https://arm.sputniknews.ru/20210813/amrany-xorovats-ashnany-xapama-dzmrann-el-khash-gastroturizmy-hayastanum-zarganum-e-28650935.html
Ամռանը` խորոված, աշնանը՝ ղափամա, ձմռանն էլ` խաշ․ գաստրոտուրիզմը Հայաստանում զարգանում է
Ամռանը` խորոված, աշնանը՝ ղափամա, ձմռանն էլ` խաշ․ գաստրոտուրիզմը Հայաստանում զարգանում է
Sputnik Արմենիա
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է մեր երկրում... 13.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-13T18:07+0400
2021-08-13T18:07+0400
2021-08-13T18:16+0400
տեսանյութեր
մուլտիմեդիա
խաշ
խորոված
սեդրակ մամուլյան
փառատոն
խոհարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0c/28648660_6:-1:1280:720_1920x0_80_0_0_45c5e6f0f33ca6624e046b53f3e2fd88.jpg
Կան զբոսաշրջիկներ, որոնք հատուկ Հայաստան են գալիս տարբեր խոհարարական փառատոներին մասնակցելու համար։ Օրինակ` խորովածի փառատոնին, որն արդեն 10 տարի անցկացվում է բազմաթիվ զբոսաշրջիկների մասնակցությամբ։Թեև այս տարի զբոսաշրջիկների հոսքը դեռևս քիչ է՝ կորոնավիրուսային ու հետպատերազմական իրավիճակով պայմանավորված, և չի վերականգնվել նախկին տարիների վիճակագրությունը, բայց Սեդրակ Մամուլյանի խոսքով` իրենք գաստրոտուրզմի զարգացման ու տարածման նոր ծրագրեր ունեն. ամռանը` խորոված, աշնանը՝ ղափամա, ձմռանն էլ` խաշ։Ըստ խոհարարական կազմակերպության ղեկավարի`զբոսաշրջիկները մեր փառատոների մասին տեղեկանում են համացանցից ու գովազդներից, որոնք պետք է ակտիվացնել։ Նաև մեր գործարարների վերաբերմունքն է պետք փոխել հայկական խոհանոցի նկատմամբ։ Մամուլյանը ընդգծում է`կան խոշոր գործարարներ, որոնք ցանցեր ունեն այստեղ, բայց հայկական խոհանոցի վրա շեշտը դնելու փոխարեն գովազդում են պիցցա, պաստա ու շաուրմա, մինչդեռ իտալացին ու վրացին հայկական կերակուրների գովազդ իրենց երկրում հաստատ չեն անում։«Էլ չասած, որ հայ մեծերի, գրողների անուններով թուրքական շաուրմա են գովազդում։ Դա անհարգալից վերաբերմունք է մեր` դարերի պատմություն ունեցող խոհանոցի նկատմամբ»,–ասում է Մամուլյանը։Որպես խոհարարական կազմակերպություն կառավարությանն են ներկայացնելու Ազգային խոհանոցի ռազմավարական հայեցակարգ, որը հայկական խոհանոցին է վերաբերում։Բացի այդ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունն արդեն մի նոր նախաձեռնություն է սկսել. տարածաշրջանում խոհարարական դիվանագիտության ծրագիր են իրականացնելու խոհանոցի միջոցով տարբեր ազգերի խոհանոցները մեկ հարթակում ներկայացնելու նպատակով։Երևանյան հնագույն քարայրը. ինչպես Հրազդանի ձորը դարձնել զբոսաշրջության կենտրոնԱրդեն պայմանավորվածություն կա Ռուսաստանի ու Վրաստանի, նախնական պայմանավորվածություն` Իրանի հետ։ Հարևան մյուս պետությունների (Թուրքիա, Ադրբեջան) ներկայացուցիչների հետ էլ են խոսել, ցանկություն հայտնել են գործակցելու, բայց ըստ Մամուլյանի` չափազանց քաղաքականացված են և զգուշավոր։ Հարթակը կստեղծեն։ Կմիանան, թե ոչ`իրենց գործն է։Սեդրակ Մամուլյանը վստահ է` տարածաշրջանում խոհարարական լեզվով հնարավոր է խոսել բոլորի հետ. աշխարհի ամենահաշտ համքարությունը խոհարարներինն է։Հիշեցնենք` առաջիկայում կկայանա խորովածի 13-րդ փառատոնը, որը կանցկացվի Լոռու մարզի Ախթալա քաղաքում: Այն կմեկնարկի օգոստոսի 22-ին` ժամը 15:00-ին, ու կշարունակվի մինչև 19:00:Ամենահին կոնյակը Հայաստանում է արտադրվել. իսպանական Forbes-ը հոդված է հրապարակել
https://arm.sputniknews.ru/20200626/inchpes-hayastan-ekats-britanacun-gaytakxecin-xorovatsov-u-tnakan-oximov-23519876.html
https://arm.sputniknews.ru/20190901/hamov-hayastan-ayspisi-xorovatc-voch-mi-tex-chka-haykakan-xorovatci-baxadratoms-20250560.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0c/28648660_134:-1:1280:720_1920x0_80_0_0_c34e3d94fd753cdd4d67cb676f9a86da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, մուլտիմեդիա , խաշ, խորոված, սեդրակ մամուլյան, փառատոն, խոհարար
տեսանյութեր, մուլտիմեդիա , խաշ, խորոված, սեդրակ մամուլյան, փառատոն, խոհարար
Ամռանը` խորոված, աշնանը՝ ղափամա, ձմռանն էլ` խաշ․ գաստրոտուրիզմը Հայաստանում զարգանում է
18:07 13.08.2021 (Թարմացված է: 18:16 13.08.2021) «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է մեր երկրում գաստրոտուրիզմի զարգացման ու զբոսաշրջության այդ ճյուղի տարածմանը խանգարող խնդիրների մասին։
Կան զբոսաշրջիկներ, որոնք հատուկ
Հայաստան են գալիս տարբեր խոհարարական փառատոներին մասնակցելու համար։ Օրինակ`
խորովածի փառատոնին, որն արդեն 10 տարի անցկացվում է բազմաթիվ զբոսաշրջիկների մասնակցությամբ։
Թեև այս տարի զբոսաշրջիկների հոսքը դեռևս քիչ է՝ կորոնավիրուսային ու հետպատերազմական իրավիճակով պայմանավորված, և չի վերականգնվել նախկին տարիների վիճակագրությունը, բայց Սեդրակ Մամուլյանի խոսքով` իրենք գաստրոտուրզմի զարգացման ու տարածման նոր ծրագրեր ունեն. ամռանը` խորոված, աշնանը՝ ղափամա, ձմռանն էլ` խաշ։
Ըստ խոհարարական կազմակերպության ղեկավարի`զբոսաշրջիկները մեր փառատոների մասին տեղեկանում են համացանցից ու գովազդներից, որոնք պետք է ակտիվացնել։ Նաև մեր գործարարների վերաբերմունքն է պետք փոխել հայկական խոհանոցի նկատմամբ։ Մամուլյանը ընդգծում է`կան խոշոր գործարարներ, որոնք ցանցեր ունեն այստեղ, բայց հայկական խոհանոցի վրա շեշտը դնելու փոխարեն գովազդում են պիցցա, պաստա ու շաուրմա, մինչդեռ իտալացին ու վրացին հայկական կերակուրների գովազդ իրենց երկրում հաստատ չեն անում։
«Էլ չասած, որ հայ մեծերի, գրողների անուններով թուրքական շաուրմա են գովազդում։ Դա անհարգալից վերաբերմունք է մեր` դարերի պատմություն ունեցող խոհանոցի նկատմամբ»,–ասում է Մամուլյանը։
Որպես խոհարարական կազմակերպություն կառավարությանն են ներկայացնելու Ազգային խոհանոցի ռազմավարական հայեցակարգ, որը հայկական խոհանոցին է վերաբերում։
Բացի այդ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունն արդեն մի նոր նախաձեռնություն է սկսել. տարածաշրջանում խոհարարական դիվանագիտության ծրագիր են իրականացնելու խոհանոցի միջոցով տարբեր ազգերի խոհանոցները մեկ հարթակում ներկայացնելու նպատակով։
Արդեն պայմանավորվածություն կա Ռուսաստանի ու Վրաստանի, նախնական պայմանավորվածություն` Իրանի հետ։ Հարևան մյուս պետությունների (Թուրքիա, Ադրբեջան) ներկայացուցիչների հետ էլ են խոսել, ցանկություն հայտնել են գործակցելու, բայց ըստ Մամուլյանի` չափազանց քաղաքականացված են և զգուշավոր։ Հարթակը կստեղծեն։ Կմիանան, թե ոչ`իրենց գործն է։
Սեդրակ Մամուլյանը վստահ է` տարածաշրջանում խոհարարական լեզվով հնարավոր է խոսել բոլորի հետ. աշխարհի ամենահաշտ համքարությունը խոհարարներինն է։
Հիշեցնենք` առաջիկայում կկայանա խորովածի 13-րդ փառատոնը, որը կանցկացվի Լոռու մարզի Ախթալա քաղաքում: Այն կմեկնարկի օգոստոսի 22-ին` ժամը 15:00-ին, ու կշարունակվի մինչև 19:00: