https://arm.sputniknews.ru/20210814/vorqan-toshak-kstana-angela-merkely-germaniayi-kancleri-pashtonic-heranaluc-heto-28669808.html
Որքա՞ն թոշակ կստանա Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո
Որքա՞ն թոշակ կստանա Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո
Sputnik Արմենիա
Պետությունը Անգելա Մերկելին կվճարի նաև սեփական գրասենյակի, ռեֆերենտների, քարտուղարի ու վարորդի համար։ 14.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-14T14:26+0400
2021-08-14T14:26+0400
2021-08-14T14:28+0400
աշխարհ
գերմանիա
անգելա մերկել
աշխատավարձ
թոշակ
https://cdn.am.sputniknews.ru/img/1405/68/14056893_0:78:1536:947_1920x0_80_0_0_3c0eab7913bb9ec23f006a165e9b9e62.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնից հեռանալուց հետո ամսական 15 հազար եվրո թոշակ կստանա։ Տեղեկությունը հայտնում է գերմանական «Focus» ամսագիրը՝ ներկայացնելով Հարկատուների միության հաշվարկները:Տվյալ դեպքում կենսաթոշակի չափը կապված է պետական բարձրագույն պաշտոններում երկարամյա ծառայության հետ` Մերկելը կանցլերի պաշտոնը ստանձնել է 2005 թվականին, եղել է Բունդեսթագի պատգամավոր և դաշնային նախարար: Այժմ կանցլերի պաշտոնում նա 35 հազար եվրո աշխատավարձ է ստանում։ Մերկելը պաշտոնից հեռանալու է սեպտեմբերին, երբ Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։Պետությունը նրան կվճարի նաև սեփական գրասենյակի, ռեֆերենտների, քարտուղարի ու վարորդի համար։Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 7 տարի, ամսական 6,5 հազար եվրո թոշակ է ստանում, իսկ նրա գրասենյակի համար տարեկան կես միլիոն եվրո է հատկացվում:Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա ՄերկելըՍեպտեմբերի 25-ին Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ կանցկացվեն, և երկիրը կգլխավորի նոր կանցլերը: 67-ամյա Անգելա Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ հեռանում է քաղաքականությունից և թողնում է Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնը՝ զրկվելով պետության ղեկավար ընտրվելու իրավունքից։Գերմանիայում կենսաթոշակային տարիքի մարդկանց (67 տարեկան) միջին կենսաթոշակը 953 եվրո է` ավելի քան 500 հազար դրամ։«Կներեք, մոռացել եմ»․ Անգելա Մերկելի տեսագրությունը «վիրուսային» է դարձել սոցցանցերում
https://arm.sputniknews.ru/20210716/angela-merkely-kjjvel-e-tiknoci-mej-u-zabeshtali-iravijakum-haytnvel-28305515.html
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1405/68/14056893_0:17:1535:981_1920x0_80_0_0_bbc82bd5c16282218674985e883755d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, գերմանիա, անգելա մերկել, աշխատավարձ, թոշակ
աշխարհ, գերմանիա, անգելա մերկել, աշխատավարձ, թոշակ
Որքա՞ն թոշակ կստանա Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո
14:26 14.08.2021 (Թարմացված է: 14:28 14.08.2021) Պետությունը Անգելա Մերկելին կվճարի նաև սեփական գրասենյակի, ռեֆերենտների, քարտուղարի ու վարորդի համար։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնից հեռանալուց հետո ամսական 15 հազար եվրո թոշակ կստանա։ Տեղեկությունը հայտնում է գերմանական «
Focus» ամսագիրը՝ ներկայացնելով Հարկատուների միության հաշվարկները:
Տվյալ դեպքում կենսաթոշակի չափը կապված է պետական բարձրագույն պաշտոններում երկարամյա ծառայության հետ` Մերկելը կանցլերի պաշտոնը ստանձնել է 2005 թվականին, եղել է Բունդեսթագի պատգամավոր և դաշնային նախարար: Այժմ կանցլերի պաշտոնում նա 35 հազար եվրո աշխատավարձ է ստանում։ Մերկելը պաշտոնից հեռանալու է սեպտեմբերին, երբ Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։
Պետությունը նրան կվճարի նաև սեփական գրասենյակի, ռեֆերենտների, քարտուղարի ու վարորդի համար։
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 7 տարի, ամսական 6,5 հազար եվրո թոշակ է ստանում, իսկ նրա գրասենյակի համար տարեկան կես միլիոն եվրո է հատկացվում:
Սեպտեմբերի 25-ին Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ կանցկացվեն, և երկիրը կգլխավորի նոր կանցլերը: 67-ամյա Անգելա Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ հեռանում է քաղաքականությունից և թողնում է Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնը՝ զրկվելով պետության ղեկավար ընտրվելու իրավունքից։
Գերմանիայում կենսաթոշակային տարիքի մարդկանց (67 տարեկան) միջին կենսաթոշակը 953 եվրո է` ավելի քան 500 հազար դրամ։