https://arm.sputniknews.ru/20210814/yakutiayum-hrdehner-en-molegnum-artakarg-drutyan-rejm-e-sahmanvel-28668589.html
Յակուտիայում հրդեհներ են մոլեգնում, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել. տեսանյութ
Յակուտիայում հրդեհներ են մոլեգնում, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Յակուտիան իր տարածքով Ռուսաստանի ամենամեծ մարզն է և ամենաքիչ բնակեցվածներից մեկը։ Մոտ 3 մլն քմ տարածքում շուրջ 1 մլն մարդ է բնակվում։ Հանրապետության մեծ մասը... 14.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-14T12:19+0400
2021-08-14T12:19+0400
2021-08-14T12:22+0400
տեսանյութեր
մուլտիմեդիա
հրդեհ
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28668066_4:0:1280:721_1920x0_80_0_0_ba654785d43290e33211e75ada216ed4.jpg
Յակուտիայի հրդեհների պատճառով մարդկանց շտապ տարհանում են աղետի վայրից։ Ներգրավվել է ԱԻՆ ավիացիան։Յակուտիայում հրդեհները մոլեգնում են ամառվա սկզբից, բայց կրակը հաջողվում էր պահել բնակավայրերից հեռու։ Այսօր այն մոտեցել է 14 բնակավայրի։ Ավելի քան 100 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։Կրակը փորձում են մարել ինչպես ցամաքից, այնպես էլ օդից, սակայն դեռ չի հաջողվում։ Կրակի մակերեսը հասել է 7 մլն հեկտարի։ Մեկ օրվա ընթացքում ԱԻՆ–ը, անտառների ավիացիոն պաշտպանությունն ու զինվորականները մարել են 17 օջախ, սակայն նոր 20 օջախ է առաջացել։Սոչիի բոլոր լողափերը փակ են. փոթորիկ և հորդառատ անձրևներ են սպասվումԱրևելյան ռազմական օկրուգի ինժեներական ստորաբաժանումները հանքայնացված հողաշերտեր են հարթում։Բնակելի տներին և տնտեսական օբյեկտներին սպառնացող վտանգի պատճառով մարզում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել, 200 փրկարարից բաղկացած խումբ է տեղափոխվել Յակուտիա։ Երրորդ ամիսն է` կրակի դեմ օգնում են պայքարել նաև մի քանի հարյուր կամավորներ։Նովոռոսիյսկի փողոցները գետերի են վերածվել․ կատաղի տարերքի կադրերը
https://arm.sputniknews.ru/20210811/yakutiayum-hrdehi-marman-jamanak-hh-qaxaqaci-e-mahacel-28640523.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28668066_132:0:1280:721_1920x0_80_0_0_bd02cc38e2da45f7788cdee771b45c96.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, մուլտիմեդիա , հրդեհ, տեսանյութ
տեսանյութեր, մուլտիմեդիա , հրդեհ, տեսանյութ
Յակուտիայում հրդեհներ են մոլեգնում, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել. տեսանյութ
12:19 14.08.2021 (Թարմացված է: 12:22 14.08.2021) Յակուտիան իր տարածքով Ռուսաստանի ամենամեծ մարզն է և ամենաքիչ բնակեցվածներից մեկը։ Մոտ 3 մլն քմ տարածքում շուրջ 1 մլն մարդ է բնակվում։ Հանրապետության մեծ մասը տայգան է զբաղեցնում։ Այնտեղ են գտնվում Յակուտիայի գյուղերի հիմնական մասը։
Յակուտիայի հրդեհների պատճառով մարդկանց շտապ տարհանում են աղետի վայրից։ Ներգրավվել է ԱԻՆ ավիացիան։
Յակուտիայում հրդեհները մոլեգնում են ամառվա սկզբից, բայց կրակը հաջողվում էր պահել բնակավայրերից հեռու։ Այսօր այն մոտեցել է 14 բնակավայրի։ Ավելի քան 100 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։
Կրակը փորձում են մարել ինչպես ցամաքից, այնպես էլ օդից, սակայն դեռ չի հաջողվում։ Կրակի մակերեսը հասել է 7 մլն հեկտարի։ Մեկ օրվա ընթացքում ԱԻՆ–ը, անտառների ավիացիոն պաշտպանությունն ու զինվորականները մարել են 17 օջախ, սակայն նոր 20 օջախ է առաջացել։
Արևելյան ռազմական օկրուգի ինժեներական ստորաբաժանումները հանքայնացված հողաշերտեր են հարթում։
Բնակելի տներին և տնտեսական օբյեկտներին սպառնացող վտանգի պատճառով մարզում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել, 200 փրկարարից բաղկացած խումբ է տեղափոխվել Յակուտիա։ Երրորդ ամիսն է` կրակի դեմ օգնում են պայքարել նաև մի քանի հարյուր կամավորներ։