00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան փաստացի ընդունեց, որ Բաքուն խախտել է հրադադարի ռեժիմը. ի՞նչ կլինի հետո

© Photo : Facebook / Shushan StepanyanВоеннослужащие Армии Обороны Карабаха сбили очередной турецкий беспилотник Bayraktar (8 ноября 2020). Карабах
Военнослужащие Армии Обороны Карабаха сбили очередной турецкий беспилотник Bayraktar (8 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2021
Բաժանորդագրվել
ՌԴ ՊՆ–ն օգոստոսի 12-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ըստ էության հաստատեց Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու փաստը։ Հատկանշական է, որ հենց նախորդ օրը պաշտոնական Բաքուն մեղադրանք էր հնչեցրել խաղաղապահների հասցեին։ Պատահականությո՞ւն էր սա, թե՞ ոչ։
Նախորդ շաբաթ Արցախի շփման գծում իրադրությունը շատ լարված էր։ Հրադադարի ռեժիմի խախտումներ գրանցվեցին գրեթե բոլոր ուղղություններով։ Օգոստոսի 9-ին ադրբեջանցիները կրակեցին Շուշիի կողմից։ Նույն օրը Շոշ–Մխիթարաշեն հատվածում հակառակորդը հակատանկային նռնականետներ կիրառեց։ Ամսի 11-ին արցախցիների դեմ կրկին հարվածային ԱԹՍ կիրառվեց ու հաջողությամբ խոցվեց։ Լույս 12-ի գիշերը ադրբեջանական բանակի ստորաբաժանումները փորձեցին հատել շփման գիծը Արցախի արևմտյան հատվածում։ Այս բոլոր դեպքերում հակառակորդի ակտիվությունը կասեցվեց ԼՂ ՊԲ ուժերի կողմից։ Ռուսական անձնակազմի հրամանատարությունը մանրամասն տեղեկացված է և գնահատականներ տալու համար տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվության ողջ ծավալին։
Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Հայաստանի բանակի վերափոխումը. պատասխան` Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ սերտ համագործակցությանը
Ռուսական ռազմական գերատեսչությունը վերջին միջադեպերից միայն մեկն է առանձնացրել` առաջին անգամ հստակ հաստատելով կոնկրետ կողմի միակողմանի ուժ կիրառելու փաստը։ «Օգոստոսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հարվածային ԱԹՍ–ների կիրառմամբ երկու հարված են հասցրել ԼՂ զինված զորամիավորումների դիրքերի ուղղությամբ Եղցահողից 2 կմ դեպի հյուսիս–արևմուտք գտնվող դիտակետի տարածքում։ Միջոցներ են ձեռնարկվել իրավիճակի հետագա սրացումը թույլ չտալու համար։ Հետաքննություն է ընթանում», – ասվում է հայտարարության մեջ։ Հենվելով խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից ստացած տեղեկության վրա` Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածին հասցեական գնահատական է տվել` չփորձելով որևէ բան լղոզել։ Սա հատկանշական է, եթե հաշվի առնենք, որ խաղաղապահները նախկինում փորձում էին չհիշատակել, թե կոնկրետ որ կողմն է պատասխանատու հրադադարի ռեժիմը խախտելու և հերթական լոկալ բախում հրահրելու հարցում։
Ինչո՞ւ Բաքուն հանկարծ որոշեց դժգոհել ռուս խաղաղապահներից
Եվ այսպես, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արձանագրեց, որ նոյեմբերի 10-ին հայտնի համաձայնագիրը ստորագրած կողմերից մեկը մարտական հարվածային անօդաչու է անհիմն կիրառել։ Ի՞նչ է նշանակում։ Եթե արձանագրել են հրադադարի խախտման փաստը, և նշվել է համաձայնագիրը խախտած կողմը, սեփական պարտավորություններն անտեսող պետությունը նման գործողությունների կրկնության դեպքում պետք է պատասխանատվության կանչվի։ Ցավոք, այդ պատասխանատվության ձևերը եռակողմ հայտարարությամբ չեն սահմանվել։ Բայց Ռուսաստանը, որը համաձայնագրի պայմանների կատարման երաշխավորն է, այդ հաշվով սեփական նկատառումներն ունենալու իրավունք ունի։
Российские миротворцы у монастырского комплекса Дадиванк (16 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Ադրբեջանը փորձում է խաբել Մոսկվային և հայաթափել Դադիվանքը
Հասցեական գնահատականից բացի, Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ևս մեկ կարևոր պահ կա։ Ռուսական ռազմական գերատեսչությունը ըստ էության հաստատում է ԼՂ ՊԲ լեգիտիմությունը, որը կասկածի տակ են դնում Բաքվում։ Հայտարարության մեջ խոսվում է «ԼՂ զինված զորամիավորումներին հասցված հարվածի մասին»։ Այդպիսով հերթական անգամ փաստում են այն, որ Արցախը սեփական զինված ուժերն ունի։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դրանից մեկ օր առաջ կրկին սկսեց պնդել, որ եռակողմ համաձայնագիրն իբր Արցախի տարածքից ցանկացած զորքի լիարժեք դուրսբերում էր ենթադրում։
«Բայրաքթարների» գլխին ամպեր են կուտակվել. ԱՄՆ-ն հարված կհասցնի՞ Թուրքիային
Տեղացի փորձագետները իրենց մեկնաբանություններում կարծում են, որ հարվածային անօդաչուի կիրառմամբ միջադեպի հասցեական գնահատականը անուղղակիորեն կապված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության հետ, որում պահանջներ էին ներկայացվել ռուս խաղաղապահներին։ Պաշտոնական Բաքուն ըստ էության մեղադրել էր զորակազմի հրամանատարությանը եռակողմ համաձայնագրի պահանջները խախտելու և այնպիսի պայմաններ ստեղծելու հարցում, որոնց պարագայում հայերին հաջողվել էր պահպանել իրենց ռազմական ներկայությունն Արցախում։ Մոսկվան այդ մեղադրանքներին ուղիղ չպատասխանեց։ Բայց դատելով հետագա զարգացումներից` անպատասխան էլ չթողեց...
Давид Арутюнов - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
ՌԱԴԻՈ
Ադրբեջանական սադրանքների թիվն Արցախում կարող է աճել, կարծում է ռազմական փորձագետը
Փորձագետների կարծիքով` պատահական չէ, որ խաղաղապահների հասցեին մեղադրանքներ հնչեցին շփման գծում արհեստականորեն հրահրված լարվածության ֆոնին։ Նման համընկնման գնահատականը օրեր առաջ տվեց ԼՂ արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են ազատվել Արցախում ռուսական ներկայությունից։ Նման սադրանքներով ձգտում են խարխլել հայ–ռուսական հարաբերությունները` ցույց տալով, որ ռուս զինվորականներն ի վիճակի չեն պաշտպանելու Արցախի բնակչությանը: Մենք մեր հերթին պետք է հասկանանք, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ողջ ուժով ձգտում է կանխել հերթական պատերազմը: Մենք պետք է ձեռնպահ մնանք խաղաղապահներին քննադատելուց ՝ գիտակցելով, որ նրանց հիմնական գործառույթը խաղաղության պահպանումն է, այլ ոչ պատերազմին մասնակցելը», – հայտարարել էր նախարարը:
Արցախում իրավիճակի վերջին սրումը ստիպում է մտածել երկու հարցի շուրջ։ Առաջինը` մի՞թե նման պայմաններում հնարավոր է բարձրացնել ԼՂ ՊԲ–ն վերացնելու թեման։ Նոր միջադեպերը հերթական անգամ առիթ են տալիս համոզվելու, որ Արցախի բնակիչներն առանց սեփական զինված ուժերի չեն կարող գոյություն ունենալ իրենց պատմական հայրենիքում։ Եվ երկրորդ միտքը, որն անխուսափելիորեն ծագում է հակամարտության գոտուց ստացվող լուրերին ծանոթանալուց հետո` արդյո՞ք խաղաղապահների զորախումբն ուժեղացնելու անհրաժեշտություն չկա։ Ինչպե՞ս կարող են 1960 զինծառայողները 89 զրահափոխադրիչներով ապահովել հարյուրավոր կիլոմետրերի անվտանգությունը, երբ կողմերից մեկն արդեն իսկ հակատանկային նռնականետներ և հարվածային անօդաչուներ է կիրառում:
Լրահոս
0