https://arm.sputniknews.ru/20210814/vardenisi-poxocnerov-varar-geter-en-hosum-maytery-spitakel-en-karkutic-28672103.html
Վարդենիսի փողոցներով վարար գետեր են հոսում, մայթերը սպիտակել են կարկուտից. տեսանյութ
Վարդենիսի փողոցներով վարար գետեր են հոսում, մայթերը սպիտակել են կարկուտից. տեսանյութ
Sputnik Արմենիա
Քաղաքացիներն ահազանգում են` մարզերում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը։ 14.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-14T20:17+0400
2021-08-14T20:17+0400
2021-08-14T20:28+0400
տեսանյութեր
մուլտիմեդիա
վարդենիս
կարկուտ
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28671846_2:-1:1276:720_1920x0_80_0_0_2c890cab0656c2063ff8bbe4b068069c.jpg
Եղանակի կտրուկ փոփոխությունը սոցիալական կայքերի հայկական տիրույթում քննարկման թիվ մեկ թեման է դարձել։ Հատկապես շատ են լուսանկարներն ու տեսանյութերը Գեղարքունիքի մարզից։Ալյասկայի ափերին 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելFacebook-ի օգտատեր Արթուր Արամյանը տեսանյութ է հրապարակել Վարդենիս քաղաքից։ Տեսանյութում երևում է, որ տեղացած տեղատարափ կարկուտից ու անձրևից հետո Վարդենիսի փողոցներով վարար գետեր են հոսում։ Օգտատերը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ կարկուտը սպիտակ է ներկել մարզի առանձին հատվածներ։Դշխուհի Սահակյանն էլ Գավառից է լուսանկար հրապարակել, որտեղ կարկուտի հատիկները ծածկել են ավտոմայրուղին։ Քաղաքացիները հայտնում են, որ կարկուտ է տեղացել նաև Արագածոտնի մարզում, մասնավորապես` Աշտարակի տարածաշրջանում։Նրանց խոսքով` տեղումները մեծ վնաս են հասցրել երկու մարզերի գյուղատնտեսությանը։Հիշեցնենք` օդերևութաբանները կանխատեսել էին, որ օգոստոսի 14-ին Հայաստանի շրջանների մեծ մասում, 15-19-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։Երևանում կարկուտ չի կանխատեսվում, սպասվում է միայն կարճատև անձրև և ամպրոպ։Ճապոնիայում տեղատարափ անձրևների պատճառով շտապ տարհանում են 1,7 մլն բնակչի
վարդենիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28671846_66:-1:1212:720_1920x0_80_0_0_a4594e1d686075e030fdeb0ab833c02a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, մուլտիմեդիա , վարդենիս, կարկուտ, տեսանյութ
տեսանյութեր, մուլտիմեդիա , վարդենիս, կարկուտ, տեսանյութ
Վարդենիսի փողոցներով վարար գետեր են հոսում, մայթերը սպիտակել են կարկուտից. տեսանյութ
20:17 14.08.2021 (Թարմացված է: 20:28 14.08.2021) Քաղաքացիներն ահազանգում են` մարզերում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը։
Եղանակի կտրուկ փոփոխությունը սոցիալական կայքերի հայկական տիրույթում քննարկման թիվ մեկ թեման է դարձել։ Հատկապես շատ են լուսանկարներն ու տեսանյութերը Գեղարքունիքի մարզից։
Facebook-ի օգտատեր Արթուր Արամյանը տեսանյութ է հրապարակել Վարդենիս քաղաքից։ Տեսանյութում երևում է, որ տեղացած տեղատարափ կարկուտից ու անձրևից հետո Վարդենիսի փողոցներով վարար գետեր են հոսում։ Օգտատերը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ կարկուտը սպիտակ է ներկել մարզի առանձին հատվածներ։
Դշխուհի Սահակյանն էլ Գավառից է լուսանկար հրապարակել, որտեղ կարկուտի հատիկները ծածկել են ավտոմայրուղին։
Քաղաքացիները հայտնում են, որ կարկուտ է տեղացել նաև Արագածոտնի մարզում, մասնավորապես` Աշտարակի տարածաշրջանում։
Նրանց խոսքով` տեղումները մեծ վնաս են հասցրել երկու մարզերի գյուղատնտեսությանը։
Հիշեցնենք` օդերևութաբանները կանխատեսել էին, որ օգոստոսի 14-ին
Հայաստանի շրջանների մեծ մասում, 15-19-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Երևանում կարկուտ չի կանխատեսվում, սպասվում է միայն կարճատև անձրև և ամպրոպ։