https://arm.sputniknews.ru/20210814/hatuk-shnorhakalutyun-hors-artur-aleqsanyany-nerkayacrel-e-ir-medalneri-havaqatsun-28672565.html
«Հատուկ շնորհակալություն հորս». Արթուր Ալեքսանյանը ցուցադրել է իր մեդալների հավաքածուն
«Հատուկ շնորհակալություն հորս». Արթուր Ալեքսանյանը ցուցադրել է իր մեդալների հավաքածուն
Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանը օլիմպիական խաղերում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին` գրավելով երկրորդ տեղը։ Պարտությունն այնքան դառնացրեց օլիմպիական հայ... 14.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-14T21:25+0400
2021-08-14T21:25+0400
2021-08-14T21:25+0400
հասարակություն
հայաստան
սպորտ
արթուր ալեքսանյան
մեդալ
լուսանկար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28588566_0:0:1579:889_1920x0_80_0_0_47b362e705db5d083e9b3ba779ac5265.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե, ոսկե և արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն Instagram-ում ներկայացրել է իր սպորտային կարիերայի ընթացքում օլիմպիական խաղերում նվաճած մեդալների հավաքածուն` Լոնդոն-2012–ում ստացած բրոնզե, Ռիո-2016-ում ստացած ոսկե և Տոկիո–2020-ում ստացած արծաթե մեդալները: https://www.instagram.com/arturaleksanyan_/«Շնորհակալ եմ իմ մարզիչներին, երկրպագուներին, ընտանիքին ու ընկերներին: Առանձնահատուկ շնորհակալություն հորս»,- գրել է 29-ամյա մարզիկը։«Շատ բան կա ասելու...». Արթուր Ալեքսանյանը խոստանում է փակագծեր բացելՀիշեցնենք` Տոկիոյում կայացած 32-րդ ամառային օլիմպիական խաղերում 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին` գրավելով երկրորդ տեղը։ Պարտությունն այնքան էր դառնացրել հայ մարզիկին, որ մրցանակաբաշխության ժամանակ նա հրաժարվեց կրել արծաթե մեդալը։«Պետք չէ քաղաքականացնել». Արթուր Ալեքսանյանը մեկնաբանեց եզրափակչի մասին իր խոսքերը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28588566_41:0:1444:1052_1920x0_80_0_0_6567e9813a58880265195662ea087edc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, սպորտ , արթուր ալեքսանյան, մեդալ, լուսանկար
հասարակություն , հայաստան, սպորտ , արթուր ալեքսանյան, մեդալ, լուսանկար
«Հատուկ շնորհակալություն հորս». Արթուր Ալեքսանյանը ցուցադրել է իր մեդալների հավաքածուն
Արթուր Ալեքսանյանը օլիմպիական խաղերում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին` գրավելով երկրորդ տեղը։ Պարտությունն այնքան դառնացրեց օլիմպիական հայ չեմպիոնին, որ մրցանակաբաշխության ժամանակ նա հրաժարվեց կրել արծաթե մեդալը։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե, ոսկե և արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն Instagram-ում ներկայացրել է իր սպորտային կարիերայի ընթացքում օլիմպիական խաղերում նվաճած մեդալների հավաքածուն` Լոնդոն-2012–ում ստացած բրոնզե, Ռիո-2016-ում ստացած ոսկե և Տոկիո–2020-ում ստացած արծաթե մեդալները: https://www.instagram.com/arturaleksanyan_/
«Շնորհակալ եմ իմ մարզիչներին, երկրպագուներին, ընտանիքին ու ընկերներին: Առանձնահատուկ շնորհակալություն հորս»,- գրել է 29-ամյա մարզիկը։
Հիշեցնենք` Տոկիոյում կայացած 32-րդ ամառային օլիմպիական խաղերում 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը
պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին` գրավելով երկրորդ տեղը։ Պարտությունն այնքան էր դառնացրել հայ մարզիկին, որ մրցանակաբաշխության ժամանակ նա
հրաժարվեց կրել արծաթե մեդալը։