https://arm.sputniknews.ru/20210812/stepanakertci-41-amya-kiny-jayric-catkel-u-ynkel-e-kamrji-tak-hosox-gety-28643717.html
Ստեփանակերտցի 41-ամյա կինը ժայռից ցատկել ու ընկել է կամրջի տակ հոսող գետը
Ստեփանակերտցի 41-ամյա կինը ժայռից ցատկել ու ընկել է կամրջի տակ հոսող գետը
Sputnik Արմենիա
Փրկարարներն ու ոստիկանները տեխնիկական հատուկ միջոցներով են գետից դուրս բերել կնոջը։ 12.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-12T12:38+0400
2021-08-12T12:38+0400
2021-08-12T12:58+0400
արցախ
պատահարներ
հայաստան
կին
գետ
փրկարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0c/28643599_0:0:2048:1153_1920x0_80_0_0_eec9b973559cd308f3b90e47118c382a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում 41 տարեկան մի կին ժայռից ցատկել է, ընկել գետը և ողջ է մնացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։Ըստ հաղորդագրության` ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնն ու ոստիկանության 1-02 հերթապահ մասը օգոստոսի 11-ին` ժամը 09:55-ի սահմանում, հաղորդում են ստացել, որ Ստարավոյտովա և Նաբերեժնայա փողոցների խաչմերուկի հարակից տարածքում, կամրջի տակ, հոսող գետում մարդ կա ընկած:Սևան-Երևան ճանապարհին վթարի հետևանքով մահացել են երիտասարդ ամուսիններն ու 4-ամյա որդին. ՔԿՕգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը և ոստիկանության ծառայողները:Պարզվել է, որ գետն ընկած անձը Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ի.Ա.-ն (ծնված 1980թ.) է, որը հաշվառված է ԱՀ առողջապահության նախարարության հոգեթմրաբանական դիսպանսեր ՓԲԸ-ում:«Նա, գտնվելով հուզմունքի մեջ, նշված կամրջի հենարան հանդիսացող ժայռից ցատկել է և ընկել կամրջի տակ հոսող գետը` ստանալով մարմնական վնասվածք»,– նշված է հաղորդագրության մեջ:Փրկարարները ոստիկանների օգնությամբ, տեխնիկական հատուկ միջոցներով գետից դուրս են բերել տուժածին և շտապօգնության մեքենայով տեղափոխել բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Դաժան սպանություն Երևանում. 33–ամյա տղամարդը 34–ամյա կնոջը դանակի մոտ 10 հարված է հասցրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0c/28643599_0:0:1820:1365_1920x0_80_0_0_c01473d677364aec410646f9b9e5b956.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, պատահարներ, հայաստան, կին, գետ, փրկարար
արցախ, պատահարներ, հայաստան, կին, գետ, փրկարար
Ստեփանակերտցի 41-ամյա կինը ժայռից ցատկել ու ընկել է կամրջի տակ հոսող գետը
12:38 12.08.2021 (Թարմացված է: 12:58 12.08.2021) Փրկարարներն ու ոստիկանները տեխնիկական հատուկ միջոցներով են գետից դուրս բերել կնոջը։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում 41 տարեկան մի կին ժայռից ցատկել է, ընկել գետը և ողջ է մնացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ
արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։
Ըստ հաղորդագրության` ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնն ու ոստիկանության 1-02 հերթապահ մասը օգոստոսի 11-ին` ժամը 09:55-ի սահմանում, հաղորդում են ստացել, որ Ստարավոյտովա և Նաբերեժնայա փողոցների խաչմերուկի հարակից տարածքում, կամրջի տակ, հոսող գետում մարդ կա ընկած:
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը և ոստիկանության ծառայողները:
Պարզվել է, որ գետն ընկած անձը Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ի.Ա.-ն (ծնված 1980թ.) է, որը հաշվառված է ԱՀ առողջապահության նախարարության հոգեթմրաբանական դիսպանսեր ՓԲԸ-ում:
«Նա, գտնվելով հուզմունքի մեջ, նշված կամրջի հենարան հանդիսացող ժայռից ցատկել է և ընկել կամրջի տակ հոսող գետը` ստանալով մարմնական վնասվածք»,– նշված է հաղորդագրության մեջ:
Փրկարարները ոստիկանների օգնությամբ, տեխնիկական հատուկ միջոցներով գետից դուրս են բերել տուժածին և շտապօգնության մեքենայով տեղափոխել բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: