https://arm.sputniknews.ru/20210815/vordekoruys-mayreri-hamar-astvacamayrn-orinak-karox-e-linel-eznik-arqepiskopos-petrosyan-28677085.html
Որդեկորույս մայրերի համար Աստվածամայրն օրինակ կարող է լինել. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյան
Որդեկորույս մայրերի համար Աստվածամայրն օրինակ կարող է լինել. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյան
Sputnik Արմենիա
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ կատարված պատարագում արքեպիսկոպոսը քարոզով է հանդես եկել։ 15.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-15T17:27+0400
2021-08-15T17:27+0400
2021-08-15T17:32+0400
հայաստան
հասարակություն
խաղողօրհնեք
եկեղեցի
քարոզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0f/28677001_0:26:1400:817_1920x0_80_0_0_8c6c69e01f0dcb669bb6333f40c2af15.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Աստվածամոր նման բազմաթիվ մայրեր կան այսօր Հայաստանում, որոնք զավակներ կորցրեցին, որոնք ունեն այն նույն մայրական ցավը, ինչպիսին Աստվածամայրն ուներ։ Իր քարոզում այսօր ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Օրվա առիթով, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչը եղել է Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։Խաղողօրհնեք
Նա հատուկ անդրադարձ է կատարել որդեկորույս մայրերին՝ վերջիններիս կրած ծանրագույն ցավերն ու վշտերը համեմատելով Աստվածամոր տառապանքների հետ։«Այդ մայրերի համար Աստվածամայրն իբրև օրինակ կարող է լինել՝ դիմագրավելու այն ցավերին, որոնք այսօր ունեն իրենց հոգում և իրենց սրտում։ Այս մտածումներով մաղթենք, որ ամոքվեն վերքերը՝ հոգևոր վերքերը մեր բոլոր մայրերի, ոորոնք որդեկորույս են այսօր, ամոքվեն վերքերն այն բոլոր կանանց, որոնք իրենց ամուսիններին կորցրեցին և ամոքվեն վերքերն այն բոլոր երեխաների, որոնք իրենց հայրերին կորցրեցին»,–ասել է Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։Վերջում օրհնված խաղողի ողկույզներն են բաժանվել հավատավոր ժողովրդին:Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0f/28677001_0:0:1400:880_1920x0_80_0_0_a3dd2a35bda94a6628982cad9ad5b4ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , խաղողօրհնեք, եկեղեցի, քարոզ
հայաստան, հասարակություն , խաղողօրհնեք, եկեղեցի, քարոզ
Որդեկորույս մայրերի համար Աստվածամայրն օրինակ կարող է լինել. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյան
17:27 15.08.2021 (Թարմացված է: 17:32 15.08.2021) Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ կատարված պատարագում արքեպիսկոպոսը քարոզով է հանդես եկել։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Աստվածամոր նման բազմաթիվ մայրեր կան այսօր Հայաստանում, որոնք զավակներ կորցրեցին, որոնք ունեն այն նույն մայրական ցավը, ինչպիսին Աստվածամայրն ուներ։ Իր քարոզում այսօր ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Հայտնում են Մայր աթոռի
տեղեկատվական համակարգից։
Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Օրվա առիթով, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչը եղել է Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։
Նա հատուկ անդրադարձ է կատարել որդեկորույս մայրերին՝ վերջիններիս կրած ծանրագույն ցավերն ու վշտերը համեմատելով Աստվածամոր տառապանքների հետ։
«Այդ մայրերի համար Աստվածամայրն իբրև օրինակ կարող է լինել՝ դիմագրավելու այն ցավերին, որոնք այսօր ունեն իրենց հոգում և իրենց սրտում։ Այս մտածումներով մաղթենք, որ ամոքվեն վերքերը՝ հոգևոր վերքերը մեր բոլոր մայրերի, ոորոնք որդեկորույս են այսօր, ամոքվեն վերքերն այն բոլոր կանանց, որոնք իրենց ամուսիններին կորցրեցին և ամոքվեն վերքերն այն բոլոր երեխաների, որոնք իրենց հայրերին կորցրեցին»,–ասել է Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։
Վերջում օրհնված խաղողի ողկույզներն են բաժանվել հավատավոր ժողովրդին: