեցին, որ պետական կառույցները պատրաստ չեն արտակարգ իրավիճակներին։ Հասկանալի է, որ Էրդողանի համար ավելի հեշտ էր մեղքը քրդերի վրա բարդել՝ նրանց դիտավորյալ հրկիզման մեղադրանք ներկայացնելով, քան ընդունել սեփական պետական ապարատի սխալները։
Բայց դատելով Հունաստանում բռնկված հրդեհներից, որի հետ քրդերը գործ չունեն (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ակտիվիստներն այնտեղ ոչ մեկից վրեժխնդիր չեն լինում), Էրդողանի «արդարացումը» համոզիչ չի թվում։ Հետաքրքիր է, թե նա ում կվերագրի ջրհեղեղը, որի զոհ Է դարձել արդեն 7 տասնյակ մարդ։
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Թիրախավորում է հայ ժողովրդին. ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Ալիևի և Էրդողանի ստորագրած հռչակագիրը
Ներքին գործերում հաջողությունները քիչ են, իսկ դա նշանակում է, որ թուրքական սուլթանին օդի պես անհրաժեշտ է ժողովրդին ցույց տալ իր ռազմաքաղաքական ձեռքբերումները։ Էրդողանն առաջ կշարժվի այնքան, քանի դեռ ուժերը հերիքում են։
Այստեղ տարբեր սցենարներ են հնարավոր, որոնցից մեկը դարձյալ հետխորհրդային տարածքի հետ է կապված։ Միջին Ասիայում և Հարավային Կովկասում թուրքերն իրենց ազդեցությունն արդեն որոշակի չափով ապահովել են, հերթը Մոլդովայինն է, որտեղ գագաուզներ են ապրում (թյուրքալեզու ժողովուրդ, որը քրիստոնեություն է ընդունել)։
Գագաուզիան, որոշ վերլուծաբանների գնահատմամբ, աստիճանաբար «թուրքական անկլավի» է վերածվում։ Էրդողանն ի վիճակի է լրջորեն մեծացնել թուրքական ազդեցությունը Մոլդովայի Հանրապետության կազմում գտնվող այդ ինքնավար մարզում։
Այսպիսով, Թուրքիան կրկին կարող է փորձել ուժեղացնել իր դիրքերը այնտեղ, որտեղ իր շահերն է պաշտպանում Ռուսաստանը։
Միայն թե լուրջ հարց է ծագում. եթե Ռուսաստանն ու Ֆրանսիան կարող են համատեղ խաղալ Հյուսիսային Աֆրիկայի դաշտում, ապա ինչո՞ւ նրանք չեն կարող համատեղ գործել հետխորհրդային տարածքում, մասնավորապես՝ Հարավային Կովկասում, ի հեճուկս Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի։
* «Մահմեդական եղբայրներ»՝ ահաբեկչական խմբավորում, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։
Լրահոս
0