https://arm.sputniknews.ru/20210814/elpinum-haytanabervats-gorsh-arji-kyanqy-prkel-chi-hajoxvel-28671914.html
Ելփինում հայտնաբերված գորշ արջի կյանքը փրկել չի հաջողվել
Ելփինում հայտնաբերված գորշ արջի կյանքը փրկել չի հաջողվել
Sputnik Արմենիա
Մասնագետների գնահատմամբ` վիրավոր արջը երկար ժամանակ մնացել էր ընկած անօգնական վիճակում, ինչի պատճառով նրա վիճակն ավելի էր ծանրացել։ Բացի այդ, կենդանին... 14.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-14T19:54+0400
2021-08-14T19:54+0400
2021-08-14T19:57+0400
հասարակություն
հայաստան
վայոց ձոր
արջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28671882_30:0:1000:548_1920x0_80_0_0_62d513a324e0d62c62ae6cb08b5de73b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտնում է, որ, չնայած գործադրված ջանքերին, օրեր առաջ Վայոց Ձորի Ելփին գյուղում հայտնաբերված վիրավոր արջի կյանքը փրկել չի հաջողվել։ 3-ամյա գորշ արջը սատկել է։Հիշեցնենք` օգոստոսի 10-ին հրապարակված տեղեկության համաձայն` արջի մոտ առկա է եղել հրազենային վիրավորում, ինչը թույլ է տվել ենթադրել, որ նա որսագողերի թիրախ է դարձել։ Բացի այդ, ուղեղի ցնցման նշաններ են եղել, ինչը կարող էր առաջացած լինել կրակոցից հետո ձորը գլորվելու հետևանքով։Վիրավոր կենդանին տեղափոխվել էր Արարատի մարզի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն։ Մասնագետների գնահատմամբ` վիրավոր արջը երկար ժամանակ մնացել էր ընկած անօգնական վիճակում, ինչի պատճառով նրա վիճակն ավելի էր ծանրացել։ Բացի այդ, կենդանին ենթարկվել էր շատ ուժեղ սթրեսի և սկսել կրծել սեփական թաթը։Գորշ արջը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ենթակա է պետության կողմից հատուկ պահպանման։ Գորշ արջերի որսն արգելված է ՀՀ օրենսդրությամբ։Տեսախցիկն արձանագրել է Հայաստանի անտառներում ապրող գորշ արջերին
https://arm.sputniknews.ru/20210629/kyanqy-vandakum-u-dranic-durs-bnapahpannern-armavirum-prkel-en-hertakan-arjin-28106893.html
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28671882_90:0:962:548_1920x0_80_0_0_6e8e7bb28cb5fa21cdeb5610d995bd0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, վայոց ձոր, արջ
հասարակություն , հայաստան, վայոց ձոր, արջ
Ելփինում հայտնաբերված գորշ արջի կյանքը փրկել չի հաջողվել
19:54 14.08.2021 (Թարմացված է: 19:57 14.08.2021) Մասնագետների գնահատմամբ` վիրավոր արջը երկար ժամանակ մնացել էր ընկած անօգնական վիճակում, ինչի պատճառով նրա վիճակն ավելի էր ծանրացել։ Բացի այդ, կենդանին ենթարկվել էր ուժեղ սթրեսի և սկսել էր կրծել սեփական թաթը։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման
հիմնադրամը հայտնում է, որ, չնայած գործադրված ջանքերին, օրեր առաջ Վայոց Ձորի Ելփին գյուղում հայտնաբերված վիրավոր արջի կյանքը փրկել չի հաջողվել։ 3-ամյա գորշ արջը սատկել է։
Հիշեցնենք` օգոստոսի 10-ին հրապարակված
տեղեկության համաձայն` արջի մոտ առկա է եղել հրազենային վիրավորում, ինչը թույլ է տվել ենթադրել, որ նա որսագողերի թիրախ է դարձել։ Բացի այդ, ուղեղի ցնցման նշաններ են եղել, ինչը կարող էր առաջացած լինել կրակոցից հետո ձորը գլորվելու հետևանքով։
Վիրավոր կենդանին տեղափոխվել էր Արարատի մարզի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն։ Մասնագետների գնահատմամբ` վիրավոր արջը երկար ժամանակ մնացել էր ընկած անօգնական վիճակում, ինչի պատճառով նրա վիճակն ավելի էր ծանրացել։ Բացի այդ, կենդանին ենթարկվել էր շատ ուժեղ սթրեսի և սկսել կրծել սեփական թաթը։
Գորշ արջը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ենթակա է պետության կողմից հատուկ պահպանման։ Գորշ արջերի որսն արգելված է ՀՀ օրենսդրությամբ։