https://arm.sputniknews.ru/20210812/sahmanazatman-uxxutyamb-ashxatanqnery-petqe-aktivanan-pashinyan-28643086.html
Սահմանազատման ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան. Փաշինյան
Սահմանազատման ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցի առնչությամբ օր առաջ պետք է վերսկսվի աշխատանքը փոխվարչապետների եռակողմ ձևաչափում։ 12.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-12T11:37+0400
2021-08-12T11:37+0400
2021-08-12T11:55+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
սահման
դեմարկացիա
դելիմիտացիա
ադրբեջան
ապաշրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/15/28375197_0:84:1600:984_1920x0_80_0_0_41886d70b9bd1ec84b84a10bbe0da130.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է։ Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան»,–ասաց նա։Փաշինյանի խոսքով` հարցեր կան, որ ավելի երկար ժամանակ են պահանջում լուծումների համար, սակայն մեր տրամադրվածությունը պետք է լինի գնալ լուծումների։ Նա նշեց, որ այդ հարցերից մեկը, որը հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է։Փաշինյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ օր առաջ պետք է վերսկսվի աշխատանքը փոխվարչապետների եռակողմ ձևաչափում։Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։Ադրբեջանը մոտ 5 ժամ կրակել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆԵռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
https://arm.sputniknews.ru/20210812/patrastenq-bardzr-makardakov-banakcutyunner-sksel-adrbejani-het-pashinyan-28642961.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/15/28375197_90:0:1511:1066_1920x0_80_0_0_b6ab7de4e4db54b0747e1c586d9828e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, սահման, դեմարկացիա, դելիմիտացիա, ադրբեջան, ապաշրջափակում
հայաստան, նիկոլ փաշինյան, սահման, դեմարկացիա, դելիմիտացիա, ադրբեջան, ապաշրջափակում
Սահմանազատման ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան. Փաշինյան
11:37 12.08.2021 (Թարմացված է: 11:55 12.08.2021) Նիկոլ Փաշինյանը նշում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցի առնչությամբ օր առաջ պետք է վերսկսվի աշխատանքը փոխվարչապետների եռակողմ ձևաչափում։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է։ Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան»,–ասաց նա։
Փաշինյանի խոսքով` հարցեր կան, որ ավելի երկար ժամանակ են պահանջում լուծումների համար, սակայն մեր տրամադրվածությունը պետք է լինի գնալ լուծումների։ Նա նշեց, որ այդ հարցերից մեկը, որը հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է։
Փաշինյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ օր առաջ պետք է վերսկսվի աշխատանքը փոխվարչապետների եռակողմ ձևաչափում։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց
եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի
նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ: