https://arm.sputniknews.ru/20210814/paytyun-yerevanum-depqi-vayrum-paytucichi-detal-u-metaxakan-bekorner-en-haytnabervel-28669765.html
Պայթյուն Երևանում. դեպքի վայրում պայթուցիչի դետալ ու մետաղական բեկորներ են հայտնաբերվել
Պայթյուն Երևանում. դեպքի վայրում պայթուցիչի դետալ ու մետաղական բեկորներ են հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում օպերատիվ աշխատանքներ է իրականացրել ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը։ 14.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-14T14:02+0400
2021-08-14T14:02+0400
2021-08-14T14:05+0400
պատահարներ
հայաստան
երևան
պայթյուն
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/865/19/8651952_0:0:1600:901_1920x0_80_0_0_532e953aaa4d9ecc470cf113f54f5db0.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Երևանի Սարալանջի փողոցի բաժանարար գոտու հատվածում` CPS բենզալցակայանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ կայքի` օգոստոսի 14-ին` ժամը 01։50-ի սահմանում, գրանցված պայթյունից վնասվել է այդ պահին նշված ճանապարհով երթևեկող` Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ, 25-ամյա Վերան Չիլինգարյանին պատկանող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ձախ թափարգելը, ձախ դուռը, ձախ լուսարձակն ու ջրահովացման համակարգը։Երևանում վթարի է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի որդինՆախնական տեղեկություններով` տուժածներ չկան։ Դեպքի վայրում օպերատիվ աշխատանքներ է իրականացրել ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը։ Հայտնաբերվել են պայթուցիչի դետալ և մետաղական բեկորներ։Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։Ողբերգական վթար Երևան-Սևան ճանապարհին․ կան զոհեր և տուժածներ
https://arm.sputniknews.ru/20210814/inqnaspanutyun-yerevanum-35-amya-txamardy-netvel-e-davtasheni-kamrjic-28667344.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/865/19/8651952_103:0:1526:1067_1920x0_80_0_0_9f7d8907f19d26041281eecef42a4756.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, երևան, պայթյուն, ավտոմեքենա
պատահարներ, հայաստան, երևան, պայթյուն, ավտոմեքենա
Պայթյուն Երևանում. դեպքի վայրում պայթուցիչի դետալ ու մետաղական բեկորներ են հայտնաբերվել
14:02 14.08.2021 (Թարմացված է: 14:05 14.08.2021) Դեպքի վայրում օպերատիվ աշխատանքներ է իրականացրել ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Երևանի Սարալանջի փողոցի բաժանարար գոտու հատվածում` CPS բենզալցակայանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ կայքի` օգոստոսի 14-ին` ժամը 01։50-ի սահմանում, գրանցված պայթյունից վնասվել է այդ պահին նշված ճանապարհով երթևեկող` Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ, 25-ամյա Վերան Չիլինգարյանին պատկանող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ձախ թափարգելը, ձախ դուռը, ձախ լուսարձակն ու ջրահովացման համակարգը։
Նախնական տեղեկություններով` տուժածներ չկան։ Դեպքի վայրում օպերատիվ աշխատանքներ է իրականացրել ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը։ Հայտնաբերվել են պայթուցիչի դետալ և մետաղական բեկորներ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։