00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ո՞ր դեպքում իշխանությունը կկարողանա իր թեկնածուներին համայնքապետ «կարգել» Սյունիքում

© Sputnik / Andranik GhazaryanПолиттехнолог Армен Бадалян в гостях радио Sputnik
Политтехнолог Армен Бадалян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2021
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է աշնանը Սյունիքում նախանշված ՏԻՄ ընտրություններին։
Բադալյան. «Ամեն ինչ արվում է, որ ՏԻՄ–երը նույնպես սպասարկեն մեկ մարդու շահերը»
Եթե ընդդիմադիր ուժերը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ակտիվորեն մասնակցեն ՏԻՄ ընտրություններին և աշխատեն Սյունիքում իրենց թեկնածուների ընտրության ուղղությամբ, ապա իշխանությանը չի հաջողվի իր թեկնածուներին քաղաքապետ կամ գյուղապետ կարգել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արմեն Բադալյանը։
 Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
«Փոքր հաջողություն է»․ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի մեղադրանքը փոխվել է
Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ բազմաբնակավայր համայնքներում նշանակվել են համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։
«Սյունիքի մարզում վերջին ընտրությունների ժամանակ իշխող ուժը նույնպես զգալի ձայներ է ստացել և այժմ մարզպետարանն ու քաղաքապետարանները հետզհետե վերածվել են ռեպրեսիվ կառույցների, բայց եթե «Հայաստան» դաշինքն ու նրա մաս կազմող «Վերածնված Հայաստանը» Սյունիքում ակտիվորեն չաշխատեն, ոչինչ էլ չի փոխվի»,– ասաց Բադալյանը։
Նրա խոսքով` երբ 2018 թվականին Կապանում հաղթեց ոչ իշխանության թեկնածուն, նույն իշխանությունը շտապեց հայտարարել, որ դա իրենց բերած ժողովրդավարության հաղթանակն է, սակայն Բադալյանը համոզված է` այդ ժամանակներն անցել են, որովհետև այժմ իշխանությունը մեկ նպատակ է հետապնդում, հատկապես Սյունիքում բոլոր համայնքների ղեկավարները պետք է լինեն Նիկոլ Փաշինյանին անմիջականորեն նվիրված անձինք` դառնալով նրա անձնական ներկայացուցիչները բոլոր տեղերում։
Քաղտեխնոլոգի համոզմամբ` նպատակ է դրված պետական կառավարման համակարգը ենթարկեցնել մեկ մարդու, այսինքն` ստեղծել անձնիշխան վարչակարգ, և այդ գործընթացն ավելի ակնառու է դարձել արցախյան 44-օրյա պատերազմից հետո, քանզի ամեն ինչ արվում է, որ նշված համակարգում ընդգրկվեն բոլոր ինստիտուտները, այդ թվում` ՏԻՄ մարմինները և սպասարկեն մեկ մարդու շահերը։
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել էր նաև Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց ինքնախոստովական ցուցմունք տալու հիմքով։ Կալանավորված է նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։
Լրահոս
0