Անցած շաբաթը հագեցած էր մի շարք իրադարձություններով, որոնք չեն վրիպել Sputnik Արմենիայի թղթակիցների ֆոտոխցիկներից։Արդեն երկու ամիս է, ինչ Նորքի տուն–ինտերնատի տարեցների կյանքը փոխվել է`Ռոբին անունով ռոբոտը հյուրընկալվել է այնտեղ և հիմա տարեցները չեն ուզում բաժանվել նրանից։ Տարեցները հենց Ռոբինին են պատմում իրենց գաղտնիքները, նրա հետ երգում ու պարում։ Իսկ, ահա, Երևանում «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ–ի կենտրոնում տարեցներն էլ իրենց զբաղմունքն են գտել` ձեռագործությամբ են զբաղվում, փոքրիկ կարպետներ են գործում, զուգահեռ զրուցում ու պատմում իրենց այսօրվա–երեկվա–վաղվա կյանքից։Օլիմպիական խաղերից վերադարձած Արթուր Դավթյանն էլ մամուլի ասուլիսով է հանդես եկել` ներկայացնելով իր տպավորությունները։Օգոստոսի 10-ին 44–օրյա պատերազմում զոհված Աբրահամ Մարուխյանի ծննդյան օրն էր` ընտանիքը, հարազատներն ու ընկերները Աբրահամի 26-ամյակը ստիպված են նշել Եռաբլուրում։Նախորդ շաբաթվա ընթացքում կենդանաբանական այգու աշխատակիցները մի քանի անգամ բողոքի ակցիա արեցին. նրանք դեմ են նոր նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` Արևիկ Մկրտչյանին։Sputnik Արմենիան անդրադարձել է նաև Քանաքեռում պահպանված ամենահին` 13-րդ դարի հուշարձանին, որը նույնիսկ ավերիչ երկրաշարժից հետո է կանգուն մնացել։ Տեղացիները հավատում են, որ այն հրաշքներ է գործում՝ տարբեր հիվանդություններ բուժում, բաղձալի զավակ պարգևում։Բացի այդ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար ներդրումների շնորհիվ կառուցվում է Շիրակի օդանավակայանի նոր ժամանման սրահ ու ամբողջությամբ նորոգվում է վազքուղին:«Ալաշկերտը» հաղթեց «Կայրաթին» ու դուրս եկավ փլեյօֆֆ. լուսանկարներԸնթացիկ շաբաթվա ընթացքում ֆուբոլասերներին ևս ուշարժան հանդիպում էր սպասվում. Երևանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում 3-2 հաշվով հաղթանակի հասավ Ղազախստանի «Կայրաթի» նկատմամբ ու դուրս եկավ փլեյօֆֆ։
Ընթացիկ շաբաթվա ոչ մի իրադարձություն չի վրիպել Sputnik Արմենիայի թղթակիցների «ֆոտոաչքից»։
Անցած շաբաթը հագեցած էր մի շարք իրադարձություններով, որոնք չեն վրիպել Sputnik Արմենիայի թղթակիցների ֆոտոխցիկներից։
Արդեն երկու ամիս է, ինչ Նորքի տուն–ինտերնատի տարեցների կյանքը փոխվել է`Ռոբին անունով ռոբոտը հյուրընկալվել է այնտեղ և հիմա տարեցները չեն ուզում բաժանվել նրանից։ Տարեցները հենց Ռոբինին են պատմում իրենց գաղտնիքները, նրա հետ երգում ու պարում։ Իսկ, ահա, Երևանում «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ–ի կենտրոնում տարեցներն էլ իրենց զբաղմունքն են գտել` ձեռագործությամբ են զբաղվում, փոքրիկ կարպետներ են գործում, զուգահեռ զրուցում ու պատմում իրենց այսօրվա–երեկվա–վաղվա կյանքից։
Օլիմպիական խաղերից վերադարձած Արթուր Դավթյանն էլ մամուլի ասուլիսով է հանդես եկել` ներկայացնելով իր տպավորությունները։
Օգոստոսի 10-ին 44–օրյա պատերազմում զոհված Աբրահամ Մարուխյանի ծննդյան օրն էր` ընտանիքը, հարազատներն ու ընկերները Աբրահամի 26-ամյակը ստիպված են նշել Եռաբլուրում։
Նախորդ շաբաթվա ընթացքում կենդանաբանական այգու աշխատակիցները մի քանի անգամ բողոքի ակցիա արեցին. նրանք դեմ են նոր նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` Արևիկ Մկրտչյանին։
Sputnik Արմենիան անդրադարձել է նաև Քանաքեռում պահպանված ամենահին` 13-րդ դարի հուշարձանին, որը նույնիսկ ավերիչ երկրաշարժից հետո է կանգուն մնացել։ Տեղացիները հավատում են, որ այն հրաշքներ է գործում՝ տարբեր հիվանդություններ բուժում, բաղձալի զավակ պարգևում։
Բացի այդ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար ներդրումների շնորհիվ կառուցվում է Շիրակի օդանավակայանի նոր ժամանման սրահ ու ամբողջությամբ նորոգվում է վազքուղին:
Ընթացիկ շաբաթվա ընթացքում ֆուբոլասերներին ևս ուշարժան հանդիպում էր սպասվում. Երևանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում 3-2 հաշվով հաղթանակի հասավ Ղազախստանի «Կայրաթի» նկատմամբ ու դուրս եկավ փլեյօֆֆ։