https://arm.sputniknews.ru/20210813/meknarkel-e-gyumri-kaps-amasia-janaparhi-2-hatvatsi-himnanorogumy-lusankarner-28660153.html
Մեկնարկել է Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի 2 հատվածի հիմնանորոգումը. լուսանկարներ
Մեկնարկել է Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի 2 հատվածի հիմնանորոգումը. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Բարելավված ճանապարհը հարակից բնակավայրերի համար կլուծի նաև սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրները։ 13.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-13T14:55+0400
2021-08-13T14:55+0400
2021-08-13T15:30+0400
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28621177_0:142:2738:1682_1920x0_80_0_0_ed089f5ce86d0d181cb73a092da94d4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Մեկնարկել է Հ-32, /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածների (կմ 20+900-կմ 22+700 և կմ23+000-կմ31+200) հիմնանորոգումը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ–ը։Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ամասիա, Բանդիվան, Ցողամարգ բնակավայրերով։Նորացված վազքուղի ու նոր սպասասրահ. «Շիրակ» օդանավակայանը վերանորոգվում էՀիմնանորոգման շրջանակներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ, կամրացվեն կողային առուները, կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկ, կկառուցվեն ջրահեռացման համակարգեր և այլն։ Ճանապարհի անվտանգության միջոցառումներ կձեռնարկվեն հիմնանորոգվող ամբողջ հատվածի երկայնքով։ Կիրականացվի նշագծում, ճանապարհային նշանների, արգելափակոցների տեղադրում։ Կվերանորոգվի նշված հատվածում գտնվող 6 կամուրջ։Կապալառուն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհը. լուսանկարներՀիմնանորոգման աշխատանքները կնպաստեն, որպեսզի երթևեկությունն առավել անվտանգ դառնա։ Բարելավված ճանապարհը կհեշտացնի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի լիարժեք օգտագործումը, հարակից բնակավայրերի համար կլուծի նաև սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ:Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհը. լուսանկարներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28621177_153:0:2586:1825_1920x0_80_0_0_9dbf27ed9d4e0cb720c1c129dba9d4a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան
Մեկնարկել է Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի 2 հատվածի հիմնանորոգումը. լուսանկարներ
14:55 13.08.2021 (Թարմացված է: 15:30 13.08.2021) Բարելավված ճանապարհը հարակից բնակավայրերի համար կլուծի նաև սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Մեկնարկել է Հ-32, /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածների (կմ 20+900-կմ 22+700 և կմ23+000-կմ31+200) հիմնանորոգումը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ–ը։
Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ամասիա, Բանդիվան, Ցողամարգ բնակավայրերով։
Հիմնանորոգման շրջանակներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ, կամրացվեն կողային առուները, կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկ, կկառուցվեն ջրահեռացման համակարգեր և այլն։ Ճանապարհի անվտանգության միջոցառումներ կձեռնարկվեն հիմնանորոգվող ամբողջ հատվածի երկայնքով։ Կիրականացվի նշագծում, ճանապարհային նշանների, արգելափակոցների տեղադրում։ Կվերանորոգվի նշված հատվածում գտնվող 6 կամուրջ։
Կապալառուն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Հիմնանորոգման աշխատանքները կնպաստեն, որպեսզի երթևեկությունն առավել անվտանգ դառնա։ Բարելավված ճանապարհը կհեշտացնի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի լիարժեք օգտագործումը, հարակից բնակավայրերի համար կլուծի նաև սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ: