00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանն իր սադրանքներով հարվածում է նաև ՌԴ խաղաղապահ առաքելությանը. Դավիթ Բաբայան

© Sputnik / Aram NersesyanМинистр иностранных дел НКР Давид Бабаян
Министр иностранных дел НКР Давид Бабаян - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Բաժանորդագրվել
Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին օրերին արցախյան շփման գծում ադրբեջանցիների կողմից իրականացված սադրանքներին։
Դավիթ Բաբայան. Ադրբեջանն իր սադրանքներով հարվածում է նաև ռուս խաղաղապահ առաքելությանը
Ադրբեջանցիների սադրանքներն ունեն քաղաքական և հոգեբանական ենթատեքստ, այսինքն` ռազմավարական գերնպատակն աշխարհաքաղաքական է, իսկ դրան հասնելու մեխանիզմն այս պահին հիմնականում հոգեբանական բնույթ է կրում։ Բաքվում շատ լավ հասկանում են, որ քանի դեռ Արցախում տեղակայված է ռուսական խաղաղապահ առաքելությունը, ուժի միջոցով հակամարտության կարգավորումը պարզապես անհնար է, հետևաբար անցել են հոգեբանական ճնշումների, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Դավիթ Բաբայանը։
Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Արցախի ՊԲ զինծառայողները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊԲ-ն հերքում է
«Նույնիսկ եթե օգտագործում են մեծ տրամաչափի զինտեխնիկա և անօդաչու թռչող սարքեր, դրանից խնդրի էությունը չի փոխվում, առավել ևս, որ շփման գծում որևէ փոփոխություն չկա։ Բայց և այնպես ադրբեջանցիները ձգտում են ամեն կերպ հոգեբանորեն ճնշել Արցախի բնակիչներին, որպեսզի նրանց մոտ առաջանա վհատություն, վաղվա օրվա հանդեպ հավատը խարխլվի, և մարդիկ սկսեն դուրս գալ Արցախից, իսկ նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, մտափոխվեն»,– նշեց Արցախի արտգործնախարարը։
Բաբայանի դիտարկմամբ` Ադրբեջանը ցանկանում է, որ Արցախում խաթարվեն տնտեսական կապերը, ներդրումներ չլինեն, և այս ամենի հետ մեկտեղ ադրբեջանական կողմի քայլերն ուղղված են նաև ռուս խաղաղապահների դեմ, որովհետև ցանկանում են ցույց տալ, թե իբր խաղաղապահներն ի զորու չեն իրավիճակը կայուն պահել։ Ըստ նրա` Ադրբեջանի գերնպատակը մնում է Արցախի հայաթափումը։
«Ուշագրավ է, որ ադրբեջանցիները սկսեցին Արցախում խախտել հրադադարը, երբ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան, իսկ Մոսկվայում կայացավ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը, ուստի ադրբեջանական կողմի վարքագիծն ուղղակի մարտահրավեր է ու անհարգալից վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, ինչն արտացոլվեց համապատասխան հայտարարությունների մեջ»,– ասաց Արցախի արտգործնախարարը։
Ադրբեջանական սադրանքների թիվն Արցախում կարող է աճել, կարծում է ռազմական փորձագետը
Բաբայանի խոսքով` պետք է պահպանել սառնասրտությունը, վարել ճիշտ քաղաքականություն`չտրվելով զգացմունքներին։ Ըստ նրա` արցախցիների մոտ ընկճվածություն չկա, նրանք ապրում են հանապազօրյա հոգսերով, արցախցիները համառ են, 12 հազար տարի ապրում են իրենց հողում, տեսել են շատ նվաճողների, որոնցից շատերն արդեն չկան, հետևաբար կանգնելու են մինչև վերջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր էր կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ փաստն արձանագրել են նաև ՌԴ խաղաղապահները։
Իսկ օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։ Հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։
Լրահոս
0