https://arm.sputniknews.ru/20210813/buheri-karavarman-xorhurdnery-kunenan-20-andam-28663511.html
Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ. նախարարությունը նոր նախագիծ է մշակել
Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ. նախարարությունը նոր նախագիծ է մշակել
Sputnik Արմենիա
ՍԴ–ն հակասահմանադրական էր ճանաչել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի որոշ դրույթներ, ինչի համար էլ նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել։ 13.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-13T18:35+0400
2021-08-13T18:35+0400
2021-08-13T18:38+0400
հասարակություն
հայաստան
բուհ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/2318/00/23180058_0:70:1600:970_1920x0_80_0_0_558d232e31e036d853e1fae6a1a5e0a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ` ուսանողների, դասախոսական կազմի, հիմնադիրի և լիազոր մարմնի: Նման նախագիծ է մշակել ԿԳՄՍՆ–ն. տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։Նշենք, որ բուհերի կառավարման խորհուրդները ներկայումս ձևավորված են կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի 975-Ն որոշմամբ հաստատված կարգով: Ըստ այդմ` 16 պետական բուհերում գործում են 24-32 հոգանոց խորհուրդներ, որոնցում յուրաքանչյուր կողմին հատկացված է 25 տոկոս ներկայացվածություն:«Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող խորհուրդները կառավարչական որոշումներ կայացնելիս երբեմն ունենում են օպերատիվության խնդիր, որը որոշ դեպքերում խոչընդոտում է բուհերի խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացներին: Մասնավորապես, նման իրավիճակ է առաջացել Երևանի պետական համալսարանում»,–նշված է հաղորդագրության մեջ։Առաջարկվող նախագծով փաստացի պահպանվում են բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նախկինում գործող համամասնությունները, ըստ որի` խորհրդում ներգրավված բոլոր կողմերն ունեն հավասար ներկայացվածություն:Նախագծի քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև օգոստոսի 26-ը, որից հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը:Հիշեցնենք, որ ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ։ Մասնավորապես, հակասահմանադրական էր ճանաչվել հենց բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների համամասնության դրույթը, ըստ որի` խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի՝ նախկին 32-ի փոխարեն, որից 5-ին նշանակելու էր լիազոր մարմինը՝ կառավարությունը, իսկ 4-ին բուհի ակադեմիական խորհուրդը։ Մինչ այս, ոլորտի մասնագետները նույնպես ահազանգում էին, որ նման փոփոխությամբ նախարարությունը բուհերի ինքնավարությունը ոչնչացնում է։Ճգնաժամը կհարթվի՞, կամ իշխանությունները ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնում տեսնում են քաղաքական դեմքիՀավելենք, որ օգոստոսի 5-ին ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը։ Բուհը երկու տարի է, ինչ ռեկտոր չունի. խորհրդի նիստերը տապալվում էին` խորհրդի անդամների հրաժարականի պահանջով։
https://arm.sputniknews.ru/20210813/xndraharuyce-te-inchpesen-kazmvum-hayoc-lezvi-shtemarannery-28661707.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2318/00/23180058_108:0:1492:1038_1920x0_80_0_0_b1c64cbb315419c13ed03e12d866f258.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, բուհ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
հասարակություն , հայաստան, բուհ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ. նախարարությունը նոր նախագիծ է մշակել
18:35 13.08.2021 (Թարմացված է: 18:38 13.08.2021) ՍԴ–ն հակասահմանադրական էր ճանաչել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի որոշ դրույթներ, ինչի համար էլ նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ` ուսանողների, դասախոսական կազմի, հիմնադիրի և լիազոր մարմնի: Նման նախագիծ է մշակել ԿԳՄՍՆ–ն. տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։
Նշենք, որ բուհերի կառավարման խորհուրդները ներկայումս ձևավորված են կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի 975-Ն որոշմամբ հաստատված կարգով: Ըստ այդմ` 16 պետական բուհերում գործում են 24-32 հոգանոց խորհուրդներ, որոնցում յուրաքանչյուր կողմին հատկացված է 25 տոկոս ներկայացվածություն:
«Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող խորհուրդները կառավարչական որոշումներ կայացնելիս երբեմն ունենում են օպերատիվության խնդիր, որը որոշ դեպքերում խոչընդոտում է բուհերի խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացներին: Մասնավորապես, նման իրավիճակ է առաջացել Երևանի պետական համալսարանում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Առաջարկվող նախագծով փաստացի պահպանվում են բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նախկինում գործող համամասնությունները, ըստ որի` խորհրդում ներգրավված բոլոր կողմերն ունեն հավասար ներկայացվածություն:
Նախագծի քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև օգոստոսի 26-ը, որից հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն
հակասահմանադրական էր ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ։ Մասնավորապես, հակասահմանադրական էր ճանաչվել հենց բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների համամասնության դրույթը, ըստ որի` խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի՝ նախկին 32-ի փոխարեն, որից 5-ին նշանակելու էր լիազոր մարմինը՝ կառավարությունը, իսկ 4-ին բուհի ակադեմիական խորհուրդը։ Մինչ այս, ոլորտի մասնագետները նույնպես ահազանգում էին, որ նման փոփոխությամբ նախարարությունը բուհերի ինքնավարությունը ոչնչացնում է։
Հավելենք, որ օգոստոսի 5-ին ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր
պաշտոնակատար նշանակվեց աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը։ Բուհը երկու տարի է, ինչ ռեկտոր չունի. խորհրդի նիստերը տապալվում էին` խորհրդի անդամների հրաժարականի պահանջով։