https://arm.sputniknews.ru/20210813/tunavorvatsnery-xanjyan-hamaynqi-bnakichner-en-28654987.html
Թունավորվածները Խանջյանի բնակիչներ են. խմելու ջրի նմուշառումներ են արվել
Թունավորվածները Խանջյանի բնակիչներ են. խմելու ջրի նմուշառումներ են արվել
Sputnik Արմենիա
Կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ։ 13.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-13T10:26+0400
2021-08-13T10:26+0400
2021-08-13T10:28+0400
հասարակություն
հայաստան
թունավորում
ջուր
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզում գրանցված թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Օգոստոսի 11-ին հայտնել էինք, որ 9 հոգու թունավորմամբ տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ նրանք հայտնել են, որ թունավորվել են ջրից։Ըստ ՔԿ–ի` «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա» ախտորոշմամբ բուժօգնության դիմած քաղաքացիները Արմավիրի մարզի Խանջյան համայնքի 9 բնակիչներ են։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում):Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և լրիվ հետազոտելու, թունավորման աղբյուրը, պատճառները պարզելու ուղղությամբ։Ստեփանակերտցի 41-ամյա կինը ժայռից ցատկել ու ընկել է կամրջի տակ հոսող գետը
https://arm.sputniknews.ru/20210804/katnamterq-shuka-xaxtumner-bazmabnuyt-satm-28547327.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, թունավորում, ջուր, քրեական գործ
հասարակություն , հայաստան, թունավորում, ջուր, քրեական գործ
Թունավորվածները Խանջյանի բնակիչներ են. խմելու ջրի նմուշառումներ են արվել
10:26 13.08.2021 (Թարմացված է: 10:28 13.08.2021) Կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզում գրանցված թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Օգոստոսի 11-ին
հայտնել էինք, որ 9 հոգու թունավորմամբ տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ նրանք հայտնել են, որ թունավորվել են ջրից։
Ըստ ՔԿ–ի` «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա» ախտորոշմամբ բուժօգնության դիմած քաղաքացիները Արմավիրի մարզի Խանջյան համայնքի 9 բնակիչներ են։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում):
«Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերոհիշյալ անձանց բնակարաններից կատարվել է խմելու ջրի նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և լրիվ հետազոտելու, թունավորման աղբյուրը, պատճառները պարզելու ուղղությամբ։